Հանցավոր աշխարհի պատրիարքը ազատ է արձակվել
ՔրեականՀետխորհրդային տարածքում հանցավոր աշխարհի պատրիարք Զախարի Կալաշովը (հայտնի է որպես Շաքրո Մոլոդոյ) ազատ է արձակվել նրա մոտ հայտնաբերված ծանր հիվանդության պատճառով։ Այս մասին հայտնում է Shot Telegram ալիքը։
Համապատասխան որոշումն ավելի վաղ կայացրել էր Կրասնոդարի երկրամասի Ուստ-Լաբինսկի շրջանային դատարանը։
Կալաշովի փաստաբանը Gazeta.Ru-ին պարզաբանել է, որ դատարանի որոշումը կայացվել է բանտարկյալի հիվանդության հետ կապված բժշկական հանձնաժողովի հիման վրա։
Շաքրո Մոլոդոյը պատիժը կրել է Կրասնոդարի երկրամասի խիստ ռեժիմի գաղութում։ 2018 թվականին Մոսկվայի Ռոչդելսկայա փողոցում գտնվող Elements ռեստորանի սեփականատիրոջը շորթելու համար տղամարդը դատապարտվել էր ինը տարի 10 ամսվա ազատազրկման։