Գնացինք գնացքով Բաթում. Նարինե Կիրակոսյանի ռեպորտաժը Խաչատրյանը ատրճանակը գնել էր օրեր առաջ․ նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան դեպքից Վարդավառը՝ Գյումրիում Ռուսական բանակը 3,5 կմ առաջխաղացումից հետո մտել է Պեսչանոյե` Կուպյանսկի ուղղությամբ Գեղարքունիքի մարզի նախկին դատախազ Կարեն Խաչատրյանի դին հայտնաբերվել է իր տանը. Armlur.am Թուրք ֆուտբոլային ֆանատներն իրենց հավաքականի պարտությունից հետո ծեծկռտուք են սկսել հոլանդացի երկրպագուների հետ (Տեսանյութ) Բրիտանիայի քաղաքականությունը մնում է նույնը Կենդանակերպի այս 4 նշանները «վատ աչք» ունեն.Armblog.am Հեղափոխությունը «խժռում է» նվիրյալներին. Հայտնի է,թե ով գլխավոր սցենարիստը Ինչ ճակատագիր ունեցավ մեկ տարի անց ՔՊ-ականի կողմից համագյուղացուն ծեծի ենթարկելու գործը. Նոր մանրամասներ

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները

Ներքաղաքական

ՆԳՆ-ն ներկայացրել է, թե ինչպես կարող են Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձինք փոխհատուցում ստանան:

Ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում։

Արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման շահառու են հանդիսանում օրենքով չարգելված ցանկացած եղանակով (ներառյալ այնպիսի եղանակով, որն այլ հավասար պայմաններում սեփականության իրավունքի ծագման հիմք կարող էր լինել) ձեռք բերած անշարժ գույքի սեփականատերերը, որոնց գույքը վնասվել (ոչնչացվել, փլուզվել, կորել, վթարային՝ քանդման ենթակա դարձել, մասնակի վնասվել) է Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով արտակարգ իրավիճակի հետևանքով։

Ո՞ր վնասներն են ենթակա փոխհատուցման։

Ընդունված կարգի շրջանակներում փոխհատուցվելու են բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասները։ Պատճառված մյուս վնասների փոխհատուցման հարցերն առաջիկայում կկարգավորվեն։

Ե՞րբ կարելի է դիմել փոխհատուցում ստանալու համար։

Փոխհատուցում նշանակելու և վճարելու համար անձը էլեկտրոնային եղանակով կարող է ներկայացնել դիմում 2024 թվականի հուլիսի 15-ից 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։ Դիմումի ներկայացման մանրամասների մասով կտրվի պարզաբանում, կմշակվեն ձևաչափեր։

Ի՞նչ եղանակով և չափով են փոխհատուցվելու շահառուների վնասները։

  • Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում ֆիզիկական անձին տրամադրվելու է բնակարանի գնման վկայագիր: Կորուստ է համարվում արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած ֆիզիկական անձի՝ բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան՝ աղետի հետևանքով ոչնչացումը, փլուզումը կամ վթարային՝ քանդման ենթակա (4-րդ կամ 5-րդ աստիճանի վնասվածության) դառնալու փաստը։
  • Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի (բացառությամբ վթարային՝ քանդման ենթակա բազմաբնակարան շենքի այն բնակարանների, որտեղ արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի կողմից հեղեղման փաստ չի արձանագրվել) դեպքում ֆիզիկական անձին տրամադրվում է նաև կենցաղային առաջնային գույքի կազմի մեջ մտնող գույքային միավորների ապահովման համար անհրաժեշտ դրամական փոխհատուցում 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։

Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի տարածքին պատճառված վնասի դեպքում ֆիզիկական անձինք ստանում են փոխհատուցման գումար վերանորոգման համար, ինչպես նաև կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի փոխհատուցման համար։

Յուրաքանչյուր քառակուսի մետրի վերանորոգման համար (բայց ոչ ավելի 80 քառակուսի մետրից) հատուցվում է՝

1) Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ 60․000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ,

2) Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ։

Իսկ կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի համար փոխհատուցվում է՝

1) Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,

2) Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ 800․000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ։

Ե՞րբ է տրամադրվելու փոխհատուցումը։

Դիմումը հաստատվում կամ մերժվում է այն ներկայացնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Որոշման մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկվում շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին։

Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի տարածքի վերանորոգման վնասի և կենցաղային առաջնային գույքի փոխհատուցման դեպքում առաջին վճարումը կատարվում է դիմումի հաստատումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Իսկ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու ձևով փոխհատուցման հաստատման դեպքում վկայագիրը համապատասխան մարզպետի աշխատակազմի կողմից տրամադրվում է շահառուի դիմումի հաստատումից հետո՝ երկամսյա ժամկետում։ Մնացյալ վճարումները կատարվում են համապատասխան պայմանների պահպանմամբ՝ մասերով և անկախիկ վճարման սահմանաչափի կիրառմամբ։



Գնացինք գնացքով Բաթում. Նարինե Կիրակոսյանի ռեպորտաժըԽաչատրյանը ատրճանակը գնել էր օրեր առաջ․ նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան դեպքիցՎարդավառը՝ ԳյումրիումՌուսական բանակը 3,5 կմ առաջխաղացումից հետո մտել է Պեսչանոյե` Կուպյանսկի ուղղությամբԳեղարքունիքի մարզի նախկին դատախազ Կարեն Խաչատրյանի դին հայտնաբերվել է իր տանը. Armlur.amԹուրք ֆուտբոլային ֆանատներն իրենց հավաքականի պարտությունից հետո ծեծկռտուք են սկսել հոլանդացի երկրպագուների հետ (Տեսանյութ)Բրիտանիայի քաղաքականությունը մնում է նույնըԿենդանակերպի այս 4 նշանները «վատ աչք» ունեն.Armblog.amՀեղափոխությունը «խժռում է» նվիրյալներին. Հայտնի է,թե ով գլխավոր սցենարիստըԻնչ ճակատագիր ունեցավ մեկ տարի անց ՔՊ-ականի կողմից համագյուղացուն ծեծի ենթարկելու գործը. Նոր մանրամասներՕրբանը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցում է առանց ԵՄ համաձայնությանԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազիՀուլիսի 7-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Եվրոն թանկացել է, ռուբլին նվազելԻնչու են մարդիկ Վարդավառին ջուր լցնում իրար վրա, որն է իրականում տոնի խորհուրդը. մանրամասնում է քահանանՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Հայաստանում նոր դեղամիջոց են գրանցելՎարդավառի տոնին նվիրված՝ ջրցանները կանցնեն Երևանի վարչական շրջաններովՇՏԱՊ.հայտնաբերել են նախկին դատախազի անշնչացած մարմինըԻնչպես պայքարել ամռանը սրվող մաշկային հիվանդությունների դեմ. Դիտեք վաղը «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերումՀայաստանում այսօր նշվում է ՎարդավառըԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ Ավշար գյուղի համայնքապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, հնչել է կրակոցԻնձ վախեցնում է այս ամենը. ինչ է կատարվում Մաշտոցի պուրակումԵՎՐՈ-2024. Կիսաեզրափակիչի զույգերն ու ժամանակացույցը Կրակոցներ Երևանի կենտրոնում. Քաջազնունու փողոցում «Նաչո Հոթել Երևան»-ի դիմաց հայտնաբերվել են պարկուճներ. ժամանել է Երևանի ոստիկանության պետըԵՎՐՈ-2024. Նիդերլանդների հավաքականը պայքարից դուրս թողեց Թուրքիային(տեսանյութ)Սպերցյանի գեղեցիկ գոլը` «Ռոստովի» դարպասը (տեսանյութ)Ռուսական «Սոլնցեպյոկ»-երն այրել են ուկրաինական ամրացված տարածքները (Տեսանյութ)Նոր մանրամասներ Երևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհիցՏԵՍԱՆՅՈՒԹ. Սրբավայր ժայռի մեջ, որի հրաշագործ ջուրը մայրացնում է անզավակ ծնողներինԻրանի նոր նախագահը չի փոխի երկրի քաղաքականությունը Արևմուտքի և Իսրայելի նկատմամբ. CNNՌուսական ուժերը գրոհում են Նյու Յորքի կենտրոնը. ուկրաինական աղբյուրներՎահան Բաբայանը վերընտրվեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահՆերկա սահմանազատումը, չգիտես ինչու, իրականացվում է միայն Ադրբեջանին շահեկան պայմաններով. ԳալուստյանԱկնկալում ենք Ռուսաստանից հատուկ ռազմական օպերացիայի հաղթական ավարտ. Նատալյա Սաղիյան Ռեֆորմիզը կգա փոխարինելու հեղափոխականությանը. Վահան Բաբայանը հավատում էԻնչո՞վ սփոփենք Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի կարոտը. Ստելլա Աբրահամյան«Իմ անունը Ջո Բայդեն է, և ես Ջո Բայդենի ամուսինն եմ» (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը Բյուրականում հանդիպեց Աշտարակից և այլ բնակավայրերից ժամանած քաղաքացիներինԵՎՐՈ-2024. Անգլիան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)Երևանի և Բաքվի միջև կնքված խաղաղության պայմանագիրը օգուտ կբերի թյուրքական աշխարհին. Թուրքիայի փոխնախագահՇՏԱՊ. Հրդեհ Երևան ՀԷԿ-ում. հայտնի է հոսանքազրկման պատճառըԵրևանի պետական համալսարանը բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանիցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտՍա բացառիկ հնարավորություն է հանդիպելու երկրի առաջին դեմքերի հետ. ԱԺ-ում մեկնարկում է ամառային դպրոցըԱլիևը մտադիր է մինչև տարեվերջ 20 հազար մարդ բնակեցնել օկուպացված ԱրցախումՀիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին․ եկեղեցիներում կմատուցվի պատարագԿիրանց գյուղի նույն հատվածը` սահմազատումից առաջ և հետո. Կիրանցի բնակիչՎրաստանի նախագահը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ զորավարժությունների հետաձգումը«ՀՈՒԶՄՈՒՆՔԻՑ ԱՉՔԵՐՍ ԼՑՎԵՑԻՆ ՌԻՆԳՈՒՄ...». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ֆեյք թեմա է․ Արմեն Աշոտյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода