ՇՏԱՊ. Վահագն Չախալյանին եւ եւս երկու հոգու բերման են ենթարկել Պատգամավորները երաշխավորություն են ներկայացնում՝ Աշոտյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար ԳՅՈՒՄՐԵՑԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՀԱՂԹՈՂ ՈՒ ՆՎՍՃԵՑ ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՒՂԵԳԻՐ Արմենիա ԲԿ է տեղափոխվել 5-ամյա երեխայի մարմին Լավրովը և Աբդոլլահիանը իրանական կողմի նախաձեռնությամբ քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանի հարվածներն Իսրայելին հասցվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում Հարևան երկրները տեղեկացված են եղել Իսրայելի վրա հարձակման մասին գործողությունից 72 ժամ առաջ. Աբդոլլահիան Օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի որդին Երեւանում կներկայացնի հոր հեղինակային ծրագիրը Մերօրյա նոր Ռիխտերը Երևանում Նեթանյահուն Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո չեղարկել է Իրանի դեմ պատասխան հարվածը

Նիկոլը նաև վատ կոսմետոլոգ է. Արմեն Աշոտյան

Հրապարակախոսություն

Ի՞նչ է կատարվել 2016թ.-ին և դրանից հետո

Վերջերս կայացած «սիրելի վարչապետ» 9 ժամանոց շոուն Փաշինյանի կողմից կրկին օգտագործվեց Արցախի հարցով «Նախկիններն են մեղավոր» անհեթեթությունը վերակենդանացնելու համար: Եվ կրկին ապարդյուն, որովհետև «Լեռնային Ղարաբաղը լուծարվել է դեռևս 2016թ.-ին» նորովի փաթեթավորված կեղծիքը, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Նիկոլի տիտանական զեղծարարությունների էպիկենտրոնում է, չի կարող հիմնավորվել, ապացուցվել կամ ճշմարտություն դառնալ:

Բոլորովին զարմանալի չէ, որ ներկայի խճճված և վտանգավոր իրականությունը թողած՝ նա և իր թիմը նորից փորձում են Արցախի ներկայիս հայաթափումը ներկայացնել՝ որպես նախկինից արմատներ գցած և պատմականորեն անխուսափելի դարձած զարգացում: Փաշինյանը շատ լավ է գիտակցում, որ իր մեղավորության խարանը, կապիտուլյանտի դաջվածքը, դավաճանի տատուն իր ամենամեծ սպառնալիքն է՝ ոչ միայն պատմական դիսկուրսի, այլև՝ Real politik-ի տեսանկյունից:

Բոլորովին պատահական չէ, որ իբր 2016թ.-ից լուծարված Արցախի զառանցանքը կրկնեց նաև Ալեն Սիմոնյանը, իսկ Վահագն Խաչատուրյանը կրկին շան գլուխը թաղեց հեռավոր 1991թ.-ին:

Նման հիմարությունները վտանգավոր են, եթե անկախ իրենց կեղծ լինելու ակնհայտ հանգամանքներից, չեն հակադրվում նույն համառությամբ, ինչ համառությամբ որ դաշտ են նետվում Նիկոլի և իր թիմակիցների կողմից:

Ուստի հարկ եմ համարում հակիրճ շարադրել այն փաստերը, որոնք ապացուցում են փաշինյանական կեղծիքի ողջ թշվառությունը:

1. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի շուրջ բանակցային գործընթացը ոչ միայն ԼՂՀ լուծարման մասին չէր, այլև ԼՂՀ անվտանգությունը և գոյությունը ամրապնդելու նոր գործիքակազմ էր բյուրեղացրել: Տես Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո:

2. 2016թ.-ի հոկտեմբերի վերջին Ադրբեջանի նախագահը հրապարակավ խոստովանեց, որ իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս փաստը ևս ոչ մի կերպ չի տեղավորվում 2016թ.-ից Արցախի լուծարման նիկոլական ստի մեջ:

3. 2016թ.-ին Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունվեց «Արտաքին քաղաքականության դոկտրին»՝ նոր խմբագրությամբ, որում կրկին առանձին անդրադարձ կար Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանաձևին, որը ներառում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորման և իրացման սկզբունքը: Այսինքն՝ ԼՂ հարցն այնպիսի կարևորության էր, որ դրա լուծումն ամրագրվել էր անգամ այլ պետության դոկտրինալ փաստաթղթում:

4. 2017թ.-ի նոյեմբերին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը (CEPA-ն) նույնպես պարունակում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը՝ որպես կարգավորման հիմք:

5. 2020թ.-ի դեկտեմբերին ՌԴ ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում արձագանքելով Փաշինյանի սկանդալային հոդվածին, մանրամասնել է մինչև 2018թ. եղած բանակցությունների դետալների մասին, որոնք նույնպես ապացուցում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հայկական կողմի հաջողությունները, ոչ թե «ԼՂ լուծարումը»:

6. 2020թ.-ի հունվարին Փաշինյանը Կապանում իր շուրթերով է ընթերցել Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը՝ ներառյալ՝ պարտադիր ուժ ունեցող հանրաքվե, միջանկյալ կարգավիճակ, Լաչինի և Քելբաջարի հայապատկանություն և այլն:

7. Հիշեցնեմ նաև ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսքերը, որ Փաշինյանն է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչած առաջին հայ ղեկավարը:

8. Վերջիվերջո, 2016թ.-ի եռաստիճան բանակցային փաթեթը՝ ներառյալ ՄԱԿ ԱԽ-ի բանաձևի նախագիծը, իրենց ձեռքերում է: Դե թող հրապարակեն, եթե մեկ գրամ վստահություն ունեն իրենց պնդումների մեջ: Որ բոլորս տեսնենք՝ 2016թ.-ից մինչև 2018թ. Արցախյան բանակցային փաթեթը Լեռնային Ղարաբաղը լուծարելո՞ւ, թե՞ ամրապնդելու և զարգացնելու մասին է:

Նիկոլի համառ ջանքերը՝ ջնջելու վրայից դավաճանի խարանը, բժշկական դեպք են հիշեցնում. հայտնի է, որ որևէ տատու հեռացնելու փորձերը հաճախ տեսանելի և այլանդակող սպիներ են առաջացնում, իսկ այդ սպիները վերացնելու ջանքերը՝ էլ ավելի խորացնում խնդիրը: Ահա այսպիսին է վիճակն Արցախի հայաթափման մեղքը ուրիշների վրա բարդելու՝ փաշինյանական իդեա ֆիքսի պարագայում:

Ինչ խոսք, Նիկոլը նաև վատ «կոսմետոլոգ» է:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

29.11.2023թ.



Ինձ ասոցացնում եմ Ռուսաստանի հետ, բայց միևնույն ժամանակ ես հայ եմ. Զախարյան ՇՏԱՊ. Վահագն Չախալյանին եւ եւս երկու հոգու բերման են ենթարկելՊատգամավորները երաշխավորություն են ներկայացնում՝ Աշոտյանի խափանման միջոց կալանքը փոխելու համարԳՅՈՒՄՐԵՑԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՀԱՂԹՈՂ ՈՒ ՆՎՍՃԵՑ ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՒՂԵԳԻՐԱրմենիա ԲԿ է տեղափոխվել 5-ամյա երեխայի մարմինԼավրովը և Աբդոլլահիանը իրանական կողմի նախաձեռնությամբ քննարկել են իրավիճակը Մերձավոր ԱրևելքումՍիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանի հարվածներն Իսրայելին հասցվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներումՀարևան երկրները տեղեկացված են եղել Իսրայելի վրա հարձակման մասին գործողությունից 72 ժամ առաջ. ԱբդոլլահիանՕսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի որդին Երեւանում կներկայացնի հոր հեղինակային ծրագիրը Մերօրյա նոր Ռիխտերը Երևանում Նեթանյահուն Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո չեղարկել է Իրանի դեմ պատասխան հարվածըԹեհրանի օդանավակայանները դադարեցրել են թռիչքները մինչև երկուշաբթիԱզնվությունն ինձ համար բարձրագույն արժեք է. Ասպրամ Կրպեյանի «խոստովանությունը» դատարանումԱդրբեջանն ու Հորդանանը համաձայնագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում համագործակցության մասինՍիմո՛նա, հիշեցրեք ինձ՝ ե՞րբ է Իսրայելը դատապարտել Կիևի առնվազն մի հարված ՌԴ մարզերին. չե՞ք հիշում, ես ևս. Զախարովան՝ Իսրայելի դեսպանինԱդրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Իրանին և Իսրայելին ցուցաբերել զսպվածություն և խուսափել վտшնգավոր էսկալացիայիցՍԿԱՆԴԱԼ. «Քեզ ո՞ւմ տեղն ես դրել, որ թույլ ես տալիս մարդու արժանապատվության հետ խաղալ»Թուրքիան չի ցանկանում, որ տարածաշրջանում լարվածությունն ուժեղանա․ Ֆիդանը՝ Իրանի արտգործնախարարինԱնի Կարապետյանի գործով դատական նիստը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 15-ինՄարիա Զախարովան պատասխանել է Մոսկվայում Իսրայելի դեսպանինՄենք հետ մղեցինք Իրանի հարձակումը եւ միասին կհաղթենք․ ՆեթանյահուԻսրայելն իր երկինքը պաշտպանելու համար օգտագործել է թե օդային, թե ծովային և թե ցամաքային ուժերը. Ինչ է կատարվել գիշերը ԻսրայելումԻնչ է սպասվում «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնինՓՇԱՔԱՂԵՑՆՈՂ.Ինչպես էր աստղաբանը կանխատեսել 4 զինվորի կյանք խլած Մեղրիի ողբերգական վթարըԻՀՊԿ-ը երեկ երեկոյան նոր էջ է բացել Իրանի հեղինակության պատմության մեջ և դաս տվել սիոնիստ թշնամուն․ ՌաիսիԾայրաստիճան մտահոգություն ենք արտահայտում տարածաշրջանում հերթական վտանգավոր էսկալացիայի հետ կապված․ ՌԴ ԱԳՆԵթե չկա զինծառայություն, չկա նաև Հայաստան, մեր պետության հիմքը բանակն է. գերազանց ծառայող զինվորըԳործողությունը շարունակելու մտադրություն չկա. Իրանի ԶՈՒ ԳՇ պետՏարադրամի փոխարժեքները` ապրիլի 14-ինԱյս հակամարտության արձագանքները լսվելու են նաև ՀայաստանումԻրանցիները շատ հստակ գիտակցում են, որ Մերձավոր Արևելքում հասկանում են միայն ուժի լեզուն. ՈսկանյանՀրապարակվել է Իսրայելի և Իրանի միջև պատերազմի մասին Ժիրինովսկու մարգարեության տեսանյութըՋերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ կանձրևի. եղանակի տեսությունG7 երկրները կքննարկեն հետագա քայլերը Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետոԿուրսանտները կուսանեն արտերկրի ռազմաուսումնական լավագույն հաստատություններումՀանցավոր ռեժիմի նոր հիմարությունը կհանգեցնի նրա թշվառ կյանքի ավարտին․ Իրանի բանակի գեներալԻսրայելական ԶԼՄ-ները պնդում են, որ երկիրը հարվածին կպատասխանի առաջիկա 48 ժամվա ընթացքումՎտանգավոր հայտարարություն ԻրանիցՈ՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-ՇահնազարյանՍպասվում է Ղազախստանի նախագահի այցը. Հայտնի է օրըՇՏԱՊ. Իսրայելն այս պահինԵրուսաղեմի հայկական թաղամասը չի տուժել Իրանի գիշերային հարձակումիցԺիրինովսկին` 2024թ.-ին Ուկրաինայի եւ Մերձավոր արեւելքի իրադարձությունների մասին (տեսանյութ)Ինչ է շահելու եւ ինչ կորցնելու հայ-վրացական սահմանազատման արդյունքում ՀՀ-ն․ Մանրամասնում է քարտեզագիրըԱռաջինը պետք է հայ ժողովրդի հետ բաց տեքստով խոսի Շահրամանյանը, հետո նոր մյուսներից գործուն քայլեր ակնկալի․ Վահան Բադասյանը փակագծեր է բացումԱՄՆ-ը չի մասնակցի Իրանի դեմ հարձակմանը. CNNՈւղիղ աղիքի (անալ) ճաքի առաջացման հետեւանքները կյանքի որակի վրա․Վաղը՝ «Բժշկի մոտ» հաղորդաշարումԻրան հարվածեց. հետո՞, ի՞նչ է լինելուՆեգևում գտնվող իսրայելական ռազմաբազան ոչնչացվել է. Իրանական աղբյուր (Տեսանյութ)Զանգվածային խուճապը Թել Ավիվում` իրականան հարձակման պահին (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода