Մեր օրերի աբսուրդը․ ներկայացնում են ինչ-որ քարտեզ, որով որոշում են ՀՀ «ինքնիշխան» աշխարհագրությունը Չինաստանը, իսկապես, շրջապատել է Թայվանը (Տեսանյութ) Պուտինը հայտնել է, թե ինչ է քննարկելու Լուկաշենկոյի հետ (Տեսանյութ) «Հրապարակ». Աղավնոյի պատմությունը կրկնվում է Կադիրովի երազանքը Զելենսկու հետ կապված (Տեսանյութ) «Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել «Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի գործով հրթիռները, պարզվում է, պիտանի են եղել․ հետաքրքիր զարգացումներ են Գերմանիայում բացահայտել են, թե այս անգամ որ քաղաքը կկորցնի Ուկրաինան Խոշոր հրդեհ՝ Երևանում․ բնակիչներին տարհանել են․ տեղում աշխատել է շտապօգնությունը ԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի դեմ

Սիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ Բալոբան

Տեսանյութեր

«Արմմոնո» 22-րդ միջազգային թատերական փառատոնին Ռուսաստանից ժամանած դերասան ՆԻԿՈԼԱՅ ԲԱԼՈԲԱՆԸ հանդիսատեսի դատին ներկայացրեց աստվածաբանությունից հիասթափված գիտնականի՝ Ֆաուստի պատմությունը, որը հաճույք, իշխանություն եւ հարստություն է փնտրում: Նա ներկայացման մեջ հանդես եկավ որպես կատակերգու՝ հանդիսատեսին զվարճացնելով տիկնիկներով, դիմակներով, երգերով ու պարերով, միեւնույն ժամանակ` այս ամենը համեմելով խորը փիլիսոփայական սրտեր բախող մտքերով: «Ֆաուստ» մոնոներկայացումը ռեժիսոր Վլադիմիր Լիտվինովը բեմադրել է Ա. Պուշկինի, Կ. Մարլոուի, Ի. Գյոթեի նույնանուն աշխատությունների հիման վրա, ինչը Ն. Բալոբանի դերակատարմամբ՝ արժանացավ հայ հանդիսատեսի բուռն ծափերին: Ընդ որում՝ սա նրա խաղացած առաջին մոնոներկայացումն է: Իսկ ներկայացման տողատակերին ռուս դերասանն անդրադարձավ «Իրավունք»-ի հետ զրույցում:

Դուք առաջին անգամ եք Հայաստանում, որտեղի՞ց գիտեիք հայկական ուտեստների՝ տժվժիկի, տոլմայի, խաշի մասին, որոնց մասին բարձրաձայնեցիք ներկայացման մեջ:

— Մինչեւ Երեւան գալս ես հատուկ պատրաստվել էի, հետաքրքրվել, հարցուփորձ արել մարդկանցից, որովհետեւ, իմ կարծիքով՝ սա եւս կարեւոր էր:

Ձեր հերոսը ներկայացման մեջ հեգնում էր մամուլին, թե որքան ձանձրալի թեմաներից են գրում: Իսկ ի՞նչ եք Դուք ցանկանում տեսնել թերթերի էջերում:

— Իրականում ասվածն ավելի շատ վերաբերում էր թատերական քննադատներին, որոնք երբեմն, այսպես ասած, «յուրօրինակ» մտքեր են արտահայտում: Իսկ ընդհանրապես, ըստ իս, թերթերը պետք է գրեն այն, ինչ իրենք ցանկանում են, եւ դա ճիշտ է:

— Երբ ներկայացումն ավարտվեց Ֆաուստի մահով, հաջորդ վայրկյանին Դուք ցույց տվեցիք, որ կյանքը, միեւնույնն է, շարունակվում է, վաղը ոչ ոք չի էլ հիշելու այդ մասին: Ի վերջո, ինչպե՞ս ապրել այս կյանքը, որ վերջում չափսոսալ:

— Ես հենց սա եմ փորձում հասկանալ: Ամեն անգամ երբ բեմ եմ դուրս գալիս, փորձում եմ գտնել այդ հարցի պատասխանը՝ ինչպե՞ս ապրել այս կյանքը, ինչի՞ վրա ժամանակ ծախսել, բայց միանշանակ պատասխան դեռ չեմ գտել: Հավանաբար, պետք է ապրել արդար, որ հետո չափսոսաս, սա այն է, ինչ հասցրել եմ հասկանալ:

— Ներկայացումը որոշակի առումով ինտերակտիվ էր, ինչպե՞ս կգնահատեք հայ հանդիսատեսի արձագանքը:

— Շատ հետաքրքիր էր: Ես ուրախ եմ, որ հաջողվեց կապ հաստատել հանդիսատեսի հետ: Ավելին՝ ինչ-որ պահերի դահլիճն արձագանքում էր այնպես, ինչպես արձագանքում են մեզ մոտ: Ես հասկացա, որ, իսկապես, արվեստը չունի լեզու եւ չունի սահման, ամենուր կան կարեւոր թեմաներ, որոնք հուզում են բոլորիս: Սերը, մահը, կյանքը… Սրանք համամարդկային հարցեր են, որոնք հասկանալի են յուրաքանչյուրիս եւ որոնք բացատրել պետք չէ:

— Իրականում ավելի հեշտ է բեմում խաղալ միայնակ՝ «Հռոմի պապի» եւ «Ֆաուստի» հե՞տ՝ մարմնավորելով նրանց, թե՞ դերասանների:

— Իհարկե, հեշտ է, երբ կան խաղընկերներ, դու գոնե զգում ես, որ միայնակ չես, ունես աջակիցներ, եւ դուք միասին եք: Սա շատ կարեւոր նշանակություն ունի բեմում:

Որոշ դերասաններ մոնոներկայացումը համարում են մենամարտ հանդիսատեսի հետ, մյուսները պնդում, որ այն խոստովանություն է: Իսկ ի՞նչ է Ձեզ համար:

— Չէի ասի, թե մենամարտ է, որտեղ կռվում եմ հանդիսատեսի հետ, հակառակը՝ փորձում ես զրույց ծավալել: Չէ որ յուրաքանչյուր ներկայացում զրույց է՝ հասկանալու միմյանց, թե ով եք դուք, ով եմ ես, փոխանակվում ենք մտքերով եւ արդյունքում ինչ-որ հարցերի պատասխաններ գտնում: Թեպետ սա էլ նույնքան սարսափելի է, ինչպես մենամարտը եւ, միեւնույն ժամանակ, պահանջում է որոշակի խոստովանություն:

Քիչ էր մնում Ձեր կերտած հերոսը ամուսնանար հանդիսատեսի շարքերում նստած հայուհիներից որեւէ մեկի հետ: Հետաքրքիր է՝ իրականում ի՞նչ զգացողություններ ունեք հայերի, Հայաստանի վերաբերյալ:

— Շատ լավ, ես ուղղակի սիրահարվել եմ Երեւանին: Շրջել եմ Կասկադում, ներկա եմ եղել Ջազի օրվան նվիրված համերգին, վայելել եմ հիանալի եղանակը: Քաղաքում շատ կանաչ տարածքներ կան, ինչը շատ գեղեցիկ է, սիրուն են փողոցներն ու սարերը, որոնք շատ եմ սիրում: Դրա համար կարող եմ ասել, որ իմ սիրտն արդեն ձեզ հետ է: Իսկ մարդիկ շատ բարի են, բոլորը պատրաստ են օգնել, ինչ -որ բան պատմել, ցույց տալ, հյուրասիրել, ուղեկցել, եթե մոլորվել ես կամ չգիտես, թե ուր գնաս: Շատ հյուրընկալ են: Կցանկանամ կրկին վերադառնալ՝ այս անգամ ավելի երկար ժամանակով՝ առնվազն երկու շաբաթով:

— Իսկ ի՞նչ կասեք «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի մասին, ինչպե՞ս Ձեզ ընդունեցին:

— Հիասքանչ փառատոն է, հիանալի կազմակերպիչներ ունի, որոնք շատ օգնում են ամեն ինչում՝ սկսած տարածքից մինչեւ լույս դնելու եւ բոլոր տեխնիկական հարցերում: Կազմակերպչական հարցերը լուծվում են միանգամից, որեւէ բացթողում չի եղել, որեւէ խնդրի չեմ բախվել: Նաեւ դրա համար շատ դրական զգացումներով եմ հեռանում Հայաստանից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Մեր օրերի աբսուրդը․ ներկայացնում են ինչ-որ քարտեզ, որով որոշում են ՀՀ «ինքնիշխան» աշխարհագրությունըՉինաստանը, իսկապես, շրջապատել է Թայվանը (Տեսանյութ)Պուտինը հայտնել է, թե ինչ է քննարկելու Լուկաշենկոյի հետ (Տեսանյութ)«Հրապարակ». Աղավնոյի պատմությունը կրկնվում էԿադիրովի երազանքը Զելենսկու հետ կապված (Տեսանյութ)«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի գործով հրթիռները, պարզվում է, պիտանի են եղել․ հետաքրքիր զարգացումներ ենԳերմանիայում բացահայտել են, թե այս անգամ որ քաղաքը կկորցնի ՈւկրաինանԽոշոր հրդեհ՝ Երևանում․ բնակիչներին տարհանել են․ տեղում աշխատել է շտապօգնությունըԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի դեմ«Ժողովուրդ». Սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել«Հրապարակ». Սրբազանը պարտիզանություն է անում«Ժողովուրդ». Պատկերացում չունեն, օրենսդրական փաթեթը ԱԺ չի ներկայացվել, սակայն Ավանեսյանը ժամկետներ էր խոստացելՀայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾSeni Seviorum. ՖՈՏՈ․ Թուրքի հետ ամուսնացած Մարիամ Մելիքյանը ծննդյան տարեդարձի առթիվ ստանում է թշնամու ազգից ծաղիկներ և թուրքերենով շնորհակալություն հայտնումԵթե մի 15-20 տարի պայքարեն, կարծում եմ, որ կհաջողեն. Հովիկ Աղազարյանը շարժման մասին Իլոն Մասկը կանխատեսում է արել ապագա պատերազմների մասին«Հրապարակ»․ ՔՊ-ում ոգեւորված են ԱՄՆ պաշտոնյայի այցիցԸնտանիքս հանելու եմ, տունը վառեմ. հորս ու մորս քրտինքը թուրքը չի վայելելու. կիրանցին՝ ոստիկանապետին (տեսանյութ)Ջարդերը չեն կարող դադարեցվել. Էրդողանը զգուշացրել էԿԿՀ-ն ՆԳՆ փոխնախարարի ամուսնուն թույլատրել է փոփոխություն կատարել հայտարարագրում․ Արշակ Վարդապետյանի փոխարեն որեւէ ընդդիմադրի նկատմամբ դժվար թե խուսափեին վարույթ հարուցել. «Ժողովուրդ»Քիչ առաջ բնակարանում ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետըԻրանում հրապարակվել է նախագահական ուղղաթիռի կործանման մասին առաջին նախնական զեկույցըՎրաստանում համախմբվել են ԵՄ-ի դեմ՝ վարչապետին սպանելու սպառնալիքից հետոԴամբարանի մոտ, որտեղ թաղված է Ռաիսին, միլիոնավոր իրանցիները վանկարկել են` «մահ Ամերիկային» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Որտե՞ղ է վերջակետը զիջումների մասով. Արսեն ԼեւոնյանՄարդիկ, երբ Ձեր կողքը տեսնում են մարդկանց, ում չեն սիրում, վստահություն չի ներնչում․ Արսեն Լեւոնյանը՝ Բագրատ սրբազանինԳոռալով երկիր չեն փրկում. Տիգրան ՍուչյանՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել. «Զվարթնոց»-ի աշխատակիցները բռնություն են կիրառելԼուկաս Սելարայանը` գոլի հեղինակ (տեսանյութ)Եվրոպական չորս ակումբ հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում և վարչապետը վերստին սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին. Մայր ԱթոռՌուսական 20-րդ համազորային բանակի հրամանատարը հեռացվել էWolrd Challange Cup. Դավթյանը, Ավետիսյանն ու Թովմասյանը դուրս են եկել եզրափակիչՀՐԱՏԱՊ. Կիրանցին այրում է գույքըՌԴ ՊՆ-ում աղմկոտ ձերբակալություններ կանՌայիսիի մարմինը տեղափոխվել է նրա հայրնեի Մաշհադ քաղաք, որտեղ նրան հուղարկավորել են Իմամ Ռեզայի դամբարանումԱհավnր է, ես կգժվեի. ինչ է պատահել Լուսինե Թովմասյանին. բացառիկ կադրերԿալանավորվել է ռուսական հերթական բարձրաստիճան գեներալը՝ ԳՇ պետի տեղակալըՉինաստանը հարձակում կսկսի Թայվանի վրա հունիսի սկզբին. Global PressՀայաստանն էլ կարող է բայրաքթար ստեղծել, եթե ճիշտ աշխատի, շատ հարցեր կարճ ժամանակի հարց ենԴարչինն իջեցնում է ճարպակալում եւ նախադիաբետ ունեցող պացիենտների գլյուկոզայի մակարդակը. հետազոտությունԹուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ. ԴավութօղլուԱնցումային կառավարությունը լինելու է վերկուսակցական, ունակ և պրոֆեսիոնալ. ՍրբազանՀաջորդը անկլավների հարցն է բարձրանալու, մենք ասում ենք՝ stop այս ավերին ու աղետին. ՍրբազանԿրեմլում սկսվել են Պուտինի և Բահրեյնի թագավորի բանակցություններըԿիրանցում արդեն AZE գրությամբ սահմանային հենասյուներ են տեղադրվում (տեսանյութ)«Ne oldu Փաշինյան» երգ չկա՞, Ալիևը նրան հարբեցող ծաղրածու չի՞ ասում. Սրբազանը՝ իշխանական լրագրողին Տարադրամի փոխարժեքն այսօր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода