Ես անձամբ դեսպանատան մոտ եմ լինելու…որտե՞ղ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. Արթուր Հովհաննիսյան Երեխային բռնում, տանում մորթում են, լրիվ այլանդակում ու հետո հողարկավորում. տատը իրական դեպք է պատմում ԵՊՀ շրջանավարտներն իրենց երախտագիտության խոսքերն են հղում Սերժ Սարգսյանին հոբելյանի առթիվ (տեսանյութ) 4 բնակարան սեփականացված է եղել սովետի ժամանակ, իրավունք չունի հանձնի. բնակիչ (տեսանյութ) ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՍԱՀԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ Այսօր Ս. Եվգինե կույսի, նրա հոր և մոր ու երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի հիշատակության օրն է Մեր հարուստ Արցախը հանձնեց, հիմա էլ Սյունիքն է հանձնում. Շուռնուխի բնակիչ Արմեն Աշոտյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանի տարեդարձը «Պայքար և արարում» ֆիլմը՝ նվիրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակին Շոյգուի «աջ ձեռքը»` գեներալ Տատյանա Շևցովան հսկայական հարստությամբ փախել է Ֆրանսիա

«Թատերական գործիչներին կցանկանամ կամք եւ ուժ, որպեսզի չընկճվեն». Հ. Ղազանչյան

Արխիվ 16-20

Թատրոնի միջազգային ինստիտուտի որոշմամբ` հաստատվել է Թատրոնի համաշխարհային օրը տոնելու գաղափարը: Համաձայն կանոնադրության, կազմակերպության գործունեությունն ուղղված է ազգերի միջեւ ընկերության եւ խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաեւ աշխարհի բոլոր թատերական համույթների միջեւ համագործակցության ընդլայնմանը: Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ առաջին ուղերձը գրել է ֆրանսիացի գրող եւ նկարիչ Ժան Կոկտոն 1962 թվականին: Իսկ այսօր՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ բարեմաղթանքը, որը նա «Իրավունքի» միջոցով հղեց իր ավագ, տարեկից ու կրտսեր գործընկերներին:

«ՁԵՐ ԱՊԱԳԱՆ, ՁԵՐ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՈՒՄԸ ՄԻ՛ ՓՆՏՐԵՔ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐՈՒՄ»

– Նախ ցանկանում եմ, որպեսզի մեր խաղացանկային թատրոնները պահպանվեն, ուժեղանան, որովհետեւ խաղացանկային թատրոնն, ըստ իս, Խորհրդային միության, ապա մեր անկախ հանրապետության ամենամեծ ձեռքբերումներից է եղել: Ինքս քանի որ շատ եմ լինում տարբեր փառատոններում, խորհրդակցություններում, նիստերում, հավաքներում, մրցանակաբաշխություններում, գիտեմ, թե ինչպես են նախանձում մեզ, որ ունենք խաղացանկային թատրոն: Միանշանակ պետք է խաղացանկային թատրոնները պահել, որովհետեւ հուսով եմ` բամբասանքներ են հասնում ականջիս, թե պե՞տք է մեզ այսքան թատրոն: Այո՛, թատրոնները պետք են եւ պետք է լինեն, մանավանդ, որ այսօր ժամանակակից հայ թատրոնն ունի հրաշալի երիտասարդություն, ունի հրաշալի միջին եւ ավագ սերունդ` նվիրված մարդիկ, որոնք կոպեկներով ծառայում են թատրոնին, իրենց ժողովրդին, իրենց հանդիսատեսին, իրենց երկրին: Ունենք շատ տաղանդավոր սերունդ, տաղանդավոր ուսանողություն, որոնց ամենակարեւորը`  հանգիստ կարող ենք վստահել թատրոնի վաղվա օրը:

Մեր թատերական գործիչներին կցանկանամ կամք եւ ուժ, որպեսզի չընկճվեն, որովհետեւ մեր աշխատանքն այնպիսին է, որ շատ արագ, մի փոքր բանից կարող է մարդուն հիասթափեցնել, կոտրել... Երիտասարդներին եմ ուղղում իմ խոսքը` թատրոնը շատ բարդ երեւույթ է եւ ինչ-որ բանի հասնելու համար պետք է բավական դժվար խոչընդոտներ հաղթահարել: Առիթից օգտվելով ուզում եմ ասել` ձեր ապագան, ձեր հանրահռչակումը մի՛ փնտրեք հեռուստասերիալներում, ոչի՛նչ, թող ինչ-որ մեկին մի քիչ ավելի լավ ճանաչեն, ձեզ` մի քիչ ավելի քիչ, բայց դուք փորձեք ավելի հետաքրքիր ստեղծագործական աշխատանք կատարել, ձեր ստեղծագործական նպատակին հասնել թատրոնում: Հավատացեք, որ մի քանի տարի հետո ձեր այդ ցանկությունները, ձեր կամքը, ձեր աշխատասիրությունը իր դրական պատասխանը կտա ձեր կյանքում: Իսկ այն մարդիկ, ովքեր այսօր իբր «աստղեր» են, որոնց ամեն օր հեռուստաէկրաններով ցույց են տալիս, նրանք մոռացված կլինեն, դուք կլինեք ճանաչելի եւ ամենասիրվածն այս հասարակության մեջ, եւ այդ ժամանակ կդառնաք մեր մշակութային կյանքի կարեւորագույն մասնիկը:

«ՏՆՕՐԵՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԵՆ ՆՇԱՆԱԿՎՈՒՄ ՈՒ ԱԶԱՏՎՈՒՄ ԹԱՏՐՈՆԻՑ, ՈՐԸ ՆՈՒՅՆԻՍԿ ԾԻԾԱՂԵԼԻ Է»

- Պարոն Ղազանչյան, յուրաքանչյուր մասնագիտական տոն առիթ է նաեւ խոսելու ոլորտի խնդիրների մասին: Որո՞նք են այսօրվա հայ թատրոնի հիմնական խնդիրներն ու մարտահրավերները:

- Գլխավորը խաղացանկային թատրոնների ֆինանսավորման խնդիրն է: Ֆինանսավորումը կրճատվեց, անցած տարի էլ էր կրճատվել եւ մտավախություն կա, որ հնարավոր է այդ գործընթացը շարունակվի: Չնակած ՀՀ մշակույթի նախարարն արդեն կարծես թե երաշխիք է տալիս, որ այլեւս չի կրճատվելու: Շատ այլ խնդիրներ էլ կան թատրոնում, բայց ամենագլխավորներից մեկը, որի մասին տարիներ շարունակ ասում եմ եւ լուծում չի ստանում, թատրոնի մասին օրենքի բացակայությունն է: Երեւի, Թատերական գործիչների միությունն արդեն նախաձեռնողը լինի այդ խնդրի լուծման: Կարեւոր է թատրոնների կառավարման համակարգի ճշտման հարցը, մասնավորապես՝ գեղարվեստական ղեկավարի ստատուսի բարձրացման հարցը: Այսօր տնօրենի հրամանով են նշանակվում ու ազատվում թատրոնից, որը ոչ թե սխալ է, այլ նույնիսկ ծիծաղելի է: Ավելին ասեմ՝ Վրաստանը մի քանի տարի առաջ ընդունեց թատրոնի մասին օրենք, որն արդեն 5 տարի է, ինչ գործում է: Ի դեպ, մոտ օրերս էլ կընդունեն խմբագրված տարբերակը, որտեղ թատրոնի միանձնյա ղեկավարը համարվում է գեղարվեստական ղեկավարը եւ գեղարվեստական ղեկավարի ներկայացրած երեք թեկնածուներից որեւէ մեկին նշանակում է նախարարը տնօրեն: Սա նշանակում է, որ վրացիները մի քիչ ավելի են հասկանում, թե ինչ բան է թատրոնի ֆիզիլոգիական եւ բիոլոգիական կառուցվածքը: Համենայնդեպս, ստեղծագործական հիմնարկը պետք է ղեկավարի ստեղծագործողը, ոչ թե ադմինիստրատիվ աշխատողը: Այս դեպքում չեմ ուզում ասել, որ վրացիների նման անենք, ու տնօրենի կարգավիճակը պակասեցնենք, թող երկուսին էլ նշանակի նախարարը, բայց երկուսն էլ հաշվետու լինեն նախարարին՝ իրենց մասով: Գեղարվեստական ղեկավարը պետք է որոշակի իրավունքներ ունենա, որ ոչ մեկի հետ չպետք է համաձայնեցնի: Իսկ տնօրենը պետք է ներքին կանոնակարգը պաշտպանի, պետք է ներկայացումների նյութատեխնիկական բազան ապահովի, ընդհանրապես՝ թատրոնի ներքին աշխատանքը ղեկավարի, ասենք, ուշացողին նկատողություն տա, ներկայացման չեկողին հանի աշխատանքից եւ այլն: Այս առումով գտնում եմ, որ կոպիտ սխալ արվեց ժամանակին, երբ ՊՈԱԿ-ների մասին օրենքն ընդունվեց: Եկել է ժամանակը, որ մտածենք այս ամենի մասին:

«ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ՀՐԱՇԱԼԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ՏՈՄՍԵՐԸ ՔԻՉ ԿԾԱԽՎԵՆ»

- Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունը պահանջում է թատրոններից, որպեսզի հանդիսատեսի քանակ ունենան: Դուք  ունե՞ք դրա բաղադրատոմսը, թե ինչպես  մեր օրերում հանդիսատեսին բերել թատրոն:

- Սա միշտ շատ բարդ հարց է եղել, որովհետեւ այդ հարցի պատասխանը ոչ ոք չգիտի: Այսինքն՝ կարելի է ողջ խաղացանկն անել կոմեդիաներ ու հանդիսատես ունենալ, բայց թատրոնը կլինի վատ թատրոն, որովհետեւ կարող է լավ ներկայացումներ չունենա: Սակայն կարող են լինել մեկ-երկու հրաշալի բեմադրություններ, որոնց տոմսերը քիչ կծախվեն ու էլի կասեն՝ վատ թատրոն է, մարդ չի գնում:  Հիմա սրանցից ո՞րն է ճիշտ, ո՞րը՝ սխալ , չգիտեմ: Օրինակ, Ստուրուայի վերջին ներկայացման պրեմիերայից երեւի 10-րդ ներկայացմանն էի գնացել, տեսա, որ կես դահլիճ էր նստած, բայց հրաշալի ներկայացում էր, իսկական շեդեւր, հիմա ի՞նչ ասես,  ո՞ր կողմից գնահատես այս երեւույթը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.



Ես անձամբ դեսպանատան մոտ եմ լինելու…որտե՞ղ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. Արթուր ՀովհաննիսյանԵրեխային բռնում, տանում մորթում են, լրիվ այլանդակում ու հետո հողարկավորում. տատը իրական դեպք է պատմումԵՊՀ շրջանավարտներն իրենց երախտագիտության խոսքերն են հղում Սերժ Սարգսյանին հոբելյանի առթիվ (տեսանյութ)4 բնակարան սեփականացված է եղել սովետի ժամանակ, իրավունք չունի հանձնի. բնակիչ (տեսանյութ)ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՍԱՀԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԱյսօր Ս. Եվգինե կույսի, նրա հոր և մոր ու երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի հիշատակության օրն էՄեր հարուստ Արցախը հանձնեց, հիմա էլ Սյունիքն է հանձնում. Շուռնուխի բնակիչԱրմեն Աշոտյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանի տարեդարձը«Պայքար և արարում» ֆիլմը՝ նվիրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակինՇոյգուի «աջ ձեռքը»` գեներալ Տատյանա Շևցովան հսկայական հարստությամբ փախել է ՖրանսիաԱյսօր ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էԱպտակի մրցաշարում ռուսաստանցի Վասիլին՝ «Դեմպլինգ» մականունով, խորը նոկաուտի ենթարկեց Լեհաստանի չեմպիոնինՎերընտրվելուց հետո Հնդկաստանի վարչապետի առաջին այցը կլինի Ռուսաստան«Գորտի թաթը սպանում է և՛ ռումբերով, և՛ հրթիռներով» (Տեսանյութ)Մենք պատժամիջոցներ ենք կիրառում, մարդիկ ծիծաղում են մեզ վրա. Ռոբերտ ՔենեդիՈվ կարող է փոխարինել Բայդենին, եթե նա դուրս մնա ընտրապայքարից. Կամալա Հարիսից մինչև Միշել ՕբամաԲրիտանիան ունի ընդամենը 4 կործանիչ, որոնք պատրաստ են օդ բարձրանալ. Ռազմաօդային ուժերի նախկին ղեկավարը The Sun-ինԱմերիկացիների կեսից ավելին դեմ է արտահայտվել ընտրություններին Բայդենի մասնակցությանըԱնօդաչուի տեսախցիկը ֆիքսել է «Իսկանդեր-Մ»-ի հարվածով ՆԱՏՕ-ի տեխնիկայով գնացքի ոչնչացումը (Տեսանյութ)ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սկսվեց Ուկրաինայում Բայդենի` բանավեճում ֆիասկոյից հետոՄասուդ Փեզեշկիան հայտնի է Խորհրդարանում թյուրքալեզու պատգամավորների ֆրակցիա կազմելու իր առաջարկով. Իրանահայ խմբագիրը փակագծեր է բացում«Ռուսաստանն օգտագործում է սարսափելի հրթիռներ». Բրիտանիայում վախենում են ռուսների հետ միջուկային պատերազմիցԱՄՆ-ը հուսահատ քայլի է գնում Ուկրաինայի պատճառով«ԱՄՆ-ն կանգնած է մոտալուտ փլուզման առաջ». ամերիկյան խոշոր ձեռնարկատերՄիշտ Ձեր կողքին ենք. ՀՀԿ ԵԿ շնորհավորանքը՝ ՀՀ երրորդ նախագահի ծննդյան 70-ամյակինԵՎՐՈ-2024. Շվեյցարիան դուրս թողեց պայքարից Իտալիայի հավաքականին(տեսանյութ)Ռուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը․ ՄիլլերԲասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է ՎրաստանինԻ՞նչ կմնա Հայաստանից 2026-ին, ի՞նչ կկատարվի այդ ընթացքում, եթե Նիկոլը մնա իշխանության․ Արմեն ԱշոտյանՇՏԱՊ.Կորել է մայրիկս, օգնեք գտնելԲայդենը կհեռանա՞ նախագահական մրցապայքարիցԺամանակն է, որ Ռուսաստանը ռազմավարական, ներառյալ տակտիկական միջուկային զենք տա Հեզբոլլահին և հուսիթթիներին. ԴուգինԻրանը սպառնում է Իսրայելին «ոչնչացնող պատերազմով», եթե հարձակվի Լիբանանի վրաԿադիրովը Բաստրիկինին կոչ է արել «չափազանց զգույշ» խոսել իսլամի և ահաբեկիչների մասինՀամիդյան ջարդերի վկայություններ․ Ցեղասպանության ինստիտուտը նոր արխիվային փաստաթղթեր է ստացել«Նավակ Ճոճողի» հայտարարագիրը. 48000 դոլարի եկամուտ, 55000 դոլարի էլ վարկ.Armenian infoԱրամ Ասատրյանի դուստրը`Զվարթը, անչափ գեղեցկացել է. ինչ լուսանկարներ է նա հրապարակում ինստագրամում.StarNewsԿա արցունքի երեք տեսակ, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր ուրույն խնդիրը. հետազոտությունՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն աննախադեպ կայունություն կստեղծի տարածաշրջանում. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանԱրտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Իրանում կկայանա հուլիսի 5-ինԿրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «ռաբիս Դավոն»Իրանը հայտնել է «բնաջնջման պատերազմի» վտանգի մասինՄահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ ՉարենցըԼարսը բաց էԱղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչՂրղզստանում արտակարգ դրություն է հայտարարվելԲելառուսի պատվիրակությանը թույլ չեն տվել մասնակցել ԵԱՀԿ ԽՎ 31-րդ տարեկան նստաշրջանինԽաչատրյանի որդին 72 մլն դրամ արժեքով տուն է կառուցել ու Ակբա բանկի բաժնետոմս նվեր ստացել․ «Հետք»ՇՏԱՊ. Սաիդ Ջալիլին խոստանում է ջախջախիչ պարտության մատնել Մասուդ ՓեզեշկիանինՕդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև և ամպրոպ, նաև՝ կարկուտ կլինի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода