Կաթողիկե Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Աննա եկեղեցիների համայնքը զգաստության կոչ է անում
Արխիվ 16-20Կաթողիկե Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Աննա եկեղեցիների համայնքը կոչ է անում զգաստության այն արատավոր եւ պիղծ երեւույթների նկատմամբ, որոնք ցանկանում են պարտադրել մեզ:
Աստված ստեղծեց տղամարդուն եւ կնոջը` պատվեր տալով լինել մեկ մարմին: Այն պնդումը, որ հոմոսեքսուալ հարաբերությունը բնական վարքագիծ է եւ պետք է ստանա իրավական կարգավիճակ, Քրիստոնյա Հայաստանում դատապարտելի է եւ անընդունելի:
Կոչ ենք անում հետեւողը լինելու Աստվածաշնչյան արժեքների եւ պայքարել հանուն ավանդական ընտանիքի պահպանման: Չմոռանանք Տիրոջ սթափեցնող խոսքն ամենքիս. «մի՛ խաբվեք, ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծու արքայությունը չպիտի ժառանգեն» (Ա.Կր 6:9,10):
Կաթողիկե Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Աննա եկեղեցիների համայնք