Iravunk.com | Պետք չէ Սերժ Սարգսյանի հաշվին Փաշինյանին օգնել՝ լեզուն վերադարձնել ֆիզիոլոգիական դիրքի. Արմեն Աշոտյան
ՊՆ-ն Տավուշում ականազերծման աշխատանքներ է սկսել տարածքները չհանձնած Մագա Հարությունյանը և Սուրեն Փահլևանյանը պսակադրվել են (լուսանկարներ) Բագրատ Սրբազանը միացավ Կիրանցի ճանապարհը փակած բնակիչներին Արցախից հետո այսօր Տավուշն է, ՀՀ գործող վարչակարգի ապագան հայրենի տարածքների կորուստներն են Օրվա խորհուրդ. Ապրիլի 21 Ինչու է մագնիումն այդքան կարևոր Անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Սուրեն Փահլեւանյանը եւ Մագա Հարությունյանն ամուսնացել են Երևանում և մի շարք մարզերում կդադարեցվի էլեկտրամատակարարումը Մայիսի 20-ից Վրաստան ենք գնալու Ադրբեջանի միջով. նոր քարտեզ սահմանազատումից հետո

Պետք չէ Սերժ Սարգսյանի հաշվին Փաշինյանին օգնել՝ լեզուն վերադարձնել ֆիզիոլոգիական դիրքի. Արմեն Աշոտյան

Հրապարակախոսություն
Բելառուսի նախագահն օրերս հերթական բարձրագոչ հայտարարությունն արեց Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ փորձելով Նիկոլ Փաշինյանի համար «ալիբի» ապահովել Լեռնային Ղարաբաղի կորստի համար և հայ ժողովրդին պատուհասած ողբերգության մեղքը գցել Հայաստանի նախորդ իշխանությունների վրա:
Ալեքսանդր Գրիգորևիչի հայտարարության և վարքագծի մեջ շատ տարօրինակ բաներ կան: Փաշինյանական արտահաստիքային պրոպագանդիստի ամպլուան, որով լիքն է Հայաստանի պրոիշխանական մեդիատարածքը, դժվարությամբ է կապվում իր՝ երկրի նախագահի ստատուսի հետ:
Ուրեմն ինչո՞ւ է Լուկաշենկոն որոշել իջնել մի մակարդակի, որը համատեղելի չէ իր՝ այդքան բարձր դիրքի հետ:
Համարձակվում եմ ենթադրել, որ պատասխանը բավականին պարզ է: Փաստերի և իրականության անտեսումն ու ոտնատակ տալը, Փաշինյանի փոքր, բայց գրգռված էգոն սպասարկելու փորձը կապված են անառակ որդուն ատլանտյան անհուն տարածքներից դեպի հայրենի եվրասիական տուն վերադարձնելու մղման հետ:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը շատ տարվեց աշխարհաքաղաքական լուցկիներով, վտանգավոր իրականություն է: Բայց որքանո՞վ են արդարացված Սերժի հաշվին Փաշինյանին եվրասիական տիրույթ վերադարձնելու՝ պարոն Լուկաշենկոյի գործադրած ջանքերի ձևն ու բովանդակությունը:

Սա բոլոր տեսանկյուններից կասկածելի այս խաղը խաղալու՝ եվրասիական շրջանակների ամենևին էլ առաջին փորձը չէ: Նման սխեմաներ վերջին տարիներին ապարդյուն կերպով էլի են փորձել խաղարկել: Որքա՞ն կարելի է կրկնել նույն սխալը ու խաղեր տալ Փաշինյանի հետ մի եղանակով, որն առաջին հերթին ռեպուտացիոն կորուստներ է բերում իր՝ Բելառուսի նախագահի համար:

Նախ և առաջ Батька-ին չի սազում վատ արտահայտվել իր՝ թեկուզև նախկին գործընկերոջ հասցեին նրա բացակայությամբ:

Երկրորդ, Ալեքսանդր Գրիգորևիչի կողմից հիշատակված Սերժ Ազատովիչի հետ 5 միլիարդի մասին ունեցած սկանդալային խոսակցության ժամանակ ՀՀ երրորդ նախագահն այնպիսի փաստարկներ բերեց Ղարաբաղյան հարցում «առքուվաճառքի» անթույլատրելիության վերաբերյալ, որ անգամ Սերժ Սարգսյանի բելառուս գործընկերոջ պերճախոսությունը չօգնեց իրեն:

Երրորդ, հիշում եմ, որ իր մամլո ասուլիսներից մեկի ժամանակ պարոն Լուկաշենկոն Փաշինյանին ուղիղ մեղադրեց այն բանում, որ «վերջինս լեզուն մտցրել է մի տեղ»: Ու հիմա Հայաստանի վարչապետի լեզուն ֆիզիոլոգիական համապատասխան դիրքի վերադարձնելու հարցում օգնության նրա փորձը ստեղծում է անհետևողականության և կոնյունկտուրայի շրջանակներում գործելու տպավորություն:

Հիշում եմ, թե ինչպես իմ՝ Բելառուս այցի ընթացքում ես չկարողացա Խատինի հուշահամալիրի մոտ զսպել արցունքներս. ինչպես էի հպարտանում մարշալ Բաղրամյանի բաճկոնով, որը տեսել էի Հայրենական Մեծ պատերազմի՝ Մինսկի թանգարանում, անձնական ինչպիսի ջանքեր եմ գործադրել, որ Բելառուսին ընդգրկեին Բոլոնյան գործընթացի մեջ 2015թ. Երևանում տեղի ունեցած նախարարական գագաթնաժողովի ժամանակ:

Ես չափազանց շատ եմ սիրում Բելառուսը, որ անգամ տեսականորեն նախագահ Լուկաշենկոյին առաջարկեմ Հայրենիքի վաճառքի նմանօրինակ սխեմա, օրինակ, Արևմտյան Բելառուսը Լեհաստանին վաճառելու տեսքով: Կասկած չկա, որ լեհերը Գոմելի համար շատ լավ գին կվճարեին:

Բայց դուք, ինչպես և մենք, Հայրենիքն առուծախի առարկա չենք դարձրել ու չենք դարձնում, շատ հարգելի պարոն նախագահ:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

16.12.2023թ.



ՊՆ-ն Տավուշում ականազերծման աշխատանքներ է սկսել տարածքները չհանձնածՄագա Հարությունյանը և Սուրեն Փահլևանյանը պսակադրվել են (լուսանկարներ)Բագրատ Սրբազանը միացավ Կիրանցի ճանապարհը փակած բնակիչներինՀնդիկ կնոջն արգելափակել են բջջային հավելվածում անսովոր անվան պատճառովԱրցախից հետո այսօր Տավուշն է, ՀՀ գործող վարչակարգի ապագան հայրենի տարածքների կորուստներն ենՕրվա խորհուրդ. Ապրիլի 21Ինչու է մագնիումն այդքան կարևորԱնձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինիՍուրեն Փահլեւանյանը եւ Մագա Հարությունյանն ամուսնացել ենԵրևանում և մի շարք մարզերում կդադարեցվի էլեկտրամատակարարումըՄայիսի 20-ից Վրաստան ենք գնալու Ադրբեջանի միջով. նոր քարտեզ սահմանազատումից հետոՀՐԱՏԱՊ․ Հայաստանում երկրաշարժ տեղի ունեցավՓաշինյանն այցելել է Սպիտակի «Հակոբ Կարապետյան» ՍՊԸ-ի ֆերմային տնտեսություն (տեսանյութ)«Փրկեեք․ Մի գпռшցեք․ Հшնգստшցեք ժողովովուրդ» Վшնեցյшնի դпւստրն пւ Ոստիկшնшպետի ընտшնիքը ինքնաթիռում էինGoogle քարտեզը արդեն Տավուշի մի հատվածը ադրբեջանական է համարել.ԼուսանկարԵրևանում 34-ամյա որդին Ավանում սպանել է մորը, ապա գնացել Կիևյան կամուրջ և այնտեղից իրեն ցած նետելով՝ ինքնասպան է եղելՎաշինգտոնը վա-բանկ գնաց գործնականում ողջ աշխարհի դեմՌուսական բանակը գրավել է Նովոմիխայլովկան (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՔԱՐՏԵԶ)Երևանում տղան կտրել է մոր վիզը և նետվել Կիևյան կամրջից. երկուսն էլ մահացել ենԱղոթք, գործողություն, արդյունք. «Կամք»-ն իրազեկման ակցիա իրականացրեցԵս կզող չե՛մ. Ավինյանի հրահանգով աշխատանքից ազատել են ավագանու անդամինԱՆՎԱՆԻ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄՓաշինյանն ակնարկել է Պուտինի հետ հանդիպման մասին«Աստծո պարգև է մեզ համար», «Իսկական նվեր ես»․ ադրբեջանցիները շնորհակալություն են հայտնում ՓաշինյանինԲերդիչիի ուկրաինական ուժերը շրջապատման շեմին են (Քարտեզ)Փարիզը պատրաստվում է Օլիմպիական խաղերին (Տեսանյութ)Չասով Յարը անընդմեջ ռուսական ծանր ավիացիոն ռումբերի հարվածների տակ է (Տեսանյութ)Թուրքիայում փոթորիկը տապալել է մզկիթի աշտարակը (Տեսանյութ)ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄՕդեսայում պարտիզանները ռելսերից դուրս են գցել արևմտյան զինտեխնիկայով հերթական գնացքըԵրևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՏավուշցիները մինչեւ երկուշաբթի բացել են միջպետական ​​ավտոճանապարհըՂարիբաշվիլին հայտնել է՝ որ դեպքում կվերանայվի օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքըԿիրանցի 96-ամյա բնակչուհին համագյուղացիների հետ վաղ առավոտից փակել է Երեւան-Թբիլիսի ճանապարհըՄատով հետս չխոսաս. վիճաբանություն՝ Վահե Ղազարյանի և պահեստազորի գնդապետի միջև (տեսանյութ)«Կգամ` ոտնատակ կտամ, 8 ժամ ա կանգնեցրել ես», «Նորմալ խոսա, ի՞նչ ես ասում». լարված վիճակ է Տավուշում«Կարողանու՞մ եք նայել ժողովրդի աչքերին». լրագրողը՝ ՔՊ-ական Վահե ՂալումյանինԹուրքիան ողջունել է Հայաստանի տարածքների հանձնումը ԱդրբեջանինՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերումԳազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ)Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոցԴպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբՍամվել Վարդանյանին խոշտանգել են ԳԱԱ-յին պատկանող փակ տարածքում. նոր մանրամասներՏասնյակ տարիներ խախտված իրավունքս վերականգնվեց Ձեր շնորհիվ. Հերթական երախտիքի խոսքը ուղղված հայտնի փաստաբանին.ԼՈՒՍԱՆԿԱՐԻնչ է սպասվում «Արմմոնո»-յի ընթացքումԻրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. ԱբդոլահիանԵրեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. ՎարոսյանԵկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան«Շատ հուզվում եմ ընկերոջս բացակայության պատճառով». ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆՄարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода