Ուկրաինան չի կարողանա հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում. Ջոն Քերի
Միջազգային![Ուկրաինան չի կարողանա հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում. Ջոն Քերի](/timthumb.php?src=disc/05-07-24/c93129c78d4080003b95104219da12e3.jpg&w=780)
Ուկրաինան չի կարողանա հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում, հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին:
Պետդեպարտամենտի նախկին ղեկավարն ասել է, որ «չի կարծում, որ պատերազմը կավարտվի Ուկրաինայի հաղթանակով, իմ կարծիքով, պետք է լինի դիվանագիտական կարգավորում, որով յուրաքանչյուր կողմ հայտարարի, թե ինչ պետք է հայտարարի այս գործընթացը հնարավոր դարձնելու համար։ Կա´մ կլինի սառեցված հակամարտություն: Կա´մ աղետ, երբ կողմերից մեկը հաղթում է» (դատելով համատեքստից՝ խոսքը Ռուսաստանի մասին է)։