Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ գրավ է կիրառվել ու խափանման միջոց ընտրվել․ մանրամասներ
Քրեական![Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ գրավ է կիրառվել ու խափանման միջոց ընտրվել․ մանրամասներ](/timthumb.php?src=disc/04-07-24/244d6ba689c02f9f5f78ef2f0d769246.jpg&w=780)
Հակակոռուպցիոն դատարանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ 30 միլիոն դրամ գրավ է կիրառել ու որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։
Քննչական կոմիտեն երեկ հայտնել էր Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների մասին։
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»։