Պուտինը մտադիր է հուսիթներին հականավային հրթիռներ մատակարարել. իրանական աղբյուր
ՄիջազգայինԻրանական տեղեկացված աղբյուրը գրում է.
«Պուտինը մտադիր է Եմենին հականավային հրթիռներ մատակարարել:
Մոսկվան համակարգում է կապերը հուսիթիների հետ՝ որպես աճող հակաարևմտյան դաշինքի մաս»:
Հաղորդվում է, որ հուսիթիներն արդեն իսկ ունեն ռուսական P-800 «Օնիքս» հականավային թեւավոր հրթիռներ։ Մանրամասներք` P-800 «Օնիքսը»-ը գերձայնային (2,6 մախից ավելի) հականավային հրթիռ է, որի հիմնական առավելությունն այն է, որ կարող է թռչել շատ ցածր բարձրությունների վրա (10 մետր կամ ավելի ցածր), օժտված է բարձր մանևրելու հնարավորություններով և ակտիվ ռադարային համակարգով: Այս ամենը «Օնիքսը» դարձնում է գրեթե անխոցելի ժամանակակից ՀՕՊ միջոցների համար: Եթե տեղեկատվությունը հաստատվի, կնշանակի, որ հուսիթների դեմ գործող արեւմտյան ողջ արմադան, այդ թվում` ամերիկյան ավիակիրները լրջագույն խնդիր ունեն: