Օրվա խորհուրդ. Հուլիսի 2 1 զոհ, 3 վիրավոր. Երևան-Սևան ճանապարհին «Mercedes»-ը բախվել պաշտպանիչ բետոնե հենապատին Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. Ալիև Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿ Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հուլիսի 2-ին Ջուր չի լինելու․ հասցեներ Հնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր. հուլիսի 2-ի աստղագուշակ Ռումբի ահազանգ՝ «Շիրակ» օդանավակայանում Եվրո-2024. Օրվա հանդիպումները

««Շտապօգնություն»-ից ասացին` եթե գումարը չբերեք, դատի կտանք»

Արխիվ 16-20

«Իրավունք» թերթի խմբագրություն է դիմել քաղաքացի Լարիսա Արսենյանը, որի  եղբայրն ու նրա ընտանիքը վարձով բնակվում են Արտաշատում  սոցիալապես ծանր վիճակում: Կնոջ խոսքով` հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը եղբոր առողջական վիճակը վատացել է: Զանգահարել են «Շտապօգնություն», որն էլ ԱԻՆ-ի աշխատակիցների հետ  հիվանդին տեղափոխել են Արտաշատի բժշկական կենտրոնի վերակենդանացման  բաժին: Այնտեղից էլ խորհուրդ են տվել Արսենյանին տեղափոխել Երեւանի Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն, քանի որ  շտապ անհրաժեշտ է կատարել ստենդավորում: «Մինչ Երեւան տեղափոխելը, Արտաշատի  հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժիշկը նախապես տեղեկացրեց ինձ, որ Արտաշատից Երեւան բերելու համար  պետք է վճարենք 25.000 դրամ: «Այդ պահին մեր ունեցածը 10.000 դրամ էր, դա ենք վճարել: 15.000 էլ խոստացանք մեկ շաբաթվա ընթացքում տալ, սակայն այնպես եղավ, որ այդ գումարը հայթայթել չկարողացանք: Մեկ շաբաթվա ընթացքում անընդհատ զանգել են մեզ, ասում են` բերեք այդ գումարը, թե չէ դատի կտանք, այլեւս չենք սպասարկի ձեր հիվանդին»,- մանրամասնեց  նա:

Արսեն Արսենյանը` Լարիսա Արսենյանի եղբայրը, հիմա «Նորք Մարաշ ԲԿ-ում է, 2-րդ կարգի հաշմանդամ է (ոտքն անդամահատված), «Փարոս» համակարգի շահառու: «Հնարավորություն չունենք ստենդ դնելու, քանի որ դա մեծ գումար է: Դիմել ենք առողջապահության նախարարություն երկու անգամ, սակայն մերժում ենք ստացել: Խնդրում եմ` եթե կարող են, թող օգնեն մեզ: Եղբորս վիճակն այնպես է, որ չենք կարող նրան տուն տանել»,- օգնություն է հայցում Լարիսա Արսենյանը:

«Իրավունք»-ը կապ հաստատեց առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանի հետ` պարզաբանում ստանալու: «Անվճար ստենդավորում ՀՀ-ում կատարում են «Փարոս» համակարգում  36 եւ ավելի միավորներ ունեցողների  համար:  Իսկ ձեր նշած հիվանդը  ունի  30 բալ: Բայց կարող են  առողջապահության նախարարի անունով գրավոր դիմում ուղարկել: Հանձնաժողովը կուսումնասիրի խնդիրը, ու եթե հնարավոր է, պետությունն  կաջակցի»,- ասաց ԱՆ-ի մամլո խոսնակը:

Փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ «Շտապօգնություն» ՓԲԸ-ից: Փոխտնօրեն Նունե Ժամկոչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արսեն Արսենյան ազգանունով քաղաքացու իրենք չեն տեղափոխել: «Գուցե «Շտապօգնության»  Արտաշատի մասնաճյո՞ւղն է  տարել: Դիմեք նրանց»,- հորդորեց տիկին Ժամկորյանը: Այդպես էլ արեցինք:  Սակայն հստակ պատասխան չլսեցինք: Մասնաճյուղի բաժնի վարիչ Վահե Չիբանյանը խնդրեց  հրապարակել  հիվանդին տեղափոխողի անուն-ազգանունը: «Ե՞ս եմ տարել հիվանդին: Նման բան չեմ արել: Անուն-ազգանունով ասեք` ով է տարել, որ իմանամ` ինչ անել: Կամ ասեք հիվանդին, թող մեզ հետ կապ հաստատի, որ այդ հարցը իր հետ լուծենք: Կոնկրետ դեպքերի համար ենք գումար վերցնում, կասսա ենք մուծում»,-  ասաց բաժնի վարիչը:

 Հարցին`  հիվանդի հարազատները գնացուցակի մասին որտեղից կարող են տեղեկանալ, Չիբանյանի խոսքով` բոլոր հիվանդանոցներում կա  փակցված  գնացուցակը: Իսկ ինչո՞ւ «Շտապօգնությունը»  կտրոն չի տվել,   մասնաճյուղի բաժնի վարիչն ասաց. «Դա պետք է ճշտել:  Տեղափոխված հիվանդների ցուցակն ինձ մոտ չէ»:

Փաստորեն, հիվանդի հարազատները հիվանդին թողած, պետք է հարցնեին տեղափոխողի անունը ազգանունը,  ծնչակտուր վազեին հիվանդանոց` գները ճշտելու, որից հետո որոշեին`  ի վիճակի՞  են  օգտվելու շտապօգնության ծառայությունից, թե՞ ոչ:

 

 

Սոնա Դավթյան



Օրվա խորհուրդ. Հուլիսի 21 զոհ, 3 վիրավոր. Երևան-Սևան ճանապարհին «Mercedes»-ը բախվել պաշտպանիչ բետոնե հենապատինԱրցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունըՎերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. ԱլիևՍամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հուլիսի 2-ինՋուր չի լինելու․ հասցեներՀնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր. հուլիսի 2-ի աստղագուշակՌումբի ահազանգ՝ «Շիրակ» օդանավակայանումԵվրո-2024. Օրվա հանդիպումներըԻ՞նչ զրույց է ունեցել Աննա Հակոբյանն ամուսնու հետ․ «Իրավունք»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատԻնչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին«Հրապարակ». Իշխանությունը թաքցնում է քարտեզները, որովհետև թաքցնելու բան ունի. սահմանադրագետ Վարդան ՊողոսյանԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻրավունք». «Մարդիկ պատկերացնում են ավելի քաղաքական, ոչ հոգեւորականի ճանապարհ անցած մարդու վարչապետություն»Իրավունք. Սրված հարաբերություններ կառավարությունում. Ի՞նչ է Արայիկ Հարությունյանը «կաթացնում» Փաշինյանի ականջին«Հրապարակ». Ոչ մի հանրաքվե, միայն փիառ«Փաստ». Կասկածներ կան նաև հենց իշխանության ներկայացուցիչների շարքերում«Ժողովուրդ». Իշխանությունն ամեն առիթով խրախուսում է ընդդիմադիրների հանդեպ ուժի կիրառումը. Հերթը Ալեն Սիմոնյանինն է«Իրավունք». Քրեական գործ է հարուցվել Երեւանում ՌԴ դրոշն ու գերբը պղծելու փաստի առթիվ«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարությունը»«Փաստ». Ադրբեջանին հանգիստ չի տալիս Ռուբեն Վարդանյանին Նոբելյան մրցանակի ներկայացնելու տեղեկությունը«Ժողովուրդ». Գերիների մասին Փաշինյանի՝ «պետք է փտեն բանտերում» խոսքից զատ այլ մեկնաբանություններ իշխանությունը չունիԶելենսկու կինը 4,5 միլիոն եվրո արժողությամբ Bugatti մեքենա է պատվիրել. ֆրանսիական լրատվամիջոցներԲրիտանական բանակը պատրաստ չէ լուրջ հակամարտությունների. Financial Times«Հրապարակ». Աշխատանքային ա՞յց, թե՞ ֆուտբոլ դիտելու հնարավորություն«Փաստ». Անձնագրային բաժիններում քաոսը նոր «երանգներ» է ստացելԴատախազները սրտնեղած են․ ՀՀ դատախազության 105-ամյակին ո՛չ մի դատախազ նախագահի հրամանով պետական պարգեւի չի արժանացել. «Ժողովուրդ»«Իսկանդերներ»-ը կասետային զինամթերքով ծածկել են ուկրաինական կործանիչները Միրգորոդի ավիաբազայում (Տեսանյութ)Պրոֆեսոր Չարչյանի հերթական կյանքի ցուցումով կատարած բարդագույն վիրահատությունը«Զրո շանս». ԱՄՆ-ում մռայլ կանխատեսում է արել Ուկրաինայի համարԾովակալ Մալենի մռայլ մարգարեությունները սկսում են իրականանալ ԱՄՆ-ում. The NationalԵՎՐՈ-2024. Պորտուգալիան 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեց և հաղթեց Սլովենիայի թիմին(տեսանյութ)Մինչեւ տարեվերջ լուրջ իրադարձություններ կլինեն. կսկսվեն նոր բանակցություններ՝ նոր խաղացողներով«Հայաստանում որդիս անընդհատ հարցնում է. «Ինչո՞ւ քեզ բարևեց, ճանաչո՞ւմ ես նրան»».Հենրիխ ՄխիթարյանԴուք կշարունակեք ներել նրան, ում սիրում եք՝ քանի դեռ չեք ատել. Արաբական 22 իմաստությունՊրոսպեկտ-Փակ շուկա, կանգառ, տղամարդու ձեռքին երկու նոր ավել․ հին հուշերիցԵՎՐՈ-2024. Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Բելգիայի ընտրանուն (տեսանյութ)Երևան-1983 թվական․ կար-չկար մեր քաղաքում «Պարտեզ» խանութ կար Կա հնարավորություն՝ պարտադրելու հրաժարական տալ այս կառավարությանը. Մելիք-ՇահնազարյանՀԵՐՈՍ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 30 - ՏԱՐԵԿԱՆՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԻՄԸ ԵԱ-ՈՒՄ 2-ՐԴՆ ԷՀՀ ուժային կառույցների միջև բանակային խաղեր են, գնահատվում է նրանց ճշգրտությունըՄասնագետը նշել է՝ մեկ ժամում որքան ջուր է հարկավոր խմել շոգ եղանակինՊՆ–ն անհեթեթություն է որակում Տիգրանաշենով տեխնիկայի տեղաշարժն արգելելու մասին լուրերը. SputnikԱդրբեջանի և Իսրայելի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըԱնկարան հրաժարվել է Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումիցՄահացել է «Գոյ» թատրոնի հիմնադիր Մկրտիչ ՄկրտչյանըԽաղաղ համաձայնագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода