Փաշինյանի որոշմամբ Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱ փոխնախարար
Ներքաղաքական![Փաշինյանի որոշմամբ Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱ փոխնախարար](/timthumb.php?src=disc/04-07-24/741eac29aed65353434c3f0c97d44f40.jpg&w=780)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱ փոխնախարար։ Համապատասխան որոշումը Փաշինյանը ստորագրել է այսօր՝ հուլիսի 4-ին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Մելիքսեթյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ», - ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ մինչ այդ տվյալ ԲՏԱ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր Ավետ Պողոսյանը, սակայն վերջինս վարչապետի որոշմամբ հուլիսի 3-ից ազատվել էր պաշտոնից։ Պողոսյանը ԲՏԱ փոխնախարար էր նշանակվել 2022 թվականի հունիսին, իսկ մինչ այդ նա 2019 թվականից Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն էր։