Ռուսական զորքերը «Իսկանդեր» հարձակում են իրականացրել Կրիվոյ Ռոգի Դոլգինցևո օդանավակայանի վրա։
Նախնական տվյալներով՝ հարվածի արդյունքում ոչնչացվել է առաջնագծի ՄիԳ-29 կործանիչը, խոցվել է երկու գրոհային Սու-25 ինքնաթիռ։
Ոչնչացվել է նաև երկու միավոր ավտոմոբիլային տեխնիկա և 4 միավոր ավիացիոն զենք։
Ոչնչացվել է մինչև 15 ուկրաինացի զինյալ։
Սա 3 օրվա ընթացքում երրորդ ճշգրիտ հարվածն է ուկրաինական օդանավակայաններին։
Նման հարվածների հիմնական նպատակը Ուկրաինայի զինված ուժերին Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու հնարավորությունից զրկելն է, հայտնում են զինվորականները։