Թուրքիայում ընդդիմադիր քաղաքական գործիչը մահացել է Էրդողանի կուսակցության նկատմամբ հաղթանակը տոնելու ժամանակ (տեսանյութ)
ՄիջազգայինԹուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հայտնել է Դենիզլի նահանգում կուսակցության ղեկավարի տեղակալի մահվան մասին. Մեհմեդ Փալազը մահացել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության նկատմամբ իրենց հաղթանակի բուռն տոնակատարության ժամանակ: Պատճառը դարձել է պատշգամբի փլուզումը:
Մեհմեդ Փալազը մահացել է գլխի վնասվածքի պատճառով, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը, գրում է Son Muhur-ը։
Եվս 8 մարդ հոսպիտալացվել է։
Նշենք, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ հաղթել է իշխող կուսակցությանը։
«Ցավոք, մենք չկարողացանք հասնել այն արդյունքին, որը ցանկանում էինք և որի հույսն ունեինք քաղաքային ընտրություններում», - ասել է Էրդողանն Անկարայում իր կողմնակիցներին:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը կղեկավարի 35 քաղաքում, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը՝ 24: