Աշխատանքային այցով Ղրղզստան է ժամանել ՀՀ վարչապետը
Արխիվ 16-20![Աշխատանքային այցով Ղրղզստան է ժամանել ՀՀ վարչապետը](/timthumb.php?src=disc/old16-20/99300.png&w=780)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն։
Վարչապետին Բիշքեքի «Մանաս 2» օդանավակայանում դիմավորել է Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիեւը։
Նիկոլ Փաշինյանը Բիշքեքում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: