Սփյուռքում դժգոհ են, որովհետև կորցրել ենք վերահսկողությունն Արցախի նկատմամբ, մեր հայրենակիցներն իրենց պատմական հայրենիքից զրկվել են. Սինանյան Ֆրանսիան կշարունակի իր ռազմական աջակցությունը Հայաստանին` անկախ Ադրբեջանի արձագանքից. Bloomberg Արմեն Գրիգորյանը իր 2 օգնականների հետ մեկնում է Լոնդոն Ռուսական բանակը գրոհել է ուկրաինական սահմանի նոր հատվածում՝ գրավելով Սոտնիցկի Կազաչոկը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Արաբկիրի թաղապետարանի գործով անցնող պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը մերժվել է Այսօր մի շարք փողոցներ փակ կլինեն ՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստը Երանի այն հասարակությանը, ով կպարտադրի իշխանավորին՝ ընդունելու, իրավամբ, Աստվածահաճո Հիմնական Օրենք

«Եթե երեխեքի մասին մտածում ես, էդ անբարոյականներին ինչի՞ ես բերել գյուղ». Շուռնուխի միջադեպի հետքերով

Արխիվ 16-20

Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էինք, օգոստոսի 3-ին Շուռնուխում մոտ 10 ԼԳԲՏ-ականներ, որոնք տեղավորվել էին շուռնուխցի ԼԳԲՏ-ական Հայկ Հակոբյանի տանը՝ խմբակային հավաք կազմակերպելու անվան տակ, խաթարել էր գյուղի անդորրն ու հասարակական կարգը: Ավելին՝ նրանց խուլիգանական դրսեւորումները, գյուղացիների պատիվն ու արժանապատվությունը վիրավորող վարքագիծը պատճառ էր դարձել, որպեսզի շուռնուխցի կանայք եւ դեռահաս երեխաները անցնեն ինքնապաշտպանության՝ դուրս հրավիրելով ԼԳԲՏ-ականներին իրենց գյուղից: Մինչդեռ ԼԳԲՏ-ականներն առաջինն աղմուկ բարձրացրեցին, թե իբրեւ իրենց վրա հարձակվել են ու դաժանաբար ծեծել: Ի՞նչ էր տեղի ունեցել իրականում, «Իրավունքը» նոր մանրամասներ է պարզել ականատեսից՝ Շուռնուխի բնակիչ տիկին ՏԱԹԵՎԻԿ ՋԱՎԱՀԻՐՅԱՆԻՑ:

- Դեռեւս օգոստոսի 2-ին, երեկոյան ժամը՝ 21:00-ն էր, երբ խանութ էի գնում ու խանութպանի տանից, որը Հայկ Հակոբյանենց տան դիմացն է, տեսանք, որ իրենց տան լույսերը հանգած են, մոմեր են վառված պատշգամբում ու ինչ-որ վայրենի ձայներ  գալիս: Մեր հարեւանի հարսն էլ է տեսել ու շատերն են տեսել, հաջորդ օրն արդեն որոշեցինք գնալ գյուղամեջ, ժամը՝ երեկոյան 20:00-ին եւ տեսնենք, թե ինչ է կատարվում այնտեղ: Հայկին դուրս կանչեցինք, կանգնած նայում էինք, մեկ էլ տնից աղջիկներ ու տղաներ դուրս եկան՝ մի 9 հոգի: Այդ աղջիկները մեզ վրա հարձակվեցին, մեր գյուղացի մի Հասմիկ կա, իր երեխաների հետ կանգնած էր, դրանցից մեկն ասաց. «Ի՞նչ ես երեխեքիդ վերցրել եկել, անամոթ»: Հասմիկն էլ պատասխանեց, որ քեզ չեմ խանգարում, իմ երեխեքին բերել եմ զբոսանքի… Ու հայհոյանքները սկսկվեցին… Զգում էինք, որ արդեն դիտավորյալ մեզ հրահրում են, որպեսզի կռիվ լինի: Հետո մի կես ժամ անց Հայկի հայրն ու եղբայրը եկան, ասացին. «Ի՞նչ իրավունք ունեք մտել եք մեր տուն»: Մինչդեռ մեզնից ոչ մեկն էլ չեն մտել իրենց տուն, սուտ են ասում: Մենք ընդամենն իրենց կանչել ենք դուրս: Դրանից հետո ես գնացի մեր ներքեւի խանութը, եկա, տեսա արդեն կռիվ է: Այդ աղջիկներն անվայել բառեր էին ասում, ներկա տղամարդկանց ինքնասիրությունն էին վիրավորում, որ այդ տղաները դեպի իրենց գնան, հակադարձեն:

- Ի դեպ, Հայկ Հակոբյանը պնդել է, թե իրենց դեմ կազմակերպված, այսպես ասած, «հարձակման» կազմակերպիչները եղել են նույն մարդիկ, որոնք մոտ երեք ամիս առաջ բռնության են ենթարկել իրեն Գորիսում։ Եվ այդ օրն էլ միջադեպին ներկա են եղել Գորիսի բնակիչներ, ոչ թե Շուռնուխ գյուղի…

- Սուտ է, Գորիսից միայն քրոջս տղան է եղել, ընդ որում՝ ինքն էլ եկել էր ամուսնուս ծննդյան առթիվ հյուր: Կարող եմ անձնագիրն էլ ցույց տալ, որ համոզվեք, օգոստոսի 3-ին ամուսնուս ծննդյան օրն էր: Երբ սկսեցին տղամարդկանց ինքնասիրությունը վիրավորել ինքն էլ իրեն չտիրապետեց մի հատ խփեց ու այդ պահից զգում էի, ասացի՝ Հարութ, հետ քաշվի, սրանք ուզում են ձեր գլխին սարքեն: Ի դեպ, իրենք կռվում էին, բայց մեզ էին նկարում: Դրանից հետո ամբողջ ժողովուրդը սրանց դուրս հրավիրեցին, չէին ուզում դուրս գային: Երբ Հայկի տանեցիները եկան, հենց նրա եղբայրն ասաց. «Էդ ձեր շալա-շուլա հավաքեցեք, գնացեք»: Ասեմ, որ այդ ԼԳԲՏ-ականների խոսակցությունից զգացվեց, որ իրենք այդտեղ ոչ թե հյուրընկալվել էին, այլ գումար էին տվել, որ այդ տանը 5 օր բնակվեն՝ օգոստոսի 2-5-ը պետք է մնային Շուռնուխ գյուղում: Ինչեւէ, իրենց քշելով հանում էինք գյուղից, բայց հենց հասանք մայրուղի վայրենու նման սկսեցին գոռգոռալ, թե վա˜յ սպանեցին, ժողովուրդ, շուտ արեք, մեզ փրկեք, այստեղից տարեք: Իրենք ուզում էին այնպես սարքեին, որ անցնող վարորդներն իրենց խղճային, տանեին ու ցույց տային, թե իրենց ծեծել ենք: Իսկ իրականում ընկել են, թե ինչ են եղել, չգիտեմ, էն մյուսն ընդհանրապես, կարծես, արյուն քսած լիներ երեսին: Մենք չենք ծեծել, այ ժողովուրդ ջան, քաջ նազարներն ենք դարձել մի փոքր բանից մեծ պատմություն սարքեցին:

- Ըստ Ձեզ, ի վերջո, ո՞րն էր ԼԳԲՏ-ականների նպատակը հավաքվել եւ նման միջադեպ հրահրել Շուռնուխում:

- Նպատակները չեմ կարող ասել, որովհետեւ իրենց մեջ չեմ, բայց քանի որ բոլորս էլ գիտենք, թե իրենք ինչ տիպի մարդիկ են, մեր մտահոգություններն ունենք մեր երեխաների համար: Անգամ ամենափոքր երեխան այսօր գիտակցում է, հետաքրքրությունից մեռնում են… Մենք այսօր մեր երեխաների համար ենք անհանգստանում: Երեխաներն արդեն բարձրանում էին իրենց տանիքը, պատուհանից էին ուզում նայեին, որպեսզի տեսնեն այդ տանն ինչ է կատարվում:

- Նկատի ունեք, որ տանից լսվող ամղո՞ւկն էր հետաքրքրություն առաջացրել:

- Իրենք կանացի հագուստներով գյուղամիջով գնում էին անտառ, իրիկունն էլ գալիս, լույս չէին վառում ու մոմի տակ, թե ինչ էին անում, չեմ կարող ասել: Պարզապես, մենք գնացել էինք տեսնեինք ինչ է կատարվում, բայց իրենք հրահրում էին: Իբրեւ ասում էին հյուր են,  բայց իրենց հյուրին վայել չէին պահում: Իրենք էին մեզ  վրա հարձակվում, ոչ թե մենք: Սադրում էին, մանավանդ տղամարդկանց, որոնք շատ քիչ էին: Իմ քրոջ տղայինկանգնել ասում է. «Կնգադ չես կարողանում տիրություն անես, դու էլ ինչ տղամարդ ես»: Էլ ինչ ստեր ասես չէին հորինում:

- Ամեն դեպքում, գյուղում տարիներ շարունակ Ձեր կողքին ապրել է ԼԳԲՏ-ական Հայկ Հակոբյանն ու հյուրեր ընդունել, ինչո՞ւ էիք նախկինում ընդունում, այս անգամ՝ ոչ:

- Ընդունել ենք, որովհետեւ մեզ նեղություն չեն տվել, մեր երեխաներին ուրիշ բանի չեն դրդել բայց իրենք փոքր-փոքր իրենց շրջանակն ընդլայնում են: Այսինքն՝ եթե մենք մի անգամ սուս արեցինք, ասում են՝ եկեք, մեր գյուղացիք են, էլի ոչ մի բան չեն ասի: Արդեն լուրջ մտավախություն կա մեր երեխաների համար, որովհետեւ զգում ենք, որ ուզում են «բուն դնեն» մեր գյուղում: Մեր ժողովրդի սխալն այն է, որ ասում են՝ էդ մեր գործը չի, մինչդեռ սա բոլորիս գործն է: Էլի եմ ասում՝  իրենց ԼԳԲՏ-ական տղան ինչ է անում, մեզ ընդհանրապես հետաքրքիր չէ, իր էություն է, ինքն իր մարմինը: Եթե իր ծնողն ընդունում է, մենք ով ենք, մենք ընդամենը ձգտում ենք , որ մեզ վնաս չտան, ուրիշ ոչ մի բան:

- Դուք ե՞ւս կանչվել եք ոստիկանություն հարցաքննության, ի՞նչ եք այնտեղ պատմել:

- Ինչ Ձեզ ասացի, նույնն էլ այնտեղ եմ ասել: Ես Հայկի ծնողների փռում եմ աշխատել, վատ բան չեմ տեսել իրենցից, չեմ էլ ցանկանում վատ տրամադրվեմ նրանց դեմ, ուղղակի, ներկա եմ եղել այդ քաշքշուկին, որտեղ ակնհայտ էր, որ տրամադրված քայլեր էին անում, եթե մնային գյուղում, կարող է ավելի վտանգավոր բաներ էլ անեին:

- ԼԳԲՏ-ական որոշ կազմակերպություններ էլ ճիշտ հակառակն են պնդում, թե գյուղացիներն են որոշակի նպատակներ ունեցել…

-Դեռ իրե՞նք են նպատակից խոսում: Գյուղի մեջ խաչ են դրել, Հայկը բողոքել է, թե  ինչի՞ են խաչ դրել, թող երեխաների համար հրապարակ սարքեն: Հա՛յկ, եթե երեխեքի մասին մտածում ես, էդ անբարոյականներին ինչի՞ ես բերել, գցել գյուղ: Այս ամբողջ պատմության մեջ ինձ համար ավելի ցավալի է Հայկի ընտանիքի՝ ծնողների, եղբոր ապրումները, որովհետեւ իրենց հետ մի տեղ հաց ենք կիսել…

Նյութը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Նկարահանումը իրականացրեց` «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.



Սփյուռքում դժգոհ են, որովհետև կորցրել ենք վերահսկողությունն Արցախի նկատմամբ, մեր հայրենակիցներն իրենց պատմական հայրենիքից զրկվել են. ՍինանյանՖրանսիան կշարունակի իր ռազմական աջակցությունը Հայաստանին` անկախ Ադրբեջանի արձագանքից. BloombergԱրմեն Գրիգորյանը իր 2 օգնականների հետ մեկնում է ԼոնդոնՌուսական բանակը գրոհել է ուկրաինական սահմանի նոր հատվածում՝ գրավելով Սոտնիցկի ԿազաչոկըԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էՀուլիսի 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. Հրատապ հարցեր կանԱրաբկիրի թաղապետարանի գործով անցնող պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը մերժվել էԱյսօր մի շարք փողոցներ փակ կլինենՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստըԷՐԻԿ ՏԵՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌոնալդուն Սլովենիայի հետ խաղից հետո հանդիպել է անբուժելի հիվանդ տղայի հետՄահացել է վրացի ըմբիշ Նուգզարի ՑուրցումիանԵրանի այն հասարակությանը, ով կպարտադրի իշխանավորին՝ ընդունելու, իրավամբ, Աստվածահաճո Հիմնական ՕրենքԱյսօր ծնվել է Ֆրունզիկ Մկրտչյանը«ՀԱՄԱՍ»-ը կոնկրետ պայմաններ ունի.Որ դեպքում «ՀԱՄԱՍԸ» կբանակցի Իսրայելի հետ. Իրանցի քաղաքագետը մանրամասնում է«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ 8։0 ՀԱՇՎՈՎ, ՎԱՂԱԺԱՄ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԱՏ ԱՃԵՄՅԱՆԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրՀուլիսի 4. Օրվա խորհուրդ«Հրապարակ». Ովքե՞ր են Բագրատ Սրբազանի խոսնակներըԱնհնար է պահպանել ԱՄՆ պետական ​​պարտքի ներկայիս մակարդակը. Ջերոմ Փաուել«Հրապարակ». Ո՞ր դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին«Փաստ». Վիճակն իրականում ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել«Ժողովուրդ». Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցը չի լուծվում․ ԱԺ-ում ընդդիմադիրները հանդես կգան նախաձեռնությամբ«Հրապարակ». Փաշինյանն Ավինյանի վախն է բռնում«Փաստ». Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում ռուսական «ծագման» բուհերի նկատմամբ հետաքրքրության կտրուկ աճը«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմի մատակարար «Վինո Վինո»-ի շահույթը կրկնակի նվազել է․ անկում, թե՞ արտոնյալ կարգավիճակՊուտինը մտադիր է հուսիթներին հականավային հրթիռներ մատակարարել. իրանական աղբյուր«Իսկանդերը» հարվածել է ուկրաինական հերթական ավիաբազային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». Իշխանությունները կրկին ակտիվացրել են Ռուսաստան այցերը«Փաստ». Իսկ Հայաստանում դեռ հեծանիվ են քշում...Օգանովսկու որդուն Սարյան փողոցում ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերիցԿոնդը կհավասարեցվի հողին․ ինչ է կառուցվելու փոխարենը. ՏԵՍԱՆՅՈՒԹ.Factor.amԼիդիանի վիթխարի վնաս «նվերը» ՀՀ-ին․ «Ժողովուրդ»Կենդանակերպի ամենաազդեցիկ նշանները. ովքեր են ցուցակումՌուսական բանակը առաջ է շարժվում դեպի Նյու Յորքի կենտրոն և ներխուժել է Դրուժբա. ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ (MAP)Տիեզերքը կօգնի միայն այս կենդանակերպի նշաններին. ո՞վ կսկսի ունենալ «սպիտակ շարան»ԱՄՆ-ում կարծում են, որ Ուկրաինայում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցելՌուսաստանը դադարեցրել է իր մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ինԽտացրած կաթով փքաբլիթի պատրաստման յուրօրիակ ձևԻնչ տեղի ունեցավ քաղաքական ուժերի հանդիպմանը սրբազանի հետ, սպասելի էր. Պարույր ՀայրիկյանԵրևանցիների սիրելի «Ռոսիա» կինոթատրոնը, որը շատերի առաջին հանդիպման վայրն էր1979 թ․ 3-րդ մասի հրապարակը․ ժամանակներ, երբ Հին Երևանն այլ էր Ազգային արժեքների վրա թքած մարդն ի՞ նչ գործ ունի ԱԺ-ում. Գեւորգ ՊետրոսյանՄեկ ամսից գալու եմ Հայաստան. Արմուշը նորություն ունիԱխր, ո՞նց լուռ մնացիր, երբ 5000 լույս տղերքի դրեցին հողի տակ, երբ Արցախը հանձնեցին. Լեւս ԴավթյանԶելենսկին, կարծես թե, վերջնականապես է «դոզայի տակ» մնացել«Ժիրոնան», ի տարբերություն «Զենիթի» դեռ պաշտոնական առաջարկ չի արել Սպերցյանի համար.Գերման Տկաչենկո
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода