ՀՐԱՏԱՊ. Կանանց հիգիենայի պարագաներում հայտնաբերվել են մկնդեղ, արճիճ և կադմիում
Առողջապահական![ՀՐԱՏԱՊ. Կանանց հիգիենայի պարագաներում հայտնաբերվել են մկնդեղ, արճիճ և կադմիում](/timthumb.php?src=disc/04-07-24/087f9931945db667145accdc8867d0f2.jpg&w=780)
Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ կանանց հիգիենիկ տակդիրները թունավոր մետաղներ են պարունակում՝ կադմիում, արճիճ եւ մկնդեղ։ Հետազոտությունը հրապարակվել է Environment International (EnvInt) գիտական ամսագրում։
Տակդիրները հատուկ մտահոգություն են առաջացնում, քանի որ հեշտոցի լորձաթաղանթը քիմիական աբսորբցիայի ավելի մեծ պոտենցիալ ունի, քան մարմնի մյուս մասերը։ Բացի այդ, այդ պարագաներից օգտվում է կանանց 50-80 տոկոսը դաշտանի ժամանակ։