Լոս Անջելեսում դատախազները մահապատիժ են պահանջում 10-ամյա տղային մահվան հասցրած զույգի համար
Արխիվ 16-20Լոս Անջելեսի օկրուգի օկրուգային դատախազությունը մահապատիժ է պահանջում 10-ամյա Էնթոնի Ավալոսին 2018-ի հունիսին կտտանքներով մահվան հասցրած զույգի համար։
Մեղադրող կողմը մեղադրանք է ներկայացրել նրա մորը՝ Հիզեր Մաքսին Բարոնին եւ բոյֆրենդին՝ Քարիմ Էռնեստո Լեյվային Ավալոսի մահվան եւ երկու այլ երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի կապակցությամբ, տեղեկացրել է Los Angeles Times թերթը։ Երկուսն էլ իրենց մեղավոր չեն ճանաչում։
«Ես գիտեմ, որ մահապատիժը չի վերադարձնի Էնթոնիին, բայց դա ամենավատ հանցագործություններից մեկն է, որոնք մենք կարող էինք կատարել, ուստի այն արժանի է ամենավատ պատժին»,- լրագրողներին լսումներից հետո ասել է զոհի քեռին՝ Դեւիդ Բարոնը։
Ոստիկանները զույգի տուն են եկել անցած տարվա հունիսին, այն բանից հետո, երբ տղայի մայրը զանգահարել էր, որպեսզի տեղեկացնի, որ տղան ընկել է աստիճանից։ Երեխան մահացել էր հաջորդ օրը հիվանդանոցում։
Մեղադրողները հավաստիացնում են, որ Բարոնը եւ Լեյվան կծու սուոս են լցրել երեխայի երեսին եւ բերանում, ծեծել են կաշվե գոտիով եւ ոտքերից կախել։ Նրանք նաեւ բազմիցս նրան գլխիվայր ցած են գցել։
Դիահերձումը ցույց տվեց, որ նա ստացելէ գանգուղեղային վնասվածք, նա ուներ կապտուկներ, այտուցներ եւ կեղանքներ ամբողջ մարմնի վրա։
Մեղադրողները պնդում են, որ զույգը բռնի կերակրել է երեխային, նրա վրա կահույք շպրտել, թույլ չի տվել օգտվել լոգարանից եւ մյուս երեխաներին ստիպել է նրան ցավ պատճառել։