Թեհրանի օդանավակայանները դադարեցրել են թռիչքները մինչև երկուշաբթի
ՄիջազգայինԹեհրանի օդանավակայանները դադարեցրել են թռիչքները մինչև երկուշաբթի տեղական ժամանակով ժամը 06:00-ն. հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։ Չեղյալ են հայտարարվել բոլոր չվերթները դեպի Իման Խոմեյնիի միջազգային չվերթներ իրականացնող օդանավակայան և դրանից դուրս։
Չեղարկվել են ներքին չվերթներ իրականացնող Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանի թռիչքները նույնպես։ Շիրազի, Սպահանի, Բուշեհրի, Քերմանի, Իլամի, Սանանդաջի և մի շարք այլ օդանավակայանների թռիչքները նույնպեսն չեղարկվել են։
Lufthansa-ն և նրա դուստր ընկերություն Ավստրիական ավիաուղիները, որոնք ներկայումս միակ արևմտյան երկու ավիափոխադրողներն են, որոնք միջազգային թռիչքներ են իրականացնում դեպի Իրան, այս շաբաթվա սկզբին հայտարարեցին դեպի Թեհրան և հակառակ ուղղությամբ թռիչքների դադարեցման մասին, քանի որ տարածաշրջանը գտնվում էր բարձր պատրաստվածության մեջ Իրանից դեպի Իսրայել պատասխան հարվածի համար: