Կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել. հայտնի են Ֆրանսիայի ԱԺ արտահերթ ընտրության առաջին փուլի արդյունքները 236 միլիոն եվրո վարկ են վերցրել. պետական պարտքը շարունակում է աճել Ռուսները գրավել են եւս մեկ ռազմավարական նշանակության բնակավայր (Քարտեզ) Ժողովրդի արձագանքն էին ստուգում. ԼԳԲՏ շքերթը դարձավ ակցիա, ակցիան էլ՝ խափանվեց Ռուսները Խարկովում խոցել են հերթական գնացքը` բարձված մեծ թվով գերմանական Leopard տանկերով (Տեսանյութ) Ռուսական զորքերը կրկին ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Տորեցկում (MAP) Հնդիկ տղամարդուն ծեծել են, այրել uեռական օրգանը, մերկ վիճակում նկարահանել և ուղարկել հարազատներին՝ պահանջելով գումար Մեզ բորենիների ու երկիրը իրենց հոր բոստանի հետ շփոթող անկուշտների էլիտա պետք չէ Երեւանում ԼԳԲՏ ակցիան ՀՀ պատվախնդիր քաղաքացիները խափանեցին Ի՞նչպես կարող եք ազատվել «վատ վարկային պատմություն» ունենալու կարգավիճակից

«Հավատացե՛ք՝ մենք դավաճան չենք». ի՞նչ է սպասվում 27 տարին լրացած արտերկրի հայորդիներին

Արխիվ 16-20

Ֆրանսիաբնակ գրող, Սփյուռքում մի շարք մշակութային միջոցառումների կազմակերպման հեղինակ, վերջերս 27-ամյակը լրացած ԹՈՄ ԹԵՐԶՅԱՆԸ դեռեւս նախորդ տարի բաց նամակ էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին եւ այն ժամանակվա ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին:  Թ. Թերզյանն առաջարկներով էր հանդես եկել եւ անդրադարձել 18-27 տարեկան երիտասարդներին (նաեւ մինչեւ 18 տարեկան այն պատանիներին, որոնց ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողները ինչ-ինչ պատճառներով վերջին տարիներին արտագաղթել են Հայաստանից), որոնք զրկված են Հայրենիք ազատորեն մուտք-ելք ունենալու հնարավորությունից, քանզի ՀՀ Զինապարտության մասին օրենքը պահանջում է 18-ը լրանալուն պես ներկայանալ ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության։ Հիշեցնենք, որ միայն 27-ը լրանալուց հետո չծառայած երիտասարդը՝ ՀՀ օրենքով նախատեսված գումարը (մոտ՝ 3,600,000 դրամ) նախապես մուծելուց հետո, կարող է ազատ ելումուտ ունենալ Հայաստան։ Սակայն այս տարեվերջին այդպես էլ նոր խորհրդարանը չհասցրեց օրենք ընդունել համապատասխան տարիքայիների համար: Իսկ վերոնշյալ նամակն առ այսօր մնացել է անարձագանք, խնդիրը՝ չլուծված, որի մասին էլ «Իրավունքը» զրուցեց Թ. Թերզյանի հետ:

«ՊԵՏՔ Է ԱՅՆՊԵՍ ԱՆԵԼ, ՈՐ ԶՈՐԱԿՈՉԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՉ ՈՔ ԵՐԿԻՐԸ ՉԼՔԻ»

- Թոմ, ի՞նչ եք ակնկալում հայաստանյան նոր իշխանություններից, որ բարձրացրեցիք խնդիրը բաց նամակի տեսքով:

- Կարծում եմ՝ հիմա ճիշտ փոփոխությունների պահն է, իշխանությունը, երբ նոր է ձեւավորվում, կարողանում է ժամանակ հատկացնել՝ լսելու խնդիրները:  Իսկ այսօր շատ քաղաքական գործիչներ կան, որ լրիվ նոր են քաղաքականության մեջ եւ իրենց նպատակը պետք է լինի բացահայտել խնդիրներն ու փոփոխություններով հանդես գալ: Մենք, ցավոք, ամեն օր հանդիպում ենք երիտասարդների, որոնք հուսահատությամբ ասում են, որ, օրինակ, եւս 15 կամ 8 տարի չեն կարող Հայաստան գնալ: Իսկ չգնալու պատճառը ոչ միայն խուսափելն է ծառայությունից, այլ, իրոք, չկարողանալը լքել իրենց պարտականությունները, որոնք կրում են այն երկրում, որտեղ ապրում են՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ այլն: Ամեն մեկը մի խնդիր ունի. մեկը ծնողներին է պահում, մյուսը՝ պետական աշխատանք է ստանձնել: Ու բոլորն էլ ուզում են գալ Հայաստան, բայց ոչ երկու տարով, նրանք, պարզապես, չեն կարող այդպես: Եվ այս խնդիրը պետք է ինչ-որ կերպ լուծվի:

- Ասվածի արձագանքը  հետեւյալն է՝ եթե նույն տարիքի տղաները Հայաստանում կարող են իրենց կյանքից երկու տարի նվիրել հայրենիքի պաշտպանությանը, ուրեմն՝  կարող են ու պարտավոր են նաեւ արտասահմանում հայտնվածները:

- Համաձայն եմ, եթե կարող ենք այնպիսի օրենքներ ընդունել, որ երիտասարդները միայն բանակից խուսափելու համար հայրենիքը չլքեն, ինքս էլ եմ պահանջում դա: Պետք է այնպես լինի, որ զորակոչից խուսափելու համար ոչ ոք երկիրը չլքի: Սակայն, կան հիվանդություններ, որոնք միայն դրսում են բուժվում, մարդիկ ստիպված են եղել լքել երկիրը՝ իրենց հետ տանելով նաեւ իրենց տղա երեխաներին: Խոսքն այս մասին է, ոչ թե նրանց, ովքեր զորակոչի պատճառով երկիր են լքում, սրա դեմն, իսկապես, ինչ-որ ձեւ պետք է առնել: Բայց չի կարելի մոռանալ նրանց, ովքեր արդեն 8-9 տարի այստեղ են ապրում՝ այն ժամանակվա բժշկության կամ բանակում տիրող վիճակի պատճառով: Էլի եմ ասում՝ ամբողջ խնդիրը ոչ թե 18 տարեկան տղաների բանակ գնալու հանգամանքն է, այլ այն մարդկանց խնդիրները, ովքեր արդեն դրսում են ինչ-ինչ պատճառներով:

«ՎԱԽԵՑՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԿԶՐԿԵՆ ՀԱՅԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻՔԻ՞Ց»

- Խնդրի վերաբերյալ դեռ նախորդ տարի իր դիրքորոշումը հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ ասելով, որ պնդելու է, որպեսզի այսօր նրանք, ովքեր ՀՀ քաղաքացիություն են ստանում եւ կցագրման ժամկետի մեջ են, այսինքն՝ մեկնելիս 15 կամ 16 տարեկան են եղել, այլեւս հնարավորություն չունենա ն ու հույս չունենան, որ 27 տարեկանը լրանալուց փոխհատուցելու են եւ հետ գան: Ի՞նչ կասեք այս մասին:

- Սա սպառնալիք է, այսինքն՝ թող հայերը հույս չունեն, որ կվերադառնան Հայաստա՞ն: Ասում են՝ հայրենադարձություն, բայց հայաթափությո՞ւն են անում: Վախեցնում են, որ կզրկեն այդ հայերին իրենց հայրենիքի՞ց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տվյալներով՝ 11 հազար մարդ այսօր գտնվում է հետախուզման մեջ, որից 10 հազարը հենց զինակոչից խուսափած երիտասարդներն են: Եթե մենք այսօր ունենք 10 հազար զինակոչից խուսափած երիտասարդ, պատկերացրեք, որ մոտ նույնքան էլ անցած ու նախորդած մյուս տարիներին են եղել: Ամեն տարի մոտ այդքան եթե եղել է, ստացվում է, որ վերջին 15 տարիներին ունեցել ենք, երեւի, 100 հազար հետախուզման մեջ գտնվող երիտասարդներ: Այսօր մենք կարո՞ղ ենք մեզ այդպիսի շռայլություն թույլ տալ, եւ այդ տարիքում գտնվող տղաներին կորցնել դրսում: Կորցնել ասելով նկատի ունեմ՝ որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ եւ հայկական մշակույթ կրող անձ: Այս մարդկանց կապը հայրենիքի հետ կորում է միայն մի օրենքի պատճառով…  

- Բայց պատկերացրեք, եթե պաշտպանության նախարարն ասեր, որ շարունակաբար է լինելու, բոլորն էլ 27 տարին լրանալուց հետո փոխհատուցելու են ու վերադառնան: Չե՞ք կարծում, որ սա էլ կնպաստեր, որ 10 հազար բանակից խուսափողները դառնան ամեն տարի, ասենք, 20 հազար…

- Խնդիրն ավելի խորքային լուծում է պահանջում: Առաջին հերթին պետք է բանակից խուսափողների հոսքը կանգնեցնել, նոր խնդիրը լուծել: Լրիվ համաձայն եմ դրա հետ: Բայց, եթե հիմա էլ ասեն՝ մի հատ էս հարցը լուծենք, հետո անդրադառնանք, կարող է եւս մի հինգ տարի տեւել՝ մինչեւ բանակը հասնի այն մակարդակի, որ զինակոչից խուսափողների թիվը հասցվի մինիմումի: Ինձ թվում է՝ սա շատ սխալ մոտեցում կլինի, որովհետեւ Սփյուռքում կապը հայրենիքի հետ օր օրի, ժամ ժամի վրա սառում է: Միշտ էլ կարելի է ասել եւ շատ անգամ եմ լսել, որ արհամարական տոնով նշում են, թե դուք ինչ հայ եք, գնացել եք եւ այլն: Իհարկե, միշտ կարող ենք խաչ քաշել այդ հազարավոր երիտասարդների վրա՝ դավաճան համարելով, բայց մի՞թե կարող ենք մեզ նման շռայլություն թույլ տալ: Հատկապես այն դեպքում, երբ Հայաստանի թիվ մեկ խնդիրը բնակչության քանակն է, որը միմիայն իջնում է: Վերջին անգամ միայն Սիրիայից են հայեր վերադարձել Հայաստան, բայց մենք չենք կարող մեր հույսը դնել դրսի պատերազմների վրա, որ այնտեղից հայերը փախչեն ու գան: Մեզ կոնկրետ ներգաղթ է պետք ու ոչ թե իշխանությունները պետք է հայտարարեն այդ մասին՝ փոշի փչելով մարդկանց աչքերին, այլ կոնկրետ քայլեր անեն:

«ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵԿԱԾ ՀԱՅԵՐԻ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԻՎԱՆԴ ԿԱ»

- Այսինքն՝ Ձեր կարծիքով՝ թյուր տպավորությո՞ւն է այն, որ շուրջ 10 հազար երիտասարդ հատուկ են խուսափել ծառայությունից՝ տեղափոխվելով արտերկիր:

- Կարծում եմ՝ գաղտնիք չէ, թե ովքեր են Հայաստանից հիմնականում մեկնել: Մեծ մասը առողջության խնդիրներ են ունեցել, Հայաստանում չեն կարողացել բուժել այդ հիվանդությունը կամ բուժվելու դեպքում էլ մարդիկ արդեն տուն, մեքենա ծախած են եղել, էլ բան չեն ունեցել ծախելու ու ստիպված մեկնել են այնպիսի մի երկիր, որտեղ բուժման շարունակությունը էժան կլինի, կամ, ինչպես Ֆրանսիայում, անվճար: Այսօր Ֆրանսիայում ապրող հայերի 90 տոկոսը հիվանդ է: Ֆրանսիայում Հայաստանից եկած հայերի գրեթե բոլորի ընտանիքում հիվանդ կա, այսինքն՝ հիվանդի համար են ստիպված եղել տեղափոխվել Հայաստանից: Այո, կան նաեւ այնպիսիք, որ զինակոչից խուսափելու համար են երկրից դուրս եկել, որ իրենց երեխան բանակ չգնա, որովհետեւ օրը մեջ սպանություն է տեղի ունենում եւ այլն: Չեմ մեղադրում նաեւ այդ ծնողներին, բայց եկեք հիշենք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ նույն այդ զինակոչից խուսափածները վեր կացան ոտքի, որ գան Հայաստան: Հավատացեք, օտար ափերում հայտնված հայ երիտասարդները պակաս հայրենասեր չեն, վերջիվերջո, դավաճան չենք: Եվ, իհարկե, մի մեծ թվով մարդիկ էլ գործազրկության պատճառով են հայտնվել արտերկրում: Այդ, որ երբեմն-երբեմն այս կամ այն իշխանությունն ասում է, թե գործազրկությունը նվազել է ինչ-որ մի տոկոսով, ձեզ հարց տվե՞լ եք, թե ինչպես է նվազել: Ոչ թե աշխատանքի տեղեր են բացվել, այլ գործազուրկը գնացել է Ռուսաստան կամ Ֆրանսիա, իրենք էլ ասել են, ուրեմն՝ գործազուրկ չունենք, ամեն ինչ լավ է: Սա թագավորի պատմությունն է, որն ասում է՝ ինձ ընտրեք եւ ես հիվանդությունն ու աղքատությունը կվերացնեմ, ընտրում են՝ հավաքում է բոլոր հիվանդներին ու աղքատներին եւ վառում:

- Ի՞նչ տարբերակ  եք առաջարկում, բոլորին ասել՝ հենց այսօր եկեք, վճարեք փոխհատուցում, անկախ նրանից 27-ը լրացել է, թե՝ ոչ, ու մի՞ ծառայեք բանակում:

- Նախ սկսենք նրանից, որ այդ 27-ը լրանալը մի քիչ խափուսիկ թիվ է, որովհետեւ, օրինակ, մեկի 27-ը լրանում է հունվարի 2-ին, բայց օրենքը չի գործում իր վրա: Մարդը տարիներ առաջ սկսել է ամեն ինչ ծրագրավորել, որ 27 տարեկանը լրանալուն պես պետք է վերադառնա Հայաստան: Իսկ սա այնպես չէ, որ մի ճամպրուկ պետք է կապի, թողնի ու գա, մարդիկ պարտականություններ ունեն այն երկրի առաջ, որտեղ ապրել են, այս առումով թղթաբանությունը շատ է, քան պատկերացնում են հայրենադարձությունից խոսացողները: Բայց 27-ը լրանում է, օրենքը չկա, ինչպես 1991 թվականին ծնվածների համար օրենքը դեռ դուրս չի եկել: Նրանց 27-ը լրացել է, շուտով 28-ը կրանա, բայց օրենքը դեռ չի գործում: Հիմա նոր Ազգային ժողովը պետք է օրենք ընդունի, այսինքն՝  մարդկանց 27-ը լրացել է, բայց չեն կարող վերադառնալ հայրենիք, պետք է սպասեն, թե երբ մի 50-60 պատգամավոր որոշում կկայացնեն: Տեսեք, բոլորին, ովքեր չեն ծառայել, քրեական հետախուզման մեջ են, այդ ինչպե՞ս է ստացվում: Չէ՞ որ մարդասպանին, գողին եւ այլն, բոլորի դեմ նույն վճիռը չի կայացվում, մեկին ցմահ են տալիս, մյուսին՝ 13 տարի, երրորդը՝ համաներմամբ ազատվում է, իսկ  զինակոչից խուսափածներին բոլորին մի օրենքով են դատում: Այսինքն՝ իրենց չի՞ հետաքրքրում, թե այդ մարդն ինչո՞ւ է գնացել երկրից:

«ԱՅԴ ՄԱՐԴԻԿ, ՈՐՊԵՍ ԶԻՆՎՈՐ, ԱՐԴԵՆ ԿՈՐԱԾ ԵՆ, ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԻՐԵՆՑ ՀԵՏ ԲԵՐԵԼ»

- Ի դեպ, համաներման մասին. փաստորեն, հարյուրավոր հանցագործներ համաներմամբ անցած տարի ազատ արձակվեցին, բայց բանակից խուսափածների դեպքում որեւէ փոփոխություն չեղավ…

- Խնդիրը համաներումը չէ, այլ այն, որ պետք է առանձին-առանձին քննվի դեպքերը: Կա երիտասարդ, որի ընտանիքը երիկամների խնդրով տեղափոխվել է Ֆրանսիա՝ լացելով եկել են Հայաստանից, հիմա էլ լացելով պետք է հայրենիքին հետեւեն միայն յութուբո՞վ, որովհետեւ չեն կարող գալ: Եկեք մտածենք, թե ինչ կարող ենք առաջարկել, որ հետ գան, ծառայեն: Իսկ կարո՞ղ ենք այդպիսի բան առաջարկել, իհարկե՝ ոչ: Այդ մարդիկ, որպես զինվոր, արդեն կորած են, հնարավոր չէ իրենց հետ բերել: Ուրեմն՝ եկեք գոնե չարյաց փոքրագույնն ընտրենք, թեկուզ «շնից մազ պոկելն էլ է օգուտ» տարբերակով մտածենք, թե այս մարդկանց ինչպես կարող ենք հայ պահել,  հայրենիք հետ բերել: Հիմա եթե մեկը չի ծառայել, ուրեմն՝ որպես քաղաքացի վերացա՞վ: Սա սխալ մոտեցում է: Պետք չէ հարցին մատերի արանքով նայել, լուրջ հանձնախումբ պետք է աշխատի այդ օրենքի վրա: Ես իմ բաց նամակում առաջարկել եմ տարբերակներ, կարող եմ ավելի շատ տարբերակներ էլ առաջարկել, բայց դրանք մշակման կարիք ունեն: Օրինակ, մի երիտասարդ, որը Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում է ապրում եւ այժմ 20 տարեկան է, ոչ մի դեպքում չի ծառայելու Հայոց բանակում, եթե անգամ նրան վճարես դրա համար: Ֆրանսիայի բանակում ծառայելու համար մարդիկ մեծ փողեր, քաղաքացիություն, տուն են ստանում, անգամ այդ դեպքում չեն գնում ծառայելու: Հետեւաբար, այս մարդկանց Հայաստան միայն մի բան կարող է բերել, երբ հակառակորդը զենքով լայնամասշտաբ հարձակում գործի, հնարավոր է, որ 10 հազարից, ասենք, մի 5 հազարը պահի ազդեցության տակ հետ գա:

- Փաստորեն, Դուք էլ եք ընդունում, որ այս մարդիկ արդեն այլ կերպ են դաստիարակվել, այլ երկրի մշակույթի կրող են ու, դժվար թե, ընդմիշտ վերադառնան հայրենիք…

- Բա Հայաստանն ուզում է տուրիզմ զարգացնել, ի՞նչ եք կարծում՝ ավելի հեշտ չէ՞ որպես զբոսաշրջիկ 20 տարեկան հային բերել Հայաստան, քան թե 40 տարեկան ֆրանսիացուն: Իհարկե՝ հային, հատկապես, որ այդ հայն ավելի շատ է ծախսելու, քան ֆրանսիացին: Ուրեմն՝ նախ գոնե այնպես պետք է անել, որ այդ հայերը, որպես զբոսաշրջիկ, իրենց արձակուրդներն անցկացնեն Հայաստանում: Ինչու՝ ոչ, եթե իրենց կողակից պետք է ընտրեն, ընտրեն Հայաստանում ու իրենց ընտանիքը կառուցեն հայրենիքում, որպեսզի վաղն իրենց երեխաները հայեցի դաստիարակվեն: Չէ որ շատերը նաեւ այդ պատճառով են վերադառնում հայրենիք, որ ամուսնանան: Միեւնույն է, այդ մարդը չի ծառայելու, 27 տարին լրանալու է, փողը տալու է ու հետո է գալու, այդ դեպքում թող այդ մարդը կա՛մ շուտ այդ գումարը տա, կա՛մ գա գրանցվի, որպես պահեստային զինվոր: Թող ավելի բարձրացնեն փոխհատուցման գինը, թող շատ բարձր լինի, բայց թող դուռ լինի այս մարդկանց համար: Մեկը ես այդ գումարը արդեն վաղուց Հայաստան եմ ուղարկել՝ վստահված անձի, որ օրենքն ընդունվելուն պես՝ փոխանցի պետությանը: Եվ շատ ուրախ եմ, որ այդ փողը տալիս եմ, որովհետեւ ինչ-որ տեղ ինձ պատասխանատու եմ զգում: Սրանով թոթափում եմ ուսերիս ծանրացած այն բեռը, որ չեմ ծառայել, բայց այս գումարով գոնե հազարավոր զինվորներ կհագնվեն կամ կսնվեն ինչ-որ ժամանակ: Թող ամսեամիս մարդիկ գումար վճարեն, բայց Հայաստան գնան ու գան, թեկուզեւ դեռեւս զինգրքույկ չստանան, սակայն թող չկտրվեն հայրենիքից: Վերջերս մի 15 տարեկան հայրենասեր հայ տղա Մարսելում ինձ ասաց, որ դեռ 12 տարի էլ չի գնալու Հայաստան, այսինքն՝ սա նշանակում է, որ իր բոլոր ծրագրերը նա կառուցում է Ֆրանսիայում, որեւէ նպատակ չունի Հայաստանի հետ կապված: Սրա մասին պետք է մտածել:

«ԵՐԲ ԻՆՉ-ՈՐ ԾՐԱԳԻՐ Է ԼԻՆՈՒՄ, ՈՐ ՍՓՅՈՒՌՔԸ ՊԵՏՔ Է ՕԳՆԻ, ՆՈՐ ՄԵԶ ԷԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ՏԵՂ ԴՆՈՒՄ»

- Ստացվում է, որ այսօր արտերկրում գտնվող 1991 թվականի դեկտեմբերի 31-ից հետո ծնված եւ բանակում չծառայած տղաների ճակատագիրն անհա՞յտ է: Եվ անգամ պարզ չէ, թե նոր օրենք կընդունվի նրանց համար, թե՝ ո՞չ:

- Օրենքը գործում է մինչեւ 2019 թվականը եւ ամեն տարի թարմացվում է: Ի դեպ, չեմ հասկանում այդ ամեն տարի թարմացման սկզբունքը: Այսինքն՝  որոշում ենք, որ 1989 թվերին ծնվածները կարող են 27 տարին լրանալուց հետո՝ փոխհատուցել ու վերադառնալ, իսկ 1990 թվերին ծնվածների համար կարող է չլինե՞լ այս օրենքը:  Ես հասկանում եմ, որ սա նաեւ կախված է զինակոչիկների քանակով, բայց, միեւնույն է, նրանք, ովքեր դրսում են, ոչ մի բան չի փոխվում իրենց հետ կապված: Այդ օրենքը, եթե մինչեւ 2019 թվականն է, ինձ թվում է՝ պետք է ոչ թե ամեն տարի թարմացվի, այլ սկսած այս պահից մինչեւ 2019 թվականի վերջը գործի, որ հենց 27-ը լրանա,  անմիջապես հաջորդ օրը մարդը կարողանա վերադառնալ՝ առանց վախենալու, որ օդանավակայանում իրեն քաչալացնելու են ու տանեն: Ինչի՞ համար 27 տարեկանը պետք է սպասի, որ տարվա վերջում նոր օրենքը դուրս գա: Մարդիկ պետք է փոխհատուցման գումարը վերցնեն ու գան Հայաստան, մինչդեռ  գումարը նախ պետք է փոխանցես վստահված անձի, բայց ոչ ոք չի մտածում, որ կարող է մեկն էլ չունի այդպիսի վստահված անձ, ինչո՞ւ են բարդացնում այս գործընթացը, եթե կարող ես անձամբ փոխանցել բանկային տարբերակով: Օրինակ, թող հենց օդանավակայանում այդ գումարը գանձվի: Իմ ամբողջ խնդիրն այն է, որ եթե մենք այդ մարդկանց հնարավորություն չենք տալիս գալու Հայաստան, ուրեմն՝ այդ մարդկանց արհամարում ենք եւ որպես հայ չենք ընդունում: Ընդ որում՝ այն մարդիկ, ովքեր զինգրքույկ չունեն, դեսպանատներն էլ իրենց հետ հաշվի չեն նստում: Գնում ես դեսպանատուն, ասում, որ գիտեք, ինձ այսինչ փաստաթուղթն է պետք, օրինակ, Ֆրանսիայում թուղթ են ուզում, որ դատվածություն չունես, բայց ՀՀ դեսպանատունը չի տրամադրում այդ թուղթը, քանի որ դու համարվում ես «դասալիք»: Բայց երբ ինչ-որ ծրագիր է լինում, որ Սփյուռքը պետք է օգնի, նոր մեզ էլ են մարդու տեղ դնում: Փաստորեն, մենք մենակ փող տալու, ապրիլի 24-ին աղմուկ անելու համա՞ր գոյություն ունենք, մինչդեռ գոյություն չունենք, ըստ Հայաստանի օրենսգրքի:

- Եթե չեմ սխալվում, հայաստանյան նախորդ իշխանությունների օրոք,  երբ օրենքը թարմացվեց մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը 27 տարին լրացածների համար, արդեն իսկ խոսվում էր այն մասին, որ վերջին անգամ են գնում այս քայլին: Ըստ էության, նոր իշխանություններն էլ ոգեւորված չեն օրենքն աընդհատ թարմացնելով՝ ի՞նչ հույսեր ունեք այսօր:

- Հույս ունեմ, որ օրենքը չի շարունակվի միայն այն պատճառով, որ կլինի ավելի խելամիտ ու լավ օրենք, եւ ինքս էլ պահանջում եմ, որ այդ օրենքը ոչ թե նորից երկարացնեն, այլ նորն ընդունեն: Այս օրենքն անհեթեթություն է դրսի հայերի համար, չի կարելի ընդունել օրենք՝ հաշվի առնելով միայն պետության մեջ ապրող 2 միլիոն հայերի կարծիքը, իսկ 10 միլիոն սփյուռքին՝ օրենքում հաշվի չառնել: Մեր տղաները մեր ազգի ողնաշարն են, բայց պետք է ընդունել, որ նրանք, ովքեր 8 կամ 15 տարեկանում հայտնվել են արտասահմանում, այլեւս չեն կարող ծառայել հայրենիքին այնպես, ինչպես այն մեկը, ով ամբողջ այդ ընթացքում ապրել ու մեծացել է իր հայրենիքում: Այս օրենքը ճիշտ կլինի հենց հիմա փոխել, այլ ոչ թե երկարացնել, իսկ եթե չեն հասցնում, թող գոնե օրենքը երկարացնեն մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: Ավելի հստակ կարելի է ստեղծել հանձնաժողով, որը կգործի դեսպանատներին կից  ու հերթով կուսումնասիրի նրանց գործերն: Ովքեր ուզում են գնան հայրենիք, պետք է նրանց ցուցաբերել անհատական մոտեցում: Սա ներգաղթի կազմակերպման ամենահեշտ ճանապարհն է, թե չէ անգամ աշխատատեղեր բացելով՝ ներգաղթ չես ապահովի: Ֆրանսիայում մեկը, որը ստանում է 3 հազար եվրո աշխատավարձ, կարծում եք՝ կգա՞ 150 հազար դրամով հացահատիկի մշակմամբ զբաղվի կամ պոլիէթիլենի գործարանում աշխատի: Լավ օրենք թող ընդունեն,  հազարավոր երիտասարդներ կգան Հայաստան ու կկապվեն հայրենիքի հետ: Առաջին այցը կարող է լինել զբոսաշրջային, բայց մինչեւ չգան, չեն կարող կապվել Հայաստանի հետ:  Անգամ այն մարդիկ, ովքեր բուժում են ստանում, եթե այդ մարդուն նույն պայմաններն առաջարկես Հայաստանում, շատ հնարավոր է, որ նրանք էլ  չգան, որովհետեւ արդեն սովորել են այլ երկրում ապրել: Եվ, վերջապես, առողջապահությունը հասցնել այդ մակարդակի, բավականին մեծ գումարիների հետ է կապված, իսկ այնպիսի օրենք մշակել բանակում չծառայածների համար, որ «ո՛չ միսը վառվի, ո՛չ շիշը», սա պետք է լինի առաջնային խնդիր:

«ՄԻ ՀԱՏ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱԾՆԵՐԻՆ ԵՆ ԶՐԿՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ»

- Գտնում եք, որ պետք է այնպիսի օրենք ընդունել, որ սկսենք հայկական անձնագրեր բաժանել բոլոր հայերի՞ն:

- Մի խելացի քայլ կա քաղաքականության մեջ, ասում են՝ բաժանիր, որ տիրես: Եթե մարդ ինչ-որ տեղի քաղաքացիություն է ստանում, սա ամենամեծ օղակն է, որպեսզի կապվի այդ երկրի հետ: Եկեք ուշադրություն դարձնենք՝ փոխանակ ընկնենք դռնեդուռ, պետք է այն մարդկանց, ովքեր արմատներով հայ են, անվճար քաղաքացիություն բաժանել: Գործի բերումով ինձ մոտ շատ հայեր են գալիս, որոնք երբեւէ չեն եղել Հայաստանում, բայց հայ են ու շատ լավ արեւմտահայերեն են խոսում, հայկական, քրիստոնեական դաստիարակություն ունեն: Միշտ մտածում եմ, որ այդ մարդկանց պետք է անվճար անձագրեր բաժանել, անգամ իրենց տուն գնալ, թղթերը վերցնել եւ անձնագրերն էլ տանել իրենց տուն՝ առանց նեղություն տալու, որովհետեւ այսօր Հայաստանն ունի բնակչության խնդիր: Դրսում ապրող 10 միլիոն հայ կա, այդքանից ենթադրենք մեկ-երկու միլիոնն են ՀՀ քաղաքացի, բայց 7 միլիոն հայ չունի: Տվեք նրանց հայկական անձնագիր եւ կտեսնեք, թե հաջորդ ամառ քանի միլիոն հայ կգա հայրենիք՝ ուղղակի տեսնելու այն երկիրը, որի քաղաքացին է: Մինչդեռ այդ սկզբունքը չկա, մի հատ էլ Հայաստանից դուրս եկածներին են զրկում քաղաքացիությունից, ինչ է, թե չեն ծառայել Հայոց բանակում՝ առանց ուսումնասիրելու, թե ինչ խնդիրիներ ունի եւ ինչի համար չի ծառայել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել. հայտնի են Ֆրանսիայի ԱԺ արտահերթ ընտրության առաջին փուլի արդյունքներըԵԱ-Մ17. Արտակ Աղաբեկյանը և Աշոտ Գյուլնազարյանը` բրոնզե մեդալակիրներԵՎՐՈ-2024. Անգլիայի ընտրանին քառորդ եզրափակիչում է, Բելինգեմը` շքեղ գոլի հեղինակ (տեսանյութ)236 միլիոն եվրո վարկ են վերցրել. պետական պարտքը շարունակում է աճելՌուսները գրավել են եւս մեկ ռազմավարական նշանակության բնակավայր (Քարտեզ)Ժողովրդի արձագանքն էին ստուգում. ԼԳԲՏ շքերթը դարձավ ակցիա, ակցիան էլ՝ խափանվեցՌուսները Խարկովում խոցել են հերթական գնացքը` բարձված մեծ թվով գերմանական Leopard տանկերով (Տեսանյութ)Ռուսական զորքերը կրկին ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Տորեցկում (MAP)Հնդիկ տղամարդուն ծեծել են, այրել uեռական օրգանը, մերկ վիճակում նկարահանել և ուղարկել հարազատներին՝ պահանջելով գումարՄեզ բորենիների ու երկիրը իրենց հոր բոստանի հետ շփոթող անկուշտների էլիտա պետք չէ Երեւանում ԼԳԲՏ ակցիան ՀՀ պատվախնդիր քաղաքացիները խափանեցին Ի՞նչպես կարող եք ազատվել «վատ վարկային պատմություն» ունենալու կարգավիճակիցԳոչեցինք՝ «քայլ արա, մերժիր Սերժին», առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի խայտառակ վիճակում. ԶաքարյանՆորվեգիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթին«ԹԵԺ ՊԱՅՔԱՐ ՄՂԵԼՈՒ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ, ՀԵՐՈՍԱԲԱՐ ՓՐԿԵԼ Է ՏԱՍՆՅԱԿ ՎԻՐԱՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ. ԶՈՀՎԵԼ ՎԵՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ». ԳՈՌ ԵՐՄԱԼՈՎՅԱՆՀայաստան՝ կառավարման ավտորիտար ռեժիմ, ոստիկանական բռնաճնշումներ. Լիլիթ Գալստյանի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ 31-րդ խորհրդաժողովումԼեո Նիկոլյանը բողոքի ակցիա է իրականացրել Փարիզի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Ալեք Մանուկյան Մշակութային կենտրոնի շենքի դիմաց Լրագրողը բանավիճեց Սրբազանի հետ. Արցախը կա, մի ասեք չկաՀպարտ եմ, որ Հայաստանը ճանաչել է Պաղեստինի պետությունը. ծագումով հայ Ֆրանսիայի պատգամավորԱրցախի ջնջում է տեղի ունենում, այսօր Արցախ չկա, պետք է շատ հստակ բանակցություններ լինեն. Սրբազան«Ռազմական հաջողության հետ կապված ընդհանուր ոգևորությունը վտանգավոր է դառնում». 1992թ. Սերժ Սարգսյանը՝ բանակի մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասինԱննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին (տեսանյութ)Իրանագետը նշել է՝ Իրանում նախագահի որ թեկնածուի հաղթանակն է ավելի շահեկան Հայաստանին«Դուք սադրի՞չ եք, ձեզ ուղարկե՞լ են». հարց՝ Սրբազանի հետ հանդիպմանն աղմուկ բարձրացրած կնոջըՍամվել Բաբայանի գովքն անող կինը սկսեց սադրել Սրբազանին ու աղմուկ բարձրացնելՍրբազանը Տաթևի վանքում է (տեսանյութ)Ես անձամբ դեսպանատան մոտ եմ լինելու…որտե՞ղ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. Արթուր ՀովհաննիսյանԵրեխային բռնում, տանում մորթում են, լրիվ այլանդակում ու հետո հողարկավորում. տատը իրական դեպք է պատմումԵՊՀ շրջանավարտներն իրենց երախտագիտության խոսքերն են հղում Սերժ Սարգսյանին հոբելյանի առթիվ (տեսանյութ)4 բնակարան սեփականացված է եղել սովետի ժամանակ, իրավունք չունի հանձնի. բնակիչ (տեսանյութ)ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՍԱՀԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԱյսօր Ս. Եվգինե կույսի, նրա հոր և մոր ու երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի հիշատակության օրն էՄեր հարուստ Արցախը հանձնեց, հիմա էլ Սյունիքն է հանձնում. Շուռնուխի բնակիչԱրմեն Աշոտյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանի տարեդարձը«Պայքար և արարում» ֆիլմը՝ նվիրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակինՇոյգուի «աջ ձեռքը»` գեներալ Տատյանա Շևցովան հսկայական հարստությամբ փախել է ՖրանսիաԱյսօր ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էԱպտակի մրցաշարում ռուսաստանցի Վասիլին՝ «Դեմպլինգ» մականունով, խորը նոկաուտի ենթարկեց Լեհաստանի չեմպիոնինՎերընտրվելուց հետո Հնդկաստանի վարչապետի առաջին այցը կլինի Ռուսաստան«Գորտի թաթը սպանում է և՛ ռումբերով, և՛ հրթիռներով» (Տեսանյութ)Մենք պատժամիջոցներ ենք կիրառում, մարդիկ ծիծաղում են մեզ վրա. Ռոբերտ ՔենեդիՈվ կարող է փոխարինել Բայդենին, եթե նա դուրս մնա ընտրապայքարից. Կամալա Հարիսից մինչև Միշել ՕբամաԲրիտանիան ունի ընդամենը 4 կործանիչ, որոնք պատրաստ են օդ բարձրանալ. Ռազմաօդային ուժերի նախկին ղեկավարը The Sun-ինԱմերիկացիների կեսից ավելին դեմ է արտահայտվել ընտրություններին Բայդենի մասնակցությանըԱնօդաչուի տեսախցիկը ֆիքսել է «Իսկանդեր-Մ»-ի հարվածով ՆԱՏՕ-ի տեխնիկայով գնացքի ոչնչացումը (Տեսանյութ)ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սկսվեց Ուկրաինայում Բայդենի` բանավեճում ֆիասկոյից հետոՄասուդ Փեզեշկիան հայտնի է Խորհրդարանում թյուրքալեզու պատգամավորների ֆրակցիա կազմելու իր առաջարկով. Իրանահայ խմբագիրը փակագծեր է բացում«Ռուսաստանն օգտագործում է սարսափելի հրթիռներ». Բրիտանիայում վախենում են ռուսների հետ միջուկային պատերազմիցԱՄՆ-ը հուսահատ քայլի է գնում Ուկրաինայի պատճառով«ԱՄՆ-ն կանգնած է մոտալուտ փլուզման առաջ». ամերիկյան խոշոր ձեռնարկատեր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода