Հանրայինում Վեհափառի ուղերձին տեղ չկա, բայց Երեւանի երկնքում թուրքական սալյուտին՝ լիքը տեղ. Էդուարդ Շարմազանով
Թավշյա տեռորԲոլթոնի ականջը կանչի… հերթով պատմական կաղապարներից հրաժարվում են նիկոլենք։
Հանրայինում Վեհափառի ուղերձին տեղ չկա, բայց Երեւանի երկնքում թուրքական սալյուտին՝ լիքը տեղ։
Նժդեհը ճիշտ էր, երբ ասում էր՝ անմարտունակ ազգերը բարոյալքվում են։
Էս ու՞ր հասանք, հայ ժողովուրդ։
Արցախը հայաթափվել է, բայց Երեւանի երկինքն ու Հայաստանի ռեստորանները սալյուտներով են ողողված։
Վեհափառի ուղերձն էլ մերժում են հեռարձակեն ավանդական ժամին, քանի որ, ի տարբերություն կապիտուլյանտի ուղերձի, այն գրված էր ոչ թե Բաքվում կամ Անկարայում, այլ՝ Սուրբ Էջմիածնում։
Բոլթոնի ականջը կանչի… հայ ժողովուրդը հրաժարվում է իր պատմական կաղապարներից։
Այսօր եւս մի «կաղապարից» հրաժարվեց… հպարտ ու անդարդ ժողովուրդը։