Երբ Վազգենին հարցրեցի, թե ո՞նց են պայմանները ՔԿՀ-ում, պատասխանեց՝ «Համարյա Եգիպտոսի նման...». փաստաբան
ՆերքաղաքականՓաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացնում է, որ Արմավիր ՔԿՀ-ում տեսակցել է իր պաշտպանյալին՝ «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներից Վազգեն Սաղաթելյանին:
«Վազգեն Սաղաթելյանի մոտ էի: Շատ լավ է, տրամադրությունը բարձր: Վազգենը ողջունում է բոլորիդ, մեծ շնորհակալություն հայտնում աջակցության համար:
Խնդրեց ձեզ փոխանցել՝ «տեղյակ եմ, որ շատ շատ մարդիկ անդադար ռեժիմով հետաքրքրվում են իմ մասին: Ինձ զգում եմ հրաշալի: Տրամադրությունս բարձր է ու մարտական: Եկել եմ բանտ, որ անձամբ ծանոթանամ Նիկոլի ապագա կացարանի պայմաններին»: «Իմնեմնիմի» ընտանիքի անդամներին ուղղված ուղերձը խնդրել է, որ հրապարակեմ հենց պոդքաստի ընթացքում, ինչն էլ կանեմ մոտ ապագայում: Երբ Վազգենին հարցրեցի, թե ո՞նց են պայմանները քրեակատարողականում, նա պատասխանեց՝ «Համարյա Եգիպտոսի նման...
- ստեղ էլ ա լյոքշ,
- ստեղ էլ խորհուրդ չի տրվում լքել հանգստյան տան տարածքը,
- սնունդը ներառված ա փաթեթում, բայց էնքան էլ լավը չի,
- սպասարկող անձնակազմը շատ են ու բոլորը նույն շորերով», - գրել է փաստաբանը։