ՌԴ-ում դեսպանի փոփոխությունը Հայաստանի իրավասությունն է. ՌԴ ԱԳՆ
Միջազգային![ՌԴ-ում դեսպանի փոփոխությունը Հայաստանի իրավասությունն է. ՌԴ ԱԳՆ](/timthumb.php?src=disc/05-07-24/3527809ff348a84265081e6232cf5ed6.jpg&w=780)
Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Պետության իրավասությունն է որոշել կոնկրետ երկրում դեսպանի թեկնածությունը, այս դեպքում մենք խոսում ենք Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին»,- ասել է նա։
Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը գոհ է Մոսկվայում Հայաստանի ներկայիս դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից։ Նա զգալի ներդրում ունի երկկողմ հարաբերություններում։