ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքԱյն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Մոսկվայում ահաբեկչության վայրը` «Կրոկուսը», որը պատկանում է ադրբեջանցի մեծահարուստ Աղալարովին (որի կինը եւ դուստրը ԱՄՆ-ի քաղաքացիներ են) եւ մասամբ Իլհամ Ալիեւի աղջկան, չուներ հակահրդեհային համակարգ, պարզվեց, որ համերգասրահի պահեստային ելքերը փակ էին, նորմալ պահպանություն չէր իրականացվում, իսկ ահաբեկիչներից երկուսը Թուրքիայում են ստացել ահաբեկչության վերաբերյալ մանրամասն հանձնարարականներ, Արդրբեջանը որոշեց հայտարարել, թե իրենց մոտ էլ նախատեսվում էր ահաբեկչություն, որի արդյունքում պետք է սպանվեր Լենքորանի քաղաքապետը եւ ինչ-որ մի դասախոս: Թե ո՞ւմ էին պետք այդ երկուսը, պարզ չէ, բայց այդկերպ Ադրբեջանը փորձեց իրենից եւ Թուրքիայից շեղել ուշադրությունը եւ այն կասկածները, որոնք արդեն իսկ լցրել են ռուսական սոցցանցերը: Պետք է նշել, որ նույն ընթացքում բացահայտվեց, որ Ադրբեջանը Ուկրաինային վաճառում էր հրթիռներ: Հետաքրքիր է նաեւ, որ Մոսկվայի ահաբեկչությանը զուգահեռ, Ղրղզստանում ձերբակալվեց հինգ ադրբեջանցիներից բաղկացած ահաբեկչական խումբ, որը պլանավորում էր իրականացնել Բիշքեկում ահաբեկչություն երկրի իշխանությունների դեմ: