Ջո Բայդեն. «Ընդունելով ցեղասպանության փաստը՝ մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին և երդվում՝ այլևս երբեք»
Արխիվ 16-20![Ջո Բայդեն. «Ընդունելով ցեղասպանության փաստը՝ մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին և երդվում՝ այլևս երբեք»](/timthumb.php?src=disc/old16-20/97096.png&w=780)
ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը ողջունել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։
«Ողջունում եմ Ներկայացուցիչների պալատի կողմից 1915-1923 թվականներին հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը: Ընդունելով ցեղասպանության փաստը՝ մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին և երդվում՝ այլևս երբեք»,- գրել է նա իր թվիթերյան էջում:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։