ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքԿա ենթադրություն, որ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը պատահական չհամընկավ հենց «Պիկնիկ» ռոք խմբի համերգի հետ: Բանն այն է, որ խմբի ղեկավարը` Էդմունդ Շկլյարսկին, ըստ որոշ տեղեկությունների, մասոն է եւ սատանայապաշտ: Խմբի զինանշանը իրենից ներկայացնում է սատանային, բացի այդ` խմբի ղեկավարը զբաղվում է նաեւ նկարչությամբ, որտեղ ներկայացնում է սատանայական ու մասոնական նշանները: Նա նաեւ գրքեր է գրում նույն սատանայապաշտ թեմատիկայով:
Հատկանշական է, որ այդ չարաբաստիկ օրը խումբը առաջին անգամ Մոսկվայում պետք է երգեր «Ոչնչից, ոչնչից մի վախեցիր» երգը, որտեղ կա այսպիսի տող. «առավոտյան լվացվիր քո արյունով»: Սատանայապաշտների «տերը» մշտապես պահանջում է զոհաբերություններ, եւ այդ զոհաբերությունը տեղի ունեցավ «Կրոկուսում»: Այդ խմբի հաջորդ համերգը կլինի Սանկտ Պետերբուրգում` մարտի 27-ին: