Հայտարարվում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի յոթերորդ հոսքի ընդունելության մասին
Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի յոթերորդ հոսքի ընդունելության մասին։
Ուսումնառության տևողությունն է 2 ամիս։ Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչև 21.00։
Դպրոցում ուսումնառությունը անվճար է։
Դպրոցի դիմորդների համար սահմանված են հետևյալ պարտադիր չափանիշները.
• Տարիքը՝ 18-ից 40 տարեկան
• Բարձրագույն կրթություն (ուսանող կամ շրջանավարտ)
• Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամություն, իսկ անկուսակցական կամ այլ կուսակցությունների անդամ դիմորդների համար՝ Հանրապետական կուսակցության անդամի գրավոր երաշխավորություն
Դպրոցի ունկնդիրների ընտրությունը կիրականացվի երեք փուլերով՝ դիմումների փաթեթի ուսումնասիրություն, գրավոր քննություն և հարցազրույց։
Օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Դիմումի փաթեթը ներառում է.
• Դիմում-հայտ
• Ինքնակենսագրություն (CV)
• անձնագրի էլեկտրոնային պատճեն
• կրթությունը հավաստող վկայականի էլեկտրոնային պատճեն (դիպլոմ կամ տեղեկանք բուհից)
• ՀՀԿ անդամատոմսի էլեկտրոնային պատճեն կամ կուսակցության անդամ հանդիսացող անձի գրավոր երաշխավորության և երաշխավորողի անդամատոմսի էլեկտրոնային պատճեն
• օտար լեզուների իմացությունը հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)
• կրթական կամ հասարակական-քաղաքական այլ ձեռքբերումները հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)
Անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել schoolrpa@gmail.com էլեկտրոնային հասցեին (առցանց դիմում հայտը լրացնելուց հետո):
Թերի դիմում հայտերը ընդունելության հանձնաժողովի կողմից ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԵԼՈՒ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի մայիսի 2-ը։
Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան համապատասխան հավաստագիր:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել էլեկտրոնային փոստի հասցեին:
Առցանց դիմում-հայտի հղումը կցված է։
Անցեք հղումով գրանցվելու համար