Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սլովենիայի հավաքականի հետ 2024 թվականի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ խաղից հետո (0:0, 11մ.՝ 3:0) հանդիպել է անբուժելի հիվանդ տղայի հետ, հայտնում է գերմանական hr3 ռադիոկայանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ավար անունով երեխան քաղցկեղ ունի։ 39-ամյա ֆուտբոլիստը տղային հանդիպել է տրիբունայի սենյակում, որտեղ լուսանկարվել է նրա հետ, ինչպես նաև ստորագրել նրա մարզաշապիկը, գլխարկը և գնդակը։
2024 թվականի Եվրոպայի առաջնությունում Ռոնալդուն անցկացրել է չորս հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։