Հայտարարվում է մրցույթ ԱՐՏԵԿ ՄԱՆԿԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԻ թեմատիկ հեռթափոխին մասնակցության համար՝ «Ղրիմի գարնան 10-ամյակ. Ճանապարհ դեպի լավը»
ՀասարակությունԼրացուցիչ ընդհանուր զարգացման ծրագիր «Ղրիմի գարնան 10-ամյակ. Ճանապարհ դեպի լավը».
Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը հայտարարում է մրցույթ ԱՐՏԵԿ ՄԱՆԿԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԻ թեմատիկ հեռթափոխին մասնակցության համար՝ «Ղրիմի գարնան 10-ամյակը. Ճանապարհ դեպի լավը »: Ծրագիրը կոչված է արթնացնելու դպրոցականների հետաքրքրությունը հումանիտար հետազոտությունների նկատմամբ, ցույց տալու պատմական գիտելիքների կիրառման գործնական նշանակությունը քաղաքականության, տնտեսագիտության, լրագրության, հանրային դիվանագիտության զարգացման մեջ և բացահայտելու պատմական գործընթացի և մեր ժամանակի հրատապ մարտահրավերների սերտ կապը: Երեխաները ծանոթանում են առաջատար հումանիտար լաբորատորիաների, գիտահետազոտական կենտրոնների հետ, սեփական կարծիքն են կազմում պատմական գիտելիքների ձեռքբերման գործընթացի և դրանք գործնականում կիրառելու հնարավորության մասին։ Նրանք այցելում են պատմական վայրեր, նկարահանում իրենց ֆիլմը Ղրիմի մասին և լավագույն ռեպորտաժները ցուցադրում Ղրիմի հեռուստատեսությամբ:
Դասերը վարում են պատմաբաններ, փորձագետներ, քաղաքական գործիչներ, պետական ծառայողներ, լրագրողներ, ժամանակակից հերոսներ՝ Ղրիմի գարնան իրադարձությունների մասնակիցները:
Մրցույթին մասնակցելու պայմանների մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս տեղեկատվությունը հետևյալ հղումով՝ https://iravunk.com/?p=276557&l=ru
Հարցերով ՀՀ քաղաքացիները կարող են դիմել Հայաստանում Ղրիմի Հանրապետության ներկայացուցչություն էլեկտրոնային փոստով։ փոստ՝ crimarmrep.ru@mail.ru, հեռ. 010 262725