Խտացրած կաթով փքաբլիթի պատրաստման յուրօրիակ ձև
ՀասարակությունԱյսօր Ձեր ուշադրությանը կներկայացնենք խտացրած կաթով փքաբլիթի պատրաստման յուրօրիակ ձևը։
Բաղադրամասեր․
250 գրամ եփած խտացրած կաթին ՝ 250 մլ կաթ, 0,5 կգ ալյուր, 80գր սերուցքային կարագ, 50 գր շաքարավազ, 2 հատ ձու, 15 գր դրոժ, 25 գր կիտրոնի հյութ, 25 գր նարնջի քերած կեղև, շաքարի փոշի ՝ ըստ ցանկության, մի պտղունց աղ, բուսայուղ
Պատրաստման եղանակը․
Կաթը դնել կրակին: Տաք կաթին ավելացնել շաքարավազի մի մասն ու դրոժը։ Շաքարավազի մյուս մասը ձվի հետ հարել։ Ավելացնել աղ, նարնջի կեղևը, կիտրոնի հյութը, կարագը ու դրոժով զանգվածը։ Վերջում ավելացնել ալյուրը: Այս չափաբաժինը նախատեսված է 20 հատ փքաբլիթ պատրաստելու համար: Խմորը բաժանել 20 հատ գնդերի։ Գնդերի կենտրոնում լցնել մի փոքր խտացրած կաթ ու ամրացնել 4 կողմից։ Տապակել 4 կողմով, իսկ վերջում զարդարել շաքարի փոշիով։