Արայիկը խոսում է ոսկով խարդախության, հացահատիկի և փայտանյութի առևտրի մասին, որում գլխավոր դերակատար է եղել Նիկոլ Փաշինյանի կինը. Գաբրելյանովը հայտնել է, թե ինչու Բաքուն այդպես էլ չհրապարակեց Արայիկ Հարությունյանի հարցազրույցը
ՆերքաղաքականՌուսաստանաբնակ հայտնի մեդիամենեջեր, «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցին Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի տված հարցազրույցին ու այն եթեր չհեռարձակելու պատճառներին:
Գաբրելյանովը, մասնավորապես, գրում է, որ ռուսական հատուկ ծառայությունների իր աղբյուրներներից ստացված տեղեկության համաձայն՝ , Արայիկ Հարությունյանի հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանն Ալիևի ձեռքում է` «շղթայակապված»»։
Գաբրելյանովի կարծիքով՝ Ալիևը հասկանում է, որ հարցազրույցի հրապարակումն ակնթարթորեն կկործանի Փաշինյանին։
«Արայիկը խոսում է ոսկով խարդախության, հացահատիկի և փայտանյութի առևտրի մասին, որում գլխավոր դերակատար է եղել Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ով պահանջել է հանել գողացված գումարի իր բաժինը և փոխանցել իր անձնական հիմնադրամի հաշվեհամարներին։
Հարությունյանը խոսել է Փաշինյանի կնոջ սեքսուալ արկածների մասին, որոնց վրա կառչել էին ադրբեջանական հատուկ ծառայությունները, բայց հետո պարզվեց, որ Փաշինյանը գիտի կնոջ այլասերվածության մասին և հավանություն է տալիս դրան։ Այսպիսով, Ալիևի գլխավոր զենքն այն է, որ Փաշինյանը բացահայտվելու վախից պատրաստ է հանձնել հայկական գյուղերն ու հողերը։ Իսկ այն ողջ վախը, որ Նիկոլ Փաշինյանն է սերմանում, թե «կամ կլինի հող, կամ պատերազմ», իր կոռուպցիոն կերպարը քողարկելու հերթական ծածկն է»,- նշել է նա։