Տիգրան Բարսեղյանի գոլը ճանաչվել է ամսվա լավագույն գոլ (տեսանյութ) Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Ազգերի լիգայի առաջիկա խաղերը ԻՐԱՆԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵ՞ՆՔ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ ԱՅՍՕՐ-ՎԱՂԸ ՇԱՏ ԲԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներ չկան. Փաշինյանը՝ Մոսկվայում Որտեղի՞ց են այդքան սահմանապահ գտնելու, կատակ թիվ չէ․ Վրթանեսյան Ես վախենում եմ նրանից, ինչ կատարվեց Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ. Լոքմագյոզյան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյան Բրազիլական ընկույզներն օգտակար են աղիների համար. Journal of Nutrition «ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ ԹԵԺ ՊԱՅՔԱՐ ՄՂԵՑԻ ՈՒ ՈՐԵՎԷ ՄԻԱՎՈՐ ՉՏԱԼՈՎ 4։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԻՐԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ». ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երկրի հակառակ կողմի չարորակ նորմալությունը. Արփինե Քոչարյան

Հրապարակախոսություն

Մտածե՞լ եք, թե ինչպես հաղթանակած ժողովրդից «վերածվեցինք դասալիքների», «ոչ մի թիզականներից»՝ «Արցախը տվող և հանգիստ ապրողների», ամենահին ու խելացի ազգից` վայրի, անկիրթ «ցեղի», որն «արժանի չէ պետություն ունենալու»։ Երբվանի՞ց զինվորի մահն ու ՀՀ քաղաքացու գերեվարումը դարձան սովորական երևույթներ։ Ինչպե՞ս ստացվեց, որ մենք հանդուրժեցինք Արցախի պաշարումն ու արցախցիների բռնի տեղահանությունը:

Մենք հասկանում ենք, որ այս ամենը նորմալ չէ, բայց այնուամենայնիվ արդեն երրորդ տարին է՝ ապրում ենք հարմարվելով նոր իրականությանը և ընդունելով խաղի նոր կանոնները:

Մասնագետները այս երևույթն անվանում են «չարորակ նորմալություն» (malignant normality):

Չարորակ նորմալությունում ճշմարտության և ստի միջև սահմանն անհետանում է՝ ստեղծելով մի իրավիճակ, երբ հասարակության համար նախկինում անընդունելի երևույթներն, ինչպիսիք են, օրինակ, սուտը, դավաճանությունը կամ սպանությունը, սկսվում են ընկալվել որպես նորմալ, անվիճելի և փոփոխության ոչ ենթակա իրականություն:

Տերմինն ի սկզբանե ստեղծել է ամերիկացի հոգեբույժ Ռոբերտ Ջեյ Լիֆթոնը՝ նացիստական ռեժիմի հետ գերմանացի բժիշկների համագործակցությունը բացատրելու համար: Բայց այս ֆենոմենը բնավ չի սահմանափակվում նացիստական Գերմանիայով և բավականին տարածված է տարբեր հանրույթներում, որտեղ նպատակ կա փոխել մարդկանց իրականության ընկալումը՝ սկսած տարբեր ավտորիտար ռեժիմներից, վերջացրած տոտալիտար աղանդներով և նույնիսկ հսկա կորպորացիաներով: Օրինակ՝ իր գրքի հրապարակումից տարիներ անց հեղինակը նույն տերմինով էր նկարագրում Իրաքում ամերիկյան բժիշկների և հոգեբանների մասնակցությունը բանտարկյալների կտտանքներին։

Չարորակ նորմալությունը կարող է ունենալ կոնկրետ պատասխանատու՝ չարորակ նարցիս։ Որպես այդպիսիք հոգեբանները նշում են, օրինակ՝ Հիտլերին, Ստալինին, Սադդամին և անգամ Թրամփին:

Չարորակ նարցիսին մասնագետները բնութագրում են որպես մեծամիտ, անխիղճ անձնավորություն, որը երբեք չի ընդունում իր սխալները և չի վերցնում պատասխանատվություն որևէ բանի համար, փոխարենը մեղադրում է ուրիշներին իր անհաջողությունների մեջ: Խաբեությամբ և մանիպուլյացիաներով նա պատրաստ է խախտել բոլոր սոցիալական նորմերը և պառակտել հասարակությունը՝ սերմանելով թշնամանք տարբեր խմբերի միջև:

Չարորակ նորմալություն հաստատելու համար նարցիսին անհրաժեշտ է տեղեկատվական դաշտում գերիշխանություն, որի շնորհիվ նա՝ ազդելով հանրային կարծիքի վրա, աստիճանաբար խեղաթյուրում է իրականությունը՝ փոխելով նորմերը, կոլեկտիվ հիշողությունը և, ի վերջո, մարդկանց ինքնությունը:

Սկզբում մարդիկ կարող են չընդունել իրենց պարտադրված այդ նոր նորմերը։ Այնուամենայնիվ, չարորակ նորմալությունն ամրապնդվում է հզոր քարոզչամեքենայի միջոցով. լրատվամիջոցները, քաղաքական մեկնաբանները և նույնիսկ դերասաններն ու բլոգերները քարոզում են «նոր իրականությունը»՝ դարձնելով այն միակն իրենց լսարանի համար: Համատարած սուտն ու ահաբեկումը ստեղծում են համոզմունք, որ չարորակ նորմալությունն ամենազոր է:

Համագործակցություն

Իրենց հերթին այն մարդիկ, որոնք իրականության հետ կապը դեռ չեն կորցրել, այլընտրանք չունենալով՝ ժամանակի ընթացքում հարմարվում և ընդունում են նոր սոցիալական կարգը՝ սկսելով համարել այն լեգիտիմ:

Սովորաբար, հասարակական գործունեություն ծավալող մասնագետները՝ իրավաբանները, բժիշկները, ուսուցիչները և այլք, ունեն մեծ ներդրում ընդունված նորմերի և բարքերի պահպանման մեջ, ինչը չափազանց կարևոր է առողջ միջավայր ունենալու համար: Երբ նորմալությունը դառնում է չարորակ, այդ նույն մասնագետների մի մասը սկսում է ծառայել ի նպաստ նոր նորմալության: Այդպիսի հանրային գործիչներն անհրաժեշտ են չարորակ նորմալությունը ամրապնդելու և ուրիշներին դրա մեջ ներքաշելու համար:

Այսպիսով նոր կարգերը չքննադատող, «իրենց տեղում իրենց գործը լավ անող» մասնագետները կամա թե ակամա ծառայում են ռեժիմին և նրա կողմից ստեղծված «այլընտրանքային» նորմալությանը: Օրինակ, համակենտրոնացման ճամբարներում աշխատող բժիշկները պարտաճանաչ կատարում էին իրենց առջև դրված առաջադրանքներն՝ առանց կասկածի տակ դնելու դրանց բարոյական կողմը։

Ինչպե՞ս դիմադրել

Մտքերի ազատ փոխանակումը մարդկանց հնարավորություն է տալիս արտահայտել իրենց վերապրածն ու զարգացնել քննական մտածողությունը։ Հենց այդ պատճառով ազատ խոսքը դառնում է չարորակ նորմալության առաջին թիրախը:

Սուտն ու մանիպուլյացիան ստիպում են մարդկանց կորցնել իրականության հետ կապը և ստեղծում են նորմալության պատրանք: Պրոպագանդայի զոհերը ոչ միայն արդարացնում են մեղավորներին և նրանց հանցանքները, այլև պախարակում են այն անձանց, որոնք համարձակվում են դատապարտել հանցագործներին և նրանց արարքները:

Այնուամենայնիվ, դիմադրել հնարավոր է։

Նախ՝ պետք է գիտակցել, որ ստեղծված իրավիճակը նորմալ չէ, ինչը կօգնի գոնե մասամբ պաշտպանվել չարորակ նորմալությունից, այդ պատրանքը ստեղծողներից և սնուցողներից:

Երկրորդը՝ կարևոր է բարձրաձայնել, թե ինչպես է իշխանությունը նորմալացնում մեզ համար անընդունելի երևույթները, դիմակայել դրան և չընկնել ապատիայի մեջ, քանզի անտարբերությունը հենց այն է, ինչին ձգտում են չարորակ նորմալություն ստեղծող նարցիսները:

Դիմադրության հաջողությունը կախված է իրավիճակին ճիշտ գնահատական տալու ունակությունից, սեփական ողջամտությունը պահպանելու ցանկությունից ու պայքարելու պատրաստակամությունից, նույնիսկ երբ հանրային ճնշումն անհաղթահարելի է թվում:

Շատերը պատրաստ են հարմարվել և դիմանալ, մինչև արտաքին միջամտություն չլինի, և հանգամանքները չփոխվեն: Սակայն անհրաժեշտ է գիտակցել, որ դիմադրության այլընտրանքը սեփական ինքնությունից, համոզմունքներից և բարոյական նորմերից հրաժարվելն է:

Այն ամենն, ինչը մեզ փորձում են պարտադրել՝ պայքարից և ազգային երազանքներից հրաժարվելը, պետությանն արժանի չլինելը, Արցախի կորուստի հետ համակերպվելը, թուրքերի և ադրբեջանցիների հետ քիրվայությունը և, ամենակարևորը, այդ ամենի այլընտրանքի բացակայությունը, պատրանք է և թշնամական պրոպագանդա:

Սկզբնաղբյուրը` «Քաղաքական հայ»

Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով, Stable Diffusion 2.1






Տիգրան Բարսեղյանի գոլը ճանաչվել է ամսվա լավագույն գոլ (տեսանյութ)Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Ազգերի լիգայի առաջիկա խաղերը ԻՐԱՆԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵ՞ՆՔ Է ՓՈՐՁԱՐԿԵԼԱՅՍՕՐ-ՎԱՂԸ ՇԱՏ ԲԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներ չկան. Փաշինյանը՝ ՄոսկվայումՈրտեղի՞ց են այդքան սահմանապահ գտնելու, կատակ թիվ չէ․ ՎրթանեսյանԵս վախենում եմ նրանից, ինչ կատարվեց Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ. ԼոքմագյոզյանՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյանԲրազիլական ընկույզներն օգտակար են աղիների համար. Journal of Nutrition«ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ ԹԵԺ ՊԱՅՔԱՐ ՄՂԵՑԻ ՈՒ ՈՐԵՎԷ ՄԻԱՎՈՐ ՉՏԱԼՈՎ 4։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԻՐԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ». ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՈչնչացրել ենք Հասան Նասրալլային ու նրա իրավահաջորդին․ ՆեթանյահուԻրականում Փաշինյանին հեծանիվ վարելիս ուղեկցում են էլ ԳԱԻ, էլ շտապօգնություն, էլ ջիպեր՝ մոտ 10 ավտոմեքենա․ Քրիստինա Նազարյան (տեսանյութ)Ինչ անակնկալ են մատուցել Մոսկվայում Փաշինյանին«Ռեալի» սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստըՀՀ և Ադրբեջանի ղեկավարները դրական են տրամադրված, խաղաղության պայմանագիրը երկար սպասեցնել չի տա WTA-1000. Էլինա Ավանեսյանը պարտություն կրեցՂազախստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի փոխադարձ քայլերն՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը. ՏոկաևՌԴ-ն չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին․ Դմիտրի ՊեսկովԱՊՀ տարածքում արագ տեմպերով ընթանում են ներմուծման փոխարինման գործընթացներ՝ ամրապնդելով երկրների տեխնոլոգիական ինքնիշխանությունը. ՊուտինԱՊՀ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթերՓաշինյանն ու Ալիևը հայտնել են, թե «երբ կստորագրեն» խաղաղության պայմանագիրըՀՀ-ն պատրաստ է պարզեցված ընթացակարգերով բացել Ադրբեջանի հետ ճանապարհը. ՓաշինյանՄենք պատրաստ ենք այս ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. ՓաշինյանԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են ակտիվացնել խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման աշխատանքըՓաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել ՌԴ մի շարք պաշտոնյաների բառապաշարի վերաբերյալ«Պապիկի նման երգում է». Տիգրան Ասատրյանի թոռնիկի նոր տեսանյութըԿոբախիձեն կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների խորացումըԹուրքիայում մուրճով հարվածել են Աթաթուրքի արձանինԵս հաջողակ գործարար տղամարդկանց հետ գործ չունեմ, չեմ մասնակցի․ հայտնի Բոգոն՝ վարչապետի տիկնոջ ընթրիքի հրավերի մասին.ԼՈՒՐԵՐ․comԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին Ալիևն ու Փաշինյանը նստել են իրար կողքիՇՏԱՊ. Վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածելԱլիևի օգնականը ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ հանդիպմանը բողոքել է Հայաստանի ՍահմանադրությունիցՀայտնի է, թե ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր ՊուտինըԱստված ինձ համար արցախցի է, Արցախը՝ Աստված. Արթուր ԽաչենցՄեզ համար ԱՊՀ երկրները մեր ամենամոտ հարևաններն են, բարեկամներն ու ռազմավարական գործընկերները. Պուտինը՝ ԱՊՀ նիստի բացմանըՀայտնի պիցցերիաների ցանցի ակնարկ-կատակը` Էրիկ տեն Հագին (ֆոտո)Դեշամը մեկնաբանել է Մբապեի հետ կապված սկանդալը Բազմաթիվ մարտահրավերների հետ միասին եվրոպացիները պետք է միաժամանակ լուծեն նաև իրենց ներքին խնդիրներըՖարերյան կղզիներ - Հայաստան խաղը սպասարկող մրցավարներըԼավրովը Միրզոյանին հարցրել է, թե արդյոք Հայաստանում կան «կվադրոբերներ»Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը. ՊեսկովՀերթական մահվան դեպքը՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնումԾնողների համար 10 րոպեն մեկ շտապօգնություն է գալիս․ 15-ամյա աշակերտին վաղը կհուղարկավորենԻնչ վնասներ է կրել «Դոմուս»-ը. ՔԿ-ն մանրամասնել էԲյուջեի պակասուրդը կազմել է 84.6 մլրդ դրամ, հարկային մուտքերը թերակատարվել են 4.7 %-ովԱդրբեջանը մտադիր է խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և դադարեցնել USAID-ի նախագծերըՀոկտեմբերի 13-ին Հանրապետության հրապարակում կրկին համերգ էԻսրայելին ասում ենք՝ մի՛ փորձեք մեր կամքը. Իրանի ԱԳ նախարարԳլխավոր դատախազությունը պահանջում է Աղվան Հովսեփյանից բռնագանձել 29 անշարժ գույք, 2,5 միլիարդ դրամՌուս բլոգերները ծաղրել են ՀԱՊԿ-ից անընդհատ դուրս փախչող և Պուտինի մոտ վազող Փաշինյանին (տեսանյութ)

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода