Բերդիչիի ուկրաինական խմբավորումը հայտնվում է օղակի մեջ (Քարտեզ) Ռուսական ուժերը Օչերետինոյի հատվածում ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը ՇՏԱՊ. Վահագն Չախալյանին եւ եւս երկու հոգու բերման են ենթարկել Պատգամավորները երաշխավորություն են ներկայացնում՝ Աշոտյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար ԳՅՈՒՄՐԵՑԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՀԱՂԹՈՂ ՈՒ ՆՎՍՃԵՑ ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՒՂԵԳԻՐ Արմենիա ԲԿ է տեղափոխվել 5-ամյա երեխայի մարմին Լավրովը և Աբդոլլահիանը իրանական կողմի նախաձեռնությամբ քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանի հարվածներն Իսրայելին հասցվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում Հարևան երկրները տեղեկացված են եղել Իսրայելի վրա հարձակման մասին գործողությունից 72 ժամ առաջ. Աբդոլլահիան Օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի որդին Երեւանում կներկայացնի հոր հեղինակային ծրագիրը

«ՍԿԶԲՈՒՄ ՉԷԻ ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՐ ՄՐՑԱԿԻՑՍ ԹՈՒՐՔ Է, բայց․․․». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆ

Սպորտ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության ժամանակ 67 կգ քաշային կարգում ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԸ պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցմամբ բարձրացրեց 104 կգ ու դարձավ փոքր բրոնզե մեդալակիր։ Իսկ հրում վարժության ժամանակ դարձավ ոսկե մեդալակիր, գլխավերևում պահելով 171 կգ։ Երկամարտի 311 կգ արդյունքով նա դարձավ Եվրոպայի մեծահասակների արդեն կրկնակի չեմպիոն, իր հետևում թողնելով երկու թուրք հակառակորդների։

Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու զրուցել Գոռի հետ.

- Շնորհավորում ենք երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ։

- Շնորհակալ եմ։ Բոլոր առաջնություններն էլ բարդ են լինում, մենք լրջորեն ենք պատրաստվում բոլորին էլ, այս Եվրոպայի առաջնությանը ևս։ Սակայն, այս անգամ ժամանակը շատ քիչ էր, երկու ուսումնամարզական հավաք ենք անցկացրել, դա շատ քիչ է, որպեսզի հարյուր տոկոսանոց մարզավիճակում լինես։ Սակայն մենք մեր յուրաքանչյուր պարապմունքն էլ փորձել ենք կատարել այնպես, որ լինենք հնարավորինս լավ մարզավիճակում ու ինչ - որ չափով դա ստացվեց մեզ մոտ։ Մեզանից յուրաքանչյուրը արեց անհնարինը, որ լավ հանդես գար։

- Գոռ, ինչպիսի տրամադրությամբ էիր մեկնել Բուլղարիա։

- Շատ բարձր տրամադրությամբ, միայն հաղթական։ Հաղթելն իմ նպատակն էր, սակայն երբեք չեմ թերագնահատել մրցակիցներիս, ոչ էլ գերագնահատել եմ իմ ուժերը, պայքարել եմ ու փառք Աստծո, որ ոսկե մեդալի արժանացա։ Այդ պահին անհնարինն եմ արել, ժամանակի ընթացքում կուղղենք սխալները, ամեն բան կանենք, որ բարձրացվող կիլոգրամները ավելացնենք։

- Գոռ, ինչ զգացողություն կար, երբ մրցակիցներդ երկու թուրք ծանրորդներ էին։

- Ես առաջին անգամ չէի այդ թուրք ծանրորդների հետ մրցում։ Յուրաքանչյուր մրցման մեկնելուց չեմ նայում մրցակիցներին, քանի որ հոգեբանորեն կարող եմ լարվել ու շեղվել, բոլորի հետ մրցելիս տրամադրվում եմ նույնկերպ, մրցահարթակ եմ դուրս գալիս իմ կիլոգրամները բարձրացնելու մասին մտածելով, որովհետև եթե այդպես տրամադրվես ու բարձրացնես քո կիլոգրամները, ապա դու կդառնաս չեմպիոն։ Իհարկե, սկզբում չէի մտածում, որ մրցակիցս թուրք է, բայց երբ հաղթեցի ու հռչակվեցի չեմպիոն, բնականաբար, հպարտությունս ու երջանկությունս կրկնապատկվեց։ Հատկապես, շատ ուրախ էի, որ յուրաքանչյուր հայ նկատում էր, որ մենք մեր դրոշը բարձր ենք պահում, անում ենք ամեն ինչ, որ հայ ազգի պատիվը բարձր պահենք բոլոր հարթակներում։

- Իսկ ինչ ես մտածում այն պահին, երբ մոտենում ես ծանրաձողին։

- Միայն մտածում եմ իմ տեխնիկայի, ծանրաձողը ճիշտ բարձրացնելու մասին, փորձում եմ մոտեցում չկորցնել ու լսել մարզիչներիս խորհուրդները։ Հաղթանակի ճանապարհին իսկապես շատ մեծ է թե անձնական մարզիչների, թե հավաքականի մարզիչների դերը։

- Գոռ, իսկ հետագա ծրագրերի մասին ինչ կասես։

- Արդեն պատրաստվում ենք մեծահասակների Աշխարհի առաջնությանը։

- Շնորհակալություն մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

 



Բերդիչիի ուկրաինական խմբավորումը հայտնվում է օղակի մեջ (Քարտեզ)Ռուսական ուժերը Օչերետինոյի հատվածում ճեղքել են ուկրաինական պաշտպանությունըԻնձ ասոցացնում եմ Ռուսաստանի հետ, բայց միևնույն ժամանակ ես հայ եմ. Զախարյան ՇՏԱՊ. Վահագն Չախալյանին եւ եւս երկու հոգու բերման են ենթարկելՊատգամավորները երաշխավորություն են ներկայացնում՝ Աշոտյանի խափանման միջոց կալանքը փոխելու համարԳՅՈՒՄՐԵՑԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՀԱՂԹՈՂ ՈՒ ՆՎՍՃԵՑ ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՒՂԵԳԻՐԱրմենիա ԲԿ է տեղափոխվել 5-ամյա երեխայի մարմինԼավրովը և Աբդոլլահիանը իրանական կողմի նախաձեռնությամբ քննարկել են իրավիճակը Մերձավոր ԱրևելքումՍիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանի հարվածներն Իսրայելին հասցվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներումՀարևան երկրները տեղեկացված են եղել Իսրայելի վրա հարձակման մասին գործողությունից 72 ժամ առաջ. ԱբդոլլահիանՕսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի որդին Երեւանում կներկայացնի հոր հեղինակային ծրագիրը Մերօրյա նոր Ռիխտերը Երևանում Նեթանյահուն Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո չեղարկել է Իրանի դեմ պատասխան հարվածըԹեհրանի օդանավակայանները դադարեցրել են թռիչքները մինչև երկուշաբթիԱզնվությունն ինձ համար բարձրագույն արժեք է. Ասպրամ Կրպեյանի «խոստովանությունը» դատարանումԱդրբեջանն ու Հորդանանը համաձայնագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում համագործակցության մասինՍիմո՛նա, հիշեցրեք ինձ՝ ե՞րբ է Իսրայելը դատապարտել Կիևի առնվազն մի հարված ՌԴ մարզերին. չե՞ք հիշում, ես ևս. Զախարովան՝ Իսրայելի դեսպանինԱդրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Իրանին և Իսրայելին ցուցաբերել զսպվածություն և խուսափել վտшնգավոր էսկալացիայիցՍԿԱՆԴԱԼ. «Քեզ ո՞ւմ տեղն ես դրել, որ թույլ ես տալիս մարդու արժանապատվության հետ խաղալ»Թուրքիան չի ցանկանում, որ տարածաշրջանում լարվածությունն ուժեղանա․ Ֆիդանը՝ Իրանի արտգործնախարարինԱնի Կարապետյանի գործով դատական նիստը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 15-ինՄարիա Զախարովան պատասխանել է Մոսկվայում Իսրայելի դեսպանինՄենք հետ մղեցինք Իրանի հարձակումը եւ միասին կհաղթենք․ ՆեթանյահուԻսրայելն իր երկինքը պաշտպանելու համար օգտագործել է թե օդային, թե ծովային և թե ցամաքային ուժերը. Ինչ է կատարվել գիշերը ԻսրայելումԻնչ է սպասվում «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնինՓՇԱՔԱՂԵՑՆՈՂ.Ինչպես էր աստղաբանը կանխատեսել 4 զինվորի կյանք խլած Մեղրիի ողբերգական վթարըԻՀՊԿ-ը երեկ երեկոյան նոր էջ է բացել Իրանի հեղինակության պատմության մեջ և դաս տվել սիոնիստ թշնամուն․ ՌաիսիԾայրաստիճան մտահոգություն ենք արտահայտում տարածաշրջանում հերթական վտանգավոր էսկալացիայի հետ կապված․ ՌԴ ԱԳՆԵթե չկա զինծառայություն, չկա նաև Հայաստան, մեր պետության հիմքը բանակն է. գերազանց ծառայող զինվորըԳործողությունը շարունակելու մտադրություն չկա. Իրանի ԶՈՒ ԳՇ պետՏարադրամի փոխարժեքները` ապրիլի 14-ինԱյս հակամարտության արձագանքները լսվելու են նաև ՀայաստանումԻրանցիները շատ հստակ գիտակցում են, որ Մերձավոր Արևելքում հասկանում են միայն ուժի լեզուն. ՈսկանյանՀրապարակվել է Իսրայելի և Իրանի միջև պատերազմի մասին Ժիրինովսկու մարգարեության տեսանյութըՋերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ կանձրևի. եղանակի տեսությունG7 երկրները կքննարկեն հետագա քայլերը Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետոԿուրսանտները կուսանեն արտերկրի ռազմաուսումնական լավագույն հաստատություններումՀանցավոր ռեժիմի նոր հիմարությունը կհանգեցնի նրա թշվառ կյանքի ավարտին․ Իրանի բանակի գեներալԻսրայելական ԶԼՄ-ները պնդում են, որ երկիրը հարվածին կպատասխանի առաջիկա 48 ժամվա ընթացքումՎտանգավոր հայտարարություն ԻրանիցՈ՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-ՇահնազարյանՍպասվում է Ղազախստանի նախագահի այցը. Հայտնի է օրըՇՏԱՊ. Իսրայելն այս պահինԵրուսաղեմի հայկական թաղամասը չի տուժել Իրանի գիշերային հարձակումիցԺիրինովսկին` 2024թ.-ին Ուկրաինայի եւ Մերձավոր արեւելքի իրադարձությունների մասին (տեսանյութ)Ինչ է շահելու եւ ինչ կորցնելու հայ-վրացական սահմանազատման արդյունքում ՀՀ-ն․ Մանրամասնում է քարտեզագիրըԱռաջինը պետք է հայ ժողովրդի հետ բաց տեքստով խոսի Շահրամանյանը, հետո նոր մյուսներից գործուն քայլեր ակնկալի․ Վահան Բադասյանը փակագծեր է բացումԱՄՆ-ը չի մասնակցի Իրանի դեմ հարձակմանը. CNNՈւղիղ աղիքի (անալ) ճաքի առաջացման հետեւանքները կյանքի որակի վրա․Վաղը՝ «Բժշկի մոտ» հաղորդաշարումԻրան հարվածեց. հետո՞, ի՞նչ է լինելու
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода