Պաշտպանության նախարարությունը «Իսկանդերներ» է ցուցադրել
Արխիվ 16-20Ֆեյսբուքյան իր էջում ԶՈՒ Գլխավոր շտաբի տեղեկատվական բաժնի ղեկավար Սամվել Ասատրյանը հայտնել է, որ ռեպորտաժը պատրաստվել է «Զինուժի» կողմից: «Ներկայացնում ենք ամենահզոր հրթիռային համակարգերը, որոնք կան Հայաստանի սպառազինությունում: Այս համակարգերն ի վիճակի են արձակման վայրից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող օբյեկտները և տարածքները մինչև մի քանի մետր ճշգրտությամբ մոխրացնել»։