Լիբանանը 20 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ Լիբանանը 20 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ 8 գործողություն, որ միայն իսկապես սիրող տղամարդիկ են անում Լավագույն վրեժը բոլոր նրանց համար, ովքեր Ձեզ ցավ են պատճառում «Տխուր տեսարան է»․ Լավրովը անդրադարձել է ԱՄՆ նախընտրական քարոզարշավին Գնացինք գնացքով Բաթում. Նարինե Կիրակոսյանի ռեպորտաժը Խաչատրյանը ատրճանակը գնել էր օրեր առաջ․ նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան դեպքից Վարդավառը՝ Գյումրիում Ռուսական բանակը 3,5 կմ առաջխաղացումից հետո մտել է Պեսչանոյե` Կուպյանսկի ուղղությամբ Գեղարքունիքի մարզի նախկին դատախազ Կարեն Խաչատրյանի դին հայտնաբերվել է իր տանը. Armlur.am

Հոբելյան նշելու ո՛չ տրամադրություն, ո՛չ միտք չկար. Հակոբ Ղազանչյանի 65-ամյակը դարձավ կրկնակի տոն

Տեսանյութեր

Հուլիսի 3-ը դարձավ կրկնակի տոն պարոնյանցիների համար. բեմ բարձրացավ «Կնոջս անունը Մորիս է» ներկայացումը՝ այն էլ հենց թատրոնի գլխավոր ռեժիսոր Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ հոբելյանական 65-ամյակին: «Իմ սիրելի թատրոնի տնօրինությունը, մասնավորապես՝ պարոն Կարո Շահբազյանը, որոշեցին օրը տոնի վերածել: Անկեղծ ասած, ես հոբելյաններ չեմ սիրում, եւ երբեք չեմ ցանկացել գլխավոր դերակատար լինել նման միջոցառումներին: Այնպես որ, ոչ մի վերամբարձ տեքստ, խոսք եւ ուղերձ չի լինելու»,- ներկայացումից առաջ՝ համեստորեն նշեց հոբելյարը: Բայց, այդուհանդերձ, սա լավագույն առիթն էր մշակութային գործիչներին մեկտեղելու մեկ հարկի տակ եւ ի պատիվ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրինության՝ երեկոն դարձնելու իսկական տոն՝ երգ ու երաժշտությամբ, անակնկալներով, ջերմ մթնոլորտով ու սիրելի հյուրերով: Ինչ խոսք, հոբելյանը լավագույն առիթն է ամփոփելու անցած տարիներն ու խոսելու առաջիկա ծրագրերի մասին, բայց նախ օրվա հոբելյարի հետ զրուցեցինք իր բեմադրած ներկայացման առաջնախաղի մասին:

- Տարիներ առաջ՝ դեռեւս Պատանի հանդիսատեսի թատրոնում, Դուք անդրադարձել էիք Ժորժ Կառվարենցի եւ Շառլ Ազնավուրի զարմիկի՝ Րաֆֆի Շարտի «Կնոջս անունը Մորիս է» կատակերգությանը: Ինչո՞ւ որոշեցիք կրկին անդրադառնալ այս գործին:

- Բարձրարժեք կատակերգության կարիք կար, հիշեցի այս աշխատանքի մասին, որը բեմադրել էի մոտ 20 տարի առաջ: Ֆրանսահայ մեր հայրենակիցը՝ Րաֆֆի Շարտը, տեսել էր մեր նախորդ ներկայացումը, մեծ ուրախությամբ նորից համաձայնեց, որպեսզի այն Հայաստանում կրկին բեմադրենք։ Ներկայացումը բերադրեցինք եւ այնպես ստացվեց, որ թատրոնի տնօրենի հետ, երբ որոշում էինք օրն առաջնախաղի, բացեց ցանկն ազատ օրերի եւ ասաց, որ պրեմիերան կլինի հուլիսի 3-ին, մտքումս ասացի, որ սա երեւի նշան է, հատուկ է այսպես։ Թեպետ երբեք չեմ սիրել հոբելյաններ, դրանց միշտ սարկազմով եմ վերաբերվել: Հոբելյան նշելու ո՛չ տրամադրություն, ո՛չ միտք չկար, ուղղակի առիթն օգտագործվեց, հրատարակվեց փոքր գիրք-ալբոմ, որտեղ հնարավորինս կարողացանք ներկայացնել իմ լավագույն աշխատանքները՝ կարիերայի սկզբից մինչեւ հիմա, ներառված են նաեւ այլ նյութեր։ Հոբելյան, որպես այդպիսին, չէի ուզում լիներ, անկեղծ ասեմ՝ նույնիսկ այս ձեւաչափի մեջ եմ ինձ շատ վատ ու անհարմար զգում:

- Պարոն Ղազանչյան, հիշո՞ւմ եք, թե որն է եղել Ձեր առաջին բեմադրած ներկայացումը եւ Ձեր բեմադրությունների շարքում ո՞րը կառանձնացնեք՝ որպես այցեքարտ Ձեր անցած ստեղծագործական տարիների:

- 1982 թվականն էր, Վարդգես Պետրոսյանի «Ապրած եւ չապրած տարիներն» է եղել, որի բեմականացումը ստացավ «Չապրած տարիներ» անունը. ես էի այդպես առաջարկել Վարդգես Պետրոսյանին։ Դրանից հետո հրաշալի գրող Վարդգես Պետրոսյանի եւ իմ միջեւ սկսվեց հետաքրքիր մտերմություն։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին՝ կան ներկայացումներ, որոնք սիրել եմ. տարբեր ժամանակներում տարբեր ներկայացումներ են դրանք եղել։ Մի ժամանակ «Անտիգոնեն» էր, որն անընդհատ տանում էինք հյուրախաղերի, հետո՝ Արիիստոֆանեսի «Ամպեր» ներկայացումն ինձ համար շատ նշանակալից եղավ, որից հետո ինձ հրավիրեցին ե՛ւ Մակեդոնիա՝ Ամֆիթատրոնում բեմադրելու, ե՛ւ Կրայովայում՝ Ռումինայի հայտնի թատերական մայրաքաղաքում, որտեղ ընթանում էր աշխարհի ամենախոշոր շեքսպիրյան փառատոնը: Իսկ հիմա սիրած ներկայացում կարելի է համարել «Արքան հրապարակում»-ը, որը երկու օր լեփ-լեցուն դահլիճում խաղացել ենք նաեւ Միլանում:

- Մի առիթիով Ձեր հայրը՝ ՀՀ ժողովրդական արտիստ լուսահոգի Երվանդ Ղազանչյանն ասել է, որ հպարտանում է, որ նման որդի ունի, ուրախ է, որ նա յուրահատուկ ձեռագիր ունի եւ երբեք չի փորձել կրկնօրինակել իրեն…

- Յուրաքանչյուր արվեստագետ ինքնուրույն մարդ է, եթե ինքնուրույն չեղավ անհասկանալի է, թե ինչ կլինի։ Շատ դեպքեր կան, որ որդիներն իրենց հայրերի նման չեն եղել, վիճել են, կռվել են, ես էլ շատ եմ վիճել, բաներ են եղել, որ չեմ հավանել, իրեն ասել եմ, իհարկե, իմ ասածներն ավելի հիվանդագին էր ընդունում, բայց դա էլ նորմալ է։ Վերջին հաշվով՝ ի՞նչ է բեմը, թատրոնը, ո՞րն է ռեժիսորի աշխատանքը, ինչպե՞ս են տեսնում ստեղծագործությունն այսօրվա համատեքստում, դու կարող ես տեսնել այս կերպ, ուրիշն՝ այլ կերպ, տարօրինակ բան չկա: Ինչ-որ տեղ լավ է, որ ես երբեք ոչ ոքի չեմ կրկնօրինակում:

- Իսկ առաջիկա 65 տարիների համար՝ ի՞նչ ծրագրեր, նպատակներ, երազանքներ ունեք:

- Ծրագրերը շատ-շատ են: Հիմա չեմ ուզում խոսել, որովհետեւ առջեւում մեծ միջազգային ծրագիր կա ներկայացնելու: Մի օր մեծ հարցազրույցով այդ մասին մանրամասն կխոսեմ:

Ի դեպ, Հակոբ Ղազանչյանի դուստրը եւ կինը եւս ներգրավված էին «Կնոջս անունը Մորիս է» ներկայացման մեջ: Այս մասին զրուցեցինք նաեւ դերասանուհի ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ հետ:

- Շատ սիրել ենք թե՛ աշխատանքային գործընթացը, թե՛ այս ստեղծագործությունն ու շատ հետաքրորությամբ, սիրով ու հավեսով ենք աշխատել բոլորս: Երբ մեր թատրոնի տնօրեն պարոն Կարո Շահբազյանը որոշեց, որ պրեմիերան պետք է հայրիկի ծննդյան նվերը լինի, բնականաբար, ավելի ոգեւորվեցինք։ Ինչ խոսք, հաճելի էր, ինձ համար՝ առավել եւս։

- Մարիամ, բեմում աշխատել բեմադրիչ հայրիկի հետ՝ բա՞րդ է, թե՞ արդեն սովորել եք:

- Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ հայրիկին համարում եմ իմ դերասանական վարպետության ուսուցիչը, հիմա սիրով նորից կկրկնեմ։ Վերջին շրջանում միմյանց հետ շատ քիչ ենք աշխատում, ես այլ ռեժիսորների հետ էի աշխատում, ինքն՝ այլ դերասանների, ու շատ լավ առիթ էր այս ներկայացումը, որովհետեւ, իսկապես, կարոտել էի իր հետ աշխատելուն։ Դրա համար շատ ուրախ եմ, որ ամեն ինչ հենց այսպես դասավորվեց:

- Իսկ ի՞նչ կմաղթեք Հակոբ Երվանդիչին առաջիկա 65 տարիներին:

- Հայրիկիս քաջառողջություն եմ մաղթում, բուռն ստեղծագործական կյանք ու ամենակարեւորը՝ մեր գլխից անպակաս լինի:

«Իրավունք»-ը եւս միանում է Մարիամ Ղազանչյանի եւ բոլոր պարոնյանցիների շնորհավորանքներին՝ մաղթելով Հակոբ Ղազանչյանին նորանոր ստեղծագործական վերելքներ, անսահման սեր ու ջերմություն հանդիսատեսի ու դերասանների կողմից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Լիբանանը 20 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբԼիբանանը 20 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ8 գործողություն, որ միայն իսկապես սիրող տղամարդիկ են անումԼավագույն վրեժը բոլոր նրանց համար, ովքեր Ձեզ ցավ են պատճառում «Տխուր տեսարան է»․ Լավրովը անդրադարձել է ԱՄՆ նախընտրական քարոզարշավինԳնացինք գնացքով Բաթում. Նարինե Կիրակոսյանի ռեպորտաժըԽաչատրյանը ատրճանակը գնել էր օրեր առաջ․ նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան դեպքիցՎարդավառը՝ ԳյումրիումՌուսական բանակը 3,5 կմ առաջխաղացումից հետո մտել է Պեսչանոյե` Կուպյանսկի ուղղությամբԳեղարքունիքի մարզի նախկին դատախազ Կարեն Խաչատրյանի դին հայտնաբերվել է իր տանը. Armlur.amԹուրք ֆուտբոլային ֆանատներն իրենց հավաքականի պարտությունից հետո ծեծկռտուք են սկսել հոլանդացի երկրպագուների հետ (Տեսանյութ)Բրիտանիայի քաղաքականությունը մնում է նույնըԿենդանակերպի այս 4 նշանները «վատ աչք» ունեն.Armblog.amՀեղափոխությունը «խժռում է» նվիրյալներին. Հայտնի է,թե ով է գլխավոր սցենարիստըԻնչ ճակատագիր ունեցավ մեկ տարի անց ՔՊ-ականի կողմից համագյուղացուն ծեծի ենթարկելու գործը. Նոր մանրամասներՕրբանը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցում է առանց ԵՄ համաձայնությանԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազիՀուլիսի 7-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Եվրոն թանկացել է, ռուբլին նվազելԻնչու են մարդիկ Վարդավառին ջուր լցնում իրար վրա, որն է իրականում տոնի խորհուրդը. մանրամասնում է քահանանՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Հայաստանում նոր դեղամիջոց են գրանցելՎարդավառի տոնին նվիրված՝ ջրցանները կանցնեն Երևանի վարչական շրջաններովՇՏԱՊ.հայտնաբերել են նախկին դատախազի անշնչացած մարմինըԻնչպես պայքարել ամռանը սրվող մաշկային հիվանդությունների դեմ. Դիտեք վաղը «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերումՀայաստանում այսօր նշվում է ՎարդավառըԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ Ավշար գյուղի համայնքապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, հնչել է կրակոցԻնձ վախեցնում է այս ամենը. ինչ է կատարվում Մաշտոցի պուրակումԵՎՐՈ-2024. Կիսաեզրափակիչի զույգերն ու ժամանակացույցը Կրակոցներ Երևանի կենտրոնում. Քաջազնունու փողոցում «Նաչո Հոթել Երևան»-ի դիմաց հայտնաբերվել են պարկուճներ. ժամանել է Երևանի ոստիկանության պետըԵՎՐՈ-2024. Նիդերլանդների հավաքականը պայքարից դուրս թողեց Թուրքիային(տեսանյութ)Սպերցյանի գեղեցիկ գոլը` «Ռոստովի» դարպասը (տեսանյութ)Ռուսական «Սոլնցեպյոկ»-երն այրել են ուկրաինական ամրացված տարածքները (Տեսանյութ)Նոր մանրամասներ Երևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհիցՏԵՍԱՆՅՈՒԹ. Սրբավայր ժայռի մեջ, որի հրաշագործ ջուրը մայրացնում է անզավակ ծնողներինԻրանի նոր նախագահը չի փոխի երկրի քաղաքականությունը Արևմուտքի և Իսրայելի նկատմամբ. CNNՌուսական ուժերը գրոհում են Նյու Յորքի կենտրոնը. ուկրաինական աղբյուրներՎահան Բաբայանը վերընտրվեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահՆերկա սահմանազատումը, չգիտես ինչու, իրականացվում է միայն Ադրբեջանին շահեկան պայմաններով. ԳալուստյանԱկնկալում ենք Ռուսաստանից հատուկ ռազմական օպերացիայի հաղթական ավարտ. Նատալյա Սաղիյան Ռեֆորմիզը կգա փոխարինելու հեղափոխականությանը. Վահան Բաբայանը հավատում էԻնչո՞վ սփոփենք Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի կարոտը. Ստելլա Աբրահամյան«Իմ անունը Ջո Բայդեն է, և ես Ջո Բայդենի ամուսինն եմ» (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը Բյուրականում հանդիպեց Աշտարակից և այլ բնակավայրերից ժամանած քաղաքացիներինԵՎՐՈ-2024. Անգլիան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)Երևանի և Բաքվի միջև կնքված խաղաղության պայմանագիրը օգուտ կբերի թյուրքական աշխարհին. Թուրքիայի փոխնախագահՇՏԱՊ. Հրդեհ Երևան ՀԷԿ-ում. հայտնի է հոսանքազրկման պատճառըԵրևանի պետական համալսարանը բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանիցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտՍա բացառիկ հնարավորություն է հանդիպելու երկրի առաջին դեմքերի հետ. ԱԺ-ում մեկնարկում է ամառային դպրոցըԱլիևը մտադիր է մինչև տարեվերջ 20 հազար մարդ բնակեցնել օկուպացված Արցախում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода