«Յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է աներեր պահել իր հավատքը». Տեր Զենոն քահանա Բարսեղյան
Արխիվ 16-20![«Յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է աներեր պահել իր հավատքը». Տեր Զենոն քահանա Բարսեղյան](/timthumb.php?src=disc/old16-20/74871.png&w=780)
«Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ծննդյան փրկարար ավետիսով շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը», - նշում է Սուրբ Աննա եւ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ԶԵՆՈՆ քահանա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ եւ ընդգծում. «Ներկա մարտահրավերներով լեցուն մեր իրականության մեջ յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է աներեր պահել իր հավատքը՝ խարսխված Հիսուսի՝ հավիտենական խոսքի, կենդանարար եւ հիմնանորոգ պատգամներով: Հիսուս մարդացավ, որպեսզի մենք կյանք ունենանք եւ հավիտենական կյանքի ժառանգորդներ լինելու հույսը իրականության կոչենք: Հիսուս մարդացավ, որպեսզի կարողանանք մեր կյանքը ուղղորդել Իր կենարար Մարմնի եւ Արյան ճաշակումով՝ փառաբանելու եւ երկրպագելու հավիտենական Տիրոջը»:
Եզրափակելով խոսքը՝ Տեր հայրը շեշտում է. «Հրեշտակը ավետում է՝ ասելով. «Մի՛ վախեցեք, որովհետեւ ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի» (Ղուկաս Բ 10-11): Այսօր էլ հրեշտակները Տիրոջ Ծննդյան Ավետիսով գալիս են մեզ ասելու. «Մի՛ վախեցեք եւ ձեր կարծրացած սրտերը բացե՛ք Մանուկ Հիսուսի առջեւ՝ բնակության համար, որպեսզի մարդկության Փրկիչը թագավորի ձեր սրտերից ներս՝ զարդարելով ձեզ օրհնությունների եւ շնորհների առատության մեջ»: Սիրո Թագավորի՝ Մանուկ Հիսուսի օրհնությունն ու սերը թող լինի ամենքիս հետ այժմ եւ հավիտյանս հավիտենից, ամեն:
Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ
Ձեզ եւ Մեզ Մեծ Աւետիս»: