Ջեյմս Քեմերոնը պատմել է «Ավատարի» շարունակության մասին
Արխիվ 16-20![Ջեյմս Քեմերոնը պատմել է «Ավատարի» շարունակության մասին](/timthumb.php?src=disc/old16-20/55586.png&w=780)
Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը տեղեկացրել է, որ «Ավատարի» հաջորդ մասերի սցենարներն արդեն պատրաստ են:
Այս մասին հաղորդում է Deadline-ը՝ հավելելով, որ ֆիլմաշարի երկրորդ և երրորդ մասերի թողարկումը նախատեսված է 2020 և 2021 թվականներին: Քեմերոնը պատմել է, որ աշխատում է նոր ֆիլմերի վրա միաժամանակ՝ «մշտապես անցում կատարելով մեկից մյուսին»: Նախատեսվում է, ընդհանուր առմամբ, «Ավատարի» ևս 4 մաս նկարահանել:
Հեղինակի մտահաղացմամբ՝ նոր ֆիլմերն առավել ընտանեկան կլինեն: «Ինչ է տեղի ունենում մարտիկների հետ, որոնք պատրաստ են ինքնասպանության և խիզախության, պատրաստ են թռչելու ժայռերից, ե՞րբ նրանք կմեծանան և ծնողներ կդառնան», - ռեժիսորը ներկայացնում է ֆիլմերում արծարծվող հարցերը: