Բրիտանիայում Լեյբորիստական կուսակցությունը գալիս է իշխանության
Միջազգային![Բրիտանիայում Լեյբորիստական կուսակցությունը գալիս է իշխանության](/timthumb.php?src=disc/05-07-24/9dca16bdf0f9a6c9fff943be73974e17.jpg&w=780)
Բրիտանիայում Լեյբորիստական կուսակցությունը տեւական ընդմիջումից հետո գալիս է իշխանության` հաղթելով խորհրդարանական ընտրություններում
Ռիշի Սունակը շնորհավորել է բրիտանական լեյբորիստների առաջնորդ Քիմ Սթարմերին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ. նրա կուսակցությունը կզբաղեցնի Համայնքների պալատի 650 տեղերից 410-ը։
Սա, իհարկե, չի նշանակում, որ Բրիտանիան կփոխի երկրի քաղաքական կուրսը, որը տեւական ժամանակահատված հիմնված է ընդգծված ռուսաֆոբիայի վրա: Սակայն այստեղ մեկ նյուանս էլ կա: Տեւական ժամանակ իշխանությունը պահող պահպանողականները կրեցին կատաստրոֆիկ պարտություն, որը, մասնավորապես, նշված քաղաքական կուրսի եւ Բրիտանիայի համար դրա հետեւանքների պատճառով էր: Իշխանության եկած լեյբորիստերն այդ դասը հազիվ թե անտեսեն, եւ գոնե երանգային փոփոխությունների ստիպված են լինելու գնալ: