«Հենրիխ Մխիթարյանը կրկին առանցքային դեր կունենա միլանյան դերբիում հաղթելու գործում: Մխիթարյանը միլանյան դերբիում «Ինտերի» համար շարժունակություն կապահովի խաղադաշտի կենտրոնում և կնպաստի «Ինտերի» հաղթանակին, որն էլ վաղաժամ չեմպիոնություն կբերի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմին»,-գրում է իտալական պարբերականն ու հիշեցնում ընթերցողներին, որ հայ ֆուտբոլիստի դուբլն ու երկու գոլային փոխանցումներն Իտալիայի առաջնության առաջին շրջանի խաղում «Ինտերին» օգնել էին 5-1 հաշվով հաղթել «Միլանին»:
Մխիթարյանը միլանյան դերբիում կապահովի «Ինտերի» վաղաժամ չեմպիոնությունը. La Gazzetta dello Sport
ՍպորտՀեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը անդրադարձել ապրիլի 22-ին կայանալիք միլանյան դերբիին ու նշել այս խաղում առանցքային դերակատարումը դարձյալ բաժին է հասնելու Հենրիխ Մխիթարյանին.