Պուտինը հայտնել է, թե ինչ է քննարկելու Լուկաշենկոյի հետ (Տեսանյութ) «Հրապարակ». Աղավնոյի պատմությունը կրկնվում է Կադիրովի երազանքը Զելենսկու հետ կապված (Տեսանյութ) «Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել «Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի գործով հրթիռները, պարզվում է, պիտանի են եղել․ հետաքրքիր զարգացումներ են Գերմանիայում բացահայտել են, թե այս անգամ որ քաղաքը կկորցնի Ուկրաինան Խոշոր հրդեհ՝ Երևանում․ բնակիչներին տարհանել են․ տեղում աշխատել է շտապօգնությունը ԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի դեմ «Ժողովուրդ». Սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել «Հրապարակ». Սրբազանը պարտիզանություն է անում

Հայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս Գրիգորյան

Լուսանկարներ

«Ծաղկունք» պարի միջազգային փառատոնին մասնակցելու համար՝ հայրենիքում էր ֆրանսիական Լիոն քաղաքում արդեն 14 տարի գործող «Նաիրի» պարախումբը, որը հիմնադրել են Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, այնուհետեւ բալետային խմբի տնօրեն, իսկ այսօր արդեն «Նաիրի» միության նախագահ Ֆելիքս Գրիգորյանը եւ «Կռունկ» անսամբլի պարուհի, Պարարվեստի պետական քոլեջի պարուսույց Թերեզ Գրիգորյանը: Ինչ տպավորություններով են փառատոնից վերադառնալու Լիոն, «Իրավունք»-ի հետ զրույցում փակագծեր է բացել ՖԵԼԻՔՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

- Դժվար է հիշել Հայաստանում նման մեծ մասշտաբի պարային փառատոն, ինչպիսին արդեն 5-ամյա «Ծաղկունք»-ն է: Ինչպիսի՞ն էր փառատոնը Ձեր գնահատմամբ:

- Իրոք, սա մասշտաբային, մոնումենտալ միջոցառում էր, որն առնվազն ինձ համար աննախադեպ էր, որովհետեւ արդեն 20 տարի է Հայաստանում չեմ ապրում, իսկ դրսում, օրինակ, Ֆրանսիայում, չեմ տեսել այսպիսի մեծ պարային փառատոն: Վերջերս մասնակցել ենք մի ամենամյա միջազգային փառատոնի, որին մասնակցում էր 27 պետություն՝ մոտ 30 պարախմբով, բայց մասշտաբային առումով էլի անհամեմատելի է: Ուզում եմ ողջունել «Ծաղկունք» փառատոնի երիտասարդ անձնակազմին, որոնց հետ հասցրեցի ծանոթանալ: Իսկապես, չափից դուրս դժվար աշխատանք էր իրականացվել, եթե անգամ միայն վերցնենք նման միջոցառում կազմակերպելն ու հետեւելը, որ ամեն ինչ հարթ ու հստակ ընթանա: Եվ, իհարկե, շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, որոնց շնորհիվ մեր պարողներին ընձեռնվեց բացառիկ հնարավորություն՝ մասնակցելու այս փառատոնին: Կցանկանամ, որ նման միջոցառումներ էլի լինեն, մենք էլ ժամանակ գտնենք եւ անպայման մասնակցենք, քանի որ սա ոչ միայն մեր երիտասադներին տվեց հնարավորություն ելույթ ունենալ, այլեւ հայտնվել մի բեմում, որտեղ նույնիսկ շատ արհեստավարժ մասնագետները, պրոֆեսիոնալներն են երազում լինել: Բացի այս, մեր երիտասարդները հնարավորություն ունեցան երեք օր շփվել հայաստանյան իրենց հասակակիցների հետ: Մեր պարային խմբում, եթե ոչ 100 տոկոսն, ապա՝ 99-ը պատանիներ ու երիտասարդներ են, որոնք ծնվել են Ֆրանսիայում: Եվ նրանց շատ հետաքրքիր է այստեղի մշակույթը, իրենց հասակակիցների մտածելակերպը: Ես տեսնում էի, թե ինչպես են նրանք միմյանց հետ շփվում կուլիսներում, մասնագիտական փորձով կիսվում, ինչը շատ լավ է: Իրականում հայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու մեր հայկական մշակույթի եւ արմատների շուրջ:

- Պարոն Գրիգորյան, այսօրվա Սփյուռքում հայկական պարային խումբ պահել՝ որքանո՞վ է հեշտ կամ բարդ:

- Ինչպես ամենուր, բարդություններ կան, որոնք փորձում ենք հաղթահարել: Իհարկե,  ավելի բարդ է դրսում պահել պարախումբ, քան Հայաստանում՝ մեր հողի վրա, որտեղ ավելի ամուր ենք կանգնած, ավելի հնարավորություններ ունենք: Այդուհանդերձ, ստացվում է պահել եւ կարծում եմ՝ դեռ կստացվի, ինչի համար տարբեր նախադրյալներ կան: Առաջին հերթին պետք է լավ համախոհներ ունենաս սփյուռքում, ինչը շատ կարեւոր է նման կոլեկտիվներ, համույթներ, կազմակերպություններ, միություններ պահելու համար: Ի վերջո, կառուցելը հեշտ է, պահելն ու շարունակել այն զարգացնելն է դժվար: Ես շնորհակալ եմ մեր պարողների ծնողներին, որովհետեւ հիմնականում նրանք են օգնում տարբեր հարցերով: Եթե չլինեին նրանք, չեմ ասում անհնար, բայց շատ դժվար կլիներ:

- Իսկ Եվրոպայում ծնված եւ մեծացած հայ երիտասարդությունը հետաքրքրվա՞ծ է հայկական պարով:

- Այս առումով չկա բարդություն, ուղղակի, ավելի շատ ժամանակի խնդիր կա: Ես լավ եմ ճանաչում մեր համայնքի երիտասարդներին, քանի որ ունեմ նրանց հասակակից որդի եւ դուստր: Գիտեմ, որ ոչ բոլորը, բայց մեծամասամբ ծնողներն ունեն մեծ ցանկություն, երիտասարդները՝ եւս, բայց ժամանակի խնդիր ունեն: Ուսանողներ են, աշխատում են… Սա է հիմնականում պատճառը: Նաեւ կա տարածության խնդիր: Համայնքը կենտրոնացված չէ մեկ տեղում, իսկ մեր սրահները գտնվում են հիմնականում մեկ թաղամասում, գնալ-գալու հետ կապված եւս ժանանակի խնդիր է դառնում: Ամենամեծ դժվարությունը ֆրանսիական կրթական համակարգն է. մեր երեխաները դպրոցներում, քոլեջներում լիցեյներում սովորում են առավոտյան ժամը՝ 08:00-ից մինչեւ 17:00-18:00-ն: Ստացվում է, որ ամբողջ օրը դպրոցում են, իսկ 18:00-ից հետո գալ պարի փորձերի, շատերը հոգնում են: Ամեն դեպքում, հետաքրքրված են եւ եթե չեն էլ պարում, համերգներին են գալիս, տարբեր տեսակի միջոցառումներ ենք երիտասարդների համար, որին մասնակցում են, ինչն ուրախացնում է:

- Ի՞նչ կմաղթեք երիտասարդ պարողներին՝ մասնագիտական տոնի առթիվ:

- Ի սրտե շնորհավորում եմ բոլորին, ովքեր զբաղվում են պարով եւ կապ չունի, թե որ ճյուղով, քանի որ պարը միայն շարժշում չէ, փիլիսոփայություն է, կենցաղ է, մշակույթ է՝  ամենամեծ ու ամենակայուն շրջանակների մեջ: Պարի լեզվով, շարժումներով դու կարողանում ես 3-4 րոպեի ընթացքում օտարազգիներին ցույց տալ քո ազգի պատմությունը, ներկան եւ միգուցե ապագան: Սա, իհարկե, կապված է բեմադրիչներից: Շնորհավորում եմ բոլոր պարի մասնագետներին, պարուսույցներին եւ անպայման ուզում եմ շեշտել եւ շնորհակալությունս հայտնել այն ծնողներին, ովքեր իրենց երեխաներին բերում են պարի: Սա չեմ ասում, որպես պարի մասնագետ, բայց փաստ է, որ  երիտասարդները, ովքեր պարի մեջ են, այն իրենց օգնում է այլ ճյուղերում եւս հաջողություններ ունենալ՝ լինի սպորտ, երգարվեստ եւ այլն: Նույնիսկ եթե պարի ուղիով չգնան՝ այն էական ազդեցություն կունենա իրենց կեցվածքի, նիստուկացի համար: Ինչպես գիտեք, հայ ազգը շատ հպարտանալու եւ ցույց տալու բան ունի աշխարհին՝ որպես հին մշակույթ ունեցող ազգ: Բայց այդ մշակույթի մեջ պարարվեստը մի քիչ ուզում եմ առանձնացնել, քանի որ դեռ շատ վաղուց՝ մեր նախապապերը պարել են ու պարի լեզվով սեր են բացատրվել, սուգն ու իրենց ցասումն են արտահայտել: Պարը մեր կյանքն է, մեր՝ նկարագիրը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Պուտինը հայտնել է, թե ինչ է քննարկելու Լուկաշենկոյի հետ (Տեսանյութ)«Հրապարակ». Աղավնոյի պատմությունը կրկնվում էԿադիրովի երազանքը Զելենսկու հետ կապված (Տեսանյութ)«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի գործով հրթիռները, պարզվում է, պիտանի են եղել․ հետաքրքիր զարգացումներ ենԳերմանիայում բացահայտել են, թե այս անգամ որ քաղաքը կկորցնի ՈւկրաինանԽոշոր հրդեհ՝ Երևանում․ բնակիչներին տարհանել են․ տեղում աշխատել է շտապօգնությունըԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի դեմ«Ժողովուրդ». Սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել«Հրապարակ». Սրբազանը պարտիզանություն է անում«Ժողովուրդ». Պատկերացում չունեն, օրենսդրական փաթեթը ԱԺ չի ներկայացվել, սակայն Ավանեսյանը ժամկետներ էր խոստացելՀայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾSeni Seviorum. ՖՈՏՈ․ Թուրքի հետ ամուսնացած Մարիամ Մելիքյանը ծննդյան տարեդարձի առթիվ ստանում է թշնամու ազգից ծաղիկներ և թուրքերենով շնորհակալություն հայտնումԵթե մի 15-20 տարի պայքարեն, կարծում եմ, որ կհաջողեն. Հովիկ Աղազարյանը շարժման մասին Իլոն Մասկը կանխատեսում է արել ապագա պատերազմների մասին«Հրապարակ»․ ՔՊ-ում ոգեւորված են ԱՄՆ պաշտոնյայի այցիցԸնտանիքս հանելու եմ, տունը վառեմ. հորս ու մորս քրտինքը թուրքը չի վայելելու. կիրանցին՝ ոստիկանապետին (տեսանյութ)Ջարդերը չեն կարող դադարեցվել. Էրդողանը զգուշացրել էԿԿՀ-ն ՆԳՆ փոխնախարարի ամուսնուն թույլատրել է փոփոխություն կատարել հայտարարագրում․ Արշակ Վարդապետյանի փոխարեն որեւէ ընդդիմադրի նկատմամբ դժվար թե խուսափեին վարույթ հարուցել. «Ժողովուրդ»Քիչ առաջ բնակարանում ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետըԻրանում հրապարակվել է նախագահական ուղղաթիռի կործանման մասին առաջին նախնական զեկույցըՎրաստանում համախմբվել են ԵՄ-ի դեմ՝ վարչապետին սպանելու սպառնալիքից հետոԴամբարանի մոտ, որտեղ թաղված է Ռաիսին, միլիոնավոր իրանցիները վանկարկել են` «մահ Ամերիկային» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Որտե՞ղ է վերջակետը զիջումների մասով. Արսեն ԼեւոնյանՄարդիկ, երբ Ձեր կողքը տեսնում են մարդկանց, ում չեն սիրում, վստահություն չի ներնչում․ Արսեն Լեւոնյանը՝ Բագրատ սրբազանինԳոռալով երկիր չեն փրկում. Տիգրան ՍուչյանՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել. «Զվարթնոց»-ի աշխատակիցները բռնություն են կիրառելԼուկաս Սելարայանը` գոլի հեղինակ (տեսանյութ)Եվրոպական չորս ակումբ հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում և վարչապետը վերստին սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին. Մայր ԱթոռՌուսական 20-րդ համազորային բանակի հրամանատարը հեռացվել էWolrd Challange Cup. Դավթյանը, Ավետիսյանն ու Թովմասյանը դուրս են եկել եզրափակիչՀՐԱՏԱՊ. Կիրանցին այրում է գույքըՌԴ ՊՆ-ում աղմկոտ ձերբակալություններ կանՌայիսիի մարմինը տեղափոխվել է նրա հայրնեի Մաշհադ քաղաք, որտեղ նրան հուղարկավորել են Իմամ Ռեզայի դամբարանումԱհավnր է, ես կգժվեի. ինչ է պատահել Լուսինե Թովմասյանին. բացառիկ կադրերԿալանավորվել է ռուսական հերթական բարձրաստիճան գեներալը՝ ԳՇ պետի տեղակալըՉինաստանը հարձակում կսկսի Թայվանի վրա հունիսի սկզբին. Global PressՀայաստանն էլ կարող է բայրաքթար ստեղծել, եթե ճիշտ աշխատի, շատ հարցեր կարճ ժամանակի հարց ենԴարչինն իջեցնում է ճարպակալում եւ նախադիաբետ ունեցող պացիենտների գլյուկոզայի մակարդակը. հետազոտությունԹուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ. ԴավութօղլուԱնցումային կառավարությունը լինելու է վերկուսակցական, ունակ և պրոֆեսիոնալ. ՍրբազանՀաջորդը անկլավների հարցն է բարձրանալու, մենք ասում ենք՝ stop այս ավերին ու աղետին. ՍրբազանԿրեմլում սկսվել են Պուտինի և Բահրեյնի թագավորի բանակցություններըԿիրանցում արդեն AZE գրությամբ սահմանային հենասյուներ են տեղադրվում (տեսանյութ)«Ne oldu Փաշինյան» երգ չկա՞, Ալիևը նրան հարբեցող ծաղրածու չի՞ ասում. Սրբազանը՝ իշխանական լրագրողին Տարադրամի փոխարժեքն այսօրՕդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա․ սպասվում են տեղումներՇառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Քեզ համար, Շառլ» ցուցադրության բացումը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода