Ռուսական զինուժը Սիրիայում ահաբեկիչների դեմ «Իսկանդեր» է կիրառել
Արխիվ 16-20Ռուսական զորքը Սիրիայում ահաբեկիչների դեմ «Իսկանդեր» հեռահար հրթիռ է կիրառել: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նրա խոսքով` ահաբեկիչների կարևոր օբյեկտները թիրախավորելու համար օգտագործվել են «Իսկանդեր», «Կալիբր», «Ха101», «Ха55» և այլ հրթիռներ:
Նախարարը հայտնել է, որ ռուսական զինուժի գործողությունների արդյունքում 8 հազար միավոր զրահատեխնիկա և մեծ կալիբրի գնդացիրներով զրահամեքենա:
Ընդհանուր առմամբ` ոչնչացվել է 60 հազար 318 գրոհային, որոնցից 819-ը եղել են խմբավորումների ղեկավարներ: