Վահան Բաբայանը վերընտրվեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Ներկա սահմանազատումը, չգիտես ինչու, իրականացվում է միայն Ադրբեջանին շահեկան պայմաններով. Գալուստյան Ակնկալում ենք Ռուսաստանից հատուկ ռազմական օպերացիայի հաղթական ավարտ. Նատալյա Սաղիյան Ռեֆորմիզը կգա փոխարինելու հեղափոխականությանը. Վահան Բաբայանը հավատում է Ինչո՞վ սփոփենք Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի կարոտը. Ստելլա Աբրահամյան «Իմ անունը Ջո Բայդեն է, և ես Ջո Բայդենի ամուսինն եմ» (Տեսանյութ) Բագրատ Սրբազանը Բյուրականում հանդիպեց Աշտարակից և այլ բնակավայրերից ժամանած քաղաքացիներին Երևանի և Բաքվի միջև կնքված խաղաղության պայմանագիրը օգուտ կբերի թյուրքական աշխարհին. Թուրքիայի փոխնախագահ ՇՏԱՊ. Հրդեհ Երևան ՀԷԿ-ում. հայտնի է հոսանքազրկման պատճառը Երևանի պետական համալսարանը բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանից

Նիկոլը շարունակում է մնալ արդեն հարազատ դարձած փակուղու առաջ

Վերլուծություն

­Նա­խօ­րեին Իլ­համ Հեյդա­րո­վի­չը հան­դես ե­կավ հեր­թա­կան պա­հան­ջա­տի­րա­կան հայ­տա­րա­րութ­յամբ: Նա հեր­թա­կան ան­գամ ու­ղիղ տեքս­տով Նի­կո­լից պա­հան­ջեց՝ փո­խել Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նը:

ԱԼԻԵՎԸ ՆՈՐԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է

­Նի­կոլ­յան թի­մը, ի դեմս, օ­րի­նակ, ԱԳ նա­խա­րա­րութ­յուն կոչ­վող «դուք­յա­նը» ղե­կա­վա­րող Միր­զո­յան Ա­րո­յի, փոր­ձում են հա­մո­զել, թե Սահ­մա­նադ­րութ­յուն փո­խե­լու հարց չկա: Այ­սինքն, Բաք­վի հետ հա­մա­ձայ­նեց­րել են դրույ­թը, որ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» գե­րա­կա է կող­մե­րի ներ­քին օ­րենսդ­րութ­յան հան­դեպ, այ­սինքն, ինչ գրված է ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յան մեջ, ստո­րա­դաս­վե­լու է այդ պայ­մա­նագ­րին: Իսկ ա­հա Ա­լիե­ւը հեր­թա­կան ան­գամ միան­գա­մայն «չոր» կանգ­նեց­րեց նի­կոլ­յան այդ բո­լոր բա­ցատ­րութ­յուն­նե­րը, թե «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կա­րող է ստո­րագր­վել միայն այն դեպ­քում, ե­թե Հա­յաս­տա­նը փո­խի իր Սահ­մա­նադ­րութ­յու­նը, «քա­նի որ այն տա­րած­քա­յին պա­հանջ­ներ է պա­րու­նա­կում Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ»: Այ, երբ կփոխ­վի, ա­պա, ըստ Հեյ­դա­րո­վի­չի՝ Ադր­բե­ջանն ու Հա­յաս­տա­նը կա­րող են ա­վար­տին հասց­նել խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի տեքս­տի աշ­խա­տանք­նե­րը մի քա­նի ամս­վա ըն­թաց­քում:

Գ­րե­թե միա­ժա­մա­նակ Թուր­քիան չե­ղար­կեց Հա­յաս­տա­նի ներ­կա­յա­ցուց­չի հետ ծրագր­ված հան­դի­պու­մը, դրա­նով եւս մեկ ան­գամ ցույց տա­լով, որ որ­քան էլ Էրդ­ո­ղա­նի հրա­հան­գով Պա­ղես­տին են ճա­նա­չում, մեկ է, «սայ­լը տե­ղից չի շարժ­վի», քա­նի դեռ Ա­լիե­ւի «դաբ­րոն» չկա:

­Հեր­թա­կան ան­գամ չհի­շեց­նենք՝ քա­նի դեռ Հա­յաս­տա­նում Նի­կոլ կա, Ա­լիե­ւի նման պա­հանջ­նե­րին վերջ չի լի­նե­լու: Այլ ըն­դա­մե­նը նկա­տենք, որ Հեյ­դա­րո­վի­չի այդ հայ­տա­րա­րութ­յան հիմ­քում ի­րոք հե­ռուն տա­նող մտքեր ա­ռա­ջաց­նող ակ­նարկ­նե­րի պա­կաս չկա: Բայց մինչ դրան հաս­նե­լը` նախ հի­շեց­նենք օ­րերս տե­ղի ու­նե­ցած մեկ դրվա­գի մա­սին: Խոս­քը պետ­քար­տու­ղա­րի` Եվ­րո­պա­յի եւ Եվ­րա­սիա­յի հար­ցե­րով օգ­նա­կան Ջեյմս Օ'Բ­րա­յե­նի Ադր­բե­ջան այ­ցի մա­սին էր: Մինչ այդ, Օ'Բ­րա­յե­նը Հա­յաս­տան էր ե­կել՝ Նի­կո­լին պար­տադ­րե­լու, որ հան­կարծ չփոր­ձի գնալ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքե­լու, ո­րի հիմ­քում կլի­նեն Ռու­սաս­տան-­Հա­յաս­տան-Ադր­բե­ջան ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, ին­չը Ա­լիե­ւի հիմ­նա­կան պա­հանջ­նե­րից մեկն է: Ա­պա շրջա­նա­ռութ­յան մեջ մտան խո­սակ­ցութ­յուն­ներ, որ Նի­կո­լը  Օ'Բ­րա­յե­նի մոտ մի լավ նվնվա­ցել է, թե այդ դեպ­քում գնա­ցեք, Ա­լիե­ւին հա­մո­զեք, որ գա Ա­րեւ­մուտ­քի ներ­կա­յաց­րած պայ­ման­նե­րով պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու, ին­չի մա­սին պայ­մա­նա­վոր­վել էին դեռ Պ­րա­հա­յի հան­դիպ­ման ժա­մա­նակ­նե­րից: Որ ե­թե չեն կա­րո­ղա­նում Ա­լիե­ւին «բեր­ման են­թար­կել», ի­րե­նից էլ ի՞նչ են պա­հան­ջում: Զու­գա­հեռ, հնչեց­վե­ցին հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րութ­յուն­ներ, թե ի­րենք պատ­րաստ են ըն­դա­մե­նը մեկ ամ­սում պայ­մա­նա­գիր ստո­րագ­րել, թող ա­մե­րի­կա­ցի­նե­րը Ա­լիե­ւին հա­մո­զեն:

Ա­հա այդ ֆո­նին էլ Օ'Բ­րա­յե­նը մեկ­նեց Բա­քու, ընդ ո­րում, մինչ գնա­լը միան­գա­մայն կոշտ հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րարութ­յուն­նե­րով, թե­րեւս, որ­պես հա­վել­յալ ճնշման մի­ջոց, ի ցույց դնե­լով, թե Վա­շինգ­տոնն ինչ է սպա­սում Ա­լիե­ւից: Այն է՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սում խա­ղա­ղութ­յան հաս­տա­տու­մը հան­դի­սա­նում է ոչ միայն Ադր­բե­ջա­նի, այ­լեւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի երկր­նե­րի խնդի­րը։ Այ­սինքն, Ա­լիե­ւը պար­զա­պես պար­տա­վոր է այդ ա­մե­նը հաշ­վի առ­նել: Իսկ նպա­տա­կը սա է. «Այս բո­լոր երկր­նե­րը (­Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի- Հեղ.) աշ­խար­հի այլ վայ­րեր այժմ ար­տա­հա­նում­ներն ի­րա­կա­նաց­նում են միայն Չի­նաս­տա­նի կամ Ռու­սաս­տա­նի տա­րած­քով եւ­ որ­պես­զի ելք ու­նե­նան, պետք է աշ­խա­տեն ար­տա­հա­նում ի­րա­կա­նաց­նել Ադր­բե­ջա­նով։ Մի եր­թու­ղին անց­նում է Վ­րաս­տա­նի տա­րած­քով՝ դե­պի Սեւ ծով, իսկ մյու­սը՝ հա­վա­նա­կան շատ ա­վե­լի մեծ եր­թու­ղի, կանց­նի Ադր­բե­ջա­նի, Հա­յաս­տա­նի եւ Թուր­քիա­յի տա­րած­քով: Եվ այս ա­ռու­մով մեզ անհ­րա­ժեշտ է խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ»: Այն է՝ ԱՄՆ-ն­ ու­զում է սար­քել Ադրբե­ջան-­Հա­յաս­տան-­Թուր­քիա մի­ջանցք, ո­րը Ռու­սաս­տա­նին կտա­րան­ջա­տի Ի­րա­նից, ու Ա­լիե­ւը պար­տա­վոր է «վեր­ջա­պես ար­դա­րաց­նել իր նկատ­մամբ բարձր վստա­հութ­յու­նը»:

­Բայց ա­հա Օ'Բ­րա­յե­նի Բա­քու այ­ցից հե­տո մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րը բա­վա­կա­նին սառն էին, որն ար­դեն իսկ ակ­նար­կում էր, որ Ա­լիե­ւը շա­րու­նա­կում է հա­մա­ռել՝ Ա­րեւ­մուտ­քի պա­հան­ջած «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» տար­բե­րա­կի հար­ցում: Իսկ հի­շա­տակ­ված հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րը հնչեց­րեց Հեյ­դա­րո­վի­չը նա­խօ­րեին, գա­լիս է ա­վե­լորդ ան­գամ հաս­տա­տե­լու, որ Օ'Բ­րա­յե­նի այդ այ­ցը եւս ձա­խող­վել է: Այ­սինքն, ե­թե Նի­կո­լը պատ­րաստ է նույ­նիսկ մեկ ամ­սում պայ­մա­նա­գիր ստո­րագ­րել, ա­պա Ա­լիե­ւը լա­վա­գույն դեպ­քում դա պատ­կե­րաց­նում է «մի քա­նի ամս­վա ըն­թաց­քում»: Իսկ մի քա­նի ամ­սից ԱՄՆ գոր­ծող վար­չա­կազ­մը գո­յութ­յուն կու­նե­նա՞, որ մի բան էլ հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հարց լու­ծի:

Ընդ ո­րում, լա­վա­գույն դեպ­քում «մի քա­նի ամս­վա ըն­թաց­քում», քա­նի որ մինչ դրան հաս­նե­լը, Ա­լիե­ւը ներ­կա­յաց­նում է մի այն­պի­սի նա­խա­պայ­ման, ո­րի տա­կից, մեծ հարց է, որ Նի­կո­լը կկա­րո­ղա­նա դուրս գալ: Խոս­քը Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նը փո­խե­լու մա­սին է, ո­րի հետ կապ­ված Նի­կո­լը պար­զա­պես ա­նե­լա­նե­լի վի­ճա­կում է: Պետք է կազ­մա­կեր­պել հան­րաք­վե, սա­կայն Նի­կո­լը նման գոր­ծըն­թաց­նե­րից վա­խե­նում է այն­պես, որ­քան «սա­տա­նան խնկից»: Ցան­կա­ցած նման հա­մա­պե­տա­կան մի­ջո­ցա­ռում, ո­րը են­թադ­րում է քվեար­կու­թյուն, միան­գա­մից վե­րած­վե­լու է Նի­կո­լի հան­դեպ վստա­հութ­յան հան­րաք­վեի: Ու ներ­կա­յիս «մի­նու­սա­վոր» վար­կա­նի­շի պա­րա­գա­յում, որ­քան էլ կեղ­ծեն կամ «հին ձայ­նապ­նա­կը» միաց­նեն, թե՝ չփո­խենք, պա­տե­րազմ կլի­նի, պար­զա­պես բա­ցառ­վում է, որ քվեար­կող­նե­րի 50%+1 ձայ­նը կա­րո­ղա­նան ա­պա­հո­վել: Ընդ ո­րում, դա նաեւ խոս­տա­նում է մի այն­պի­սի մասշ­տա­բա­յին ան­հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յան ա­լիք, ո­րը մա­րել ոչ մի Վազ­գեն կամ Բագ­րատ դժվար թե կա­րո­ղա­նան: Իսկ դա ար­դեն ոչ թե «մի քա­նի ա­միս», այլ շատ ա­վե­լի եր­կար ժա­մա­նակ է են­թադ­րում: Ա­մե­նագլ­խա­վո­րը՝ Ա­լիե­ւը սրա­նով փաս­տա­ցի ակ­նար­կում է, որ հաս­տատ մինչ ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րը պայ­մա­նա­գիր չի լի­նե­լու, եւ ե­թե ա­մե­րի­կա­ցի­նե­րը մտա­ծում էին նաեւ հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հաշ­վին Բայ­դե­նի հա­մար քա­րոզ­չա­կան ակ­ցիա սար­քել, հի­մա դրա­նից եւս պետք է հրա­ժար­վեն:

ԻՆՉ ՄՆԱՑ ՆԻԿՈԼԻՆ

­Բայց այս պատ­մութ­յան ֆո­նին այլ հար­ցեր եւս կան: Իսկ Ա­լիե­ւը չի՞ գի­տակ­ցում, թե Սահ­մա­նադ­րութ­յուն փո­խե­լու, այն է՝ հան­րաք­վե կազ­մա­կեր­պե­լու պա­հան­ջով ինչ ա­նե­լա­նե­լի վի­ճա­կում է դնում իր սի­րա­սուն Նի­կո­լին. դժվար թե չգի­տակ­ցի: Բայց ե­թե գի­տակ­ցե­լով է դրան գնում, ա­պա դա նշա­նա­կո՞ւմ է, որ Ա­լիե­ւին առ­հա­սա­րակ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» պետք չէ:

Ի­հար­կե, կա­րե­լի է մտա­ծել, որ Ա­լիե­ւը սրա­նով պա­տե­րազմ սար­քե­լու հա­մար հող է նա­խա­պատ­րաս­տում: Բայց չէ, այդ տրա­մա­բա­նութ­յու­նը Նի­կո­լի օգ­տին կլի­ներ: Ա­լիե­ւը, ան­կաս­կած, ցան­կա­նում է Ս­յու­նի­քը, ա­սենք, նաեւ Ե­րե­ւա­նը գրա­վել: Բայց նաեւ հաս­կա­նում է, որ դա կնշա­նա­կի ռուս-ի­րա­նա­կան հիմ­նա­կան «կար­միր գծե­րի» ոտ­նա­հա­րում՝ ան­խու­սա­փե­լի հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Էր­դո­ղա­նի հա­մար եւս Ս­յու­նիքն ա­խոր­ժե­լի պա­տառ է, բայց հե­տե­ւան­քը նույնն է՝ պատ­րա՞ստ է պա­տե­րազ­մի մեջ մտնել Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի հետ, ո­րոնց հա­մար նույն Ս­յու­նի­քը սե­փա­կան անվ­տան­գութ­յան եւ ռազ­մա­վա­րա­կան ծրագ­րե­րի կա­րե­ւո­րա­գույն բա­ղադ­րիչ է:

­Չէ, մեծ պա­տե­րազ­մի Ա­լիե­ւը, հա­մե­նայն­դեպս, քա­նի դեռ ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը պահ­պան­վում են, հա­զիվ թե գնա: «Խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիրն» էլ նրա հա­մար, ի­հար­կե, միան­գա­մայն կա­րե­ւոր է, ընդ ո­րում, ոչ թե Հա­յաս­տա­նի հետ ինչ-ինչ հար­ցեր լու­ծե­լու, այլ՝ մեր տա­րա­ծաշր­ջա­նի հետ կապ­ված հսկա­յա­ծա­վալ ծրագ­րե­րին մաս դառ­նա­լու եւ մեծ փո­ղեր աշ­խա­տե­լու ի­մաս­տով: Դ­րա հա­մար պետք է տա­րա­ծաշր­ջա­նում անգ­լո­սաք­սե­րի ներ­կա­յութ­յու­նը բա­ցա­ռել, մինչ­դեռ Նի­կո­լը «դեմ է տա­լիս» պայ­մա­նագ­րի տար­բե­րակ, ո­րը հա­կա­ռակ ազ­դե­ցու­թունն է ու­նե­նա­լու: Ընդ ո­րում, խոսքն այն մա­սին չէ, թե Ա­լիե­ւը անգ­լո­սաք­սե­րին տա­նել չի կա­րող. ընդ­հա­կա­ռա­կը, իր ներ­կա հա­ջո­ղութ­յու­ննե­րով հենց այդ թե­ւին է պար­տա­կան: Պար­զա­պես, աշ­խարհն է փոխ­վել, անգ­լո­սաք­սե­րի ներ­կա­յութ­յու­նը Ա­լիե­ւին կա­րող է ներ­քա­շել կոր­ծա­նա­րար պա­տե­րազ­մի մեջ…

­Փո­խա­րե­նը, Նի­կոլն է մնում նույն «կոտ­րած տաշ­տա­կի» ա­ռաջ, ո­րի վրա եւս մի քա­նի ճաք ա­ռա­ջա­ցավ: Ա­մե­րի­կա­ցի­նե­րը հեր­թա­կան ան­գամ չկա­րո­ղա­ցան Ա­լիե­ւի հետ հար­ցեր լու­ծել: Ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին էլ, են­թադ­րե­լի է, որ նե­րա­մե­րիկ­յան ի­րո­ղութ­յուն­ներն այն կար­գի են սրվե­լու, որ մեծ հարց է՝ Նի­կո­լով եւ Ա­լիե­ւով զբաղ­վե­լու ժա­մա­նակ Պետ­դե­պար­տա­մեն­տը կու­նե­նա՞: Իսկ ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո ո՞վ ի­մա­նա, թե ինչ կլի­նի: Հա­մե­նայն­դեպս, այն բո­լոր խոս­տում­նե­րը, հու­սադ­րում­նե­րը, ո­րոնք Նի­կո­լը ստա­ցել է ա­մե­րիկ­յան գոր­ծող վար­չա­կազ­մից, մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ կա­րող են զրո­յա­նալ, ե­թե ԱՄՆ-ում իշ­խա­նա­փո­խութ­յուն լի­նի: Մակ­րոնն էլ, ով պար­բե­րա­բար հան­դես էր գա­լիս «հարց լու­ծո­ղի» կեր­պա­րով, իր հեր­թին է ծանր վի­ճա­կում, Նի­կո­լը չէ, որ այս պա­հին նրա ա­մե­նա­մեծ դարդն է: Մի հա­սա­րակ Շառլ Մի­շելն ի՞նչ է, ան­գամ նա է հո­րի­զո­նից ան­հե­տա­ցել, որ գնաս մո­տը, նվնվաս, մի քիչ դար­դերդ թե­թե­ւաց­նես: Ու այս մի­տու­մը Նի­կո­լի հա­մար ա­ռա­ջի­կա չորս ա­միս­նե­րին միայն խո­րա­նա­լու է:

Այս­պի­սով, Վո­վա­յի­չը, ինչ­պես եւ են­թադ­րե­լի էր, մնա­ցել է նույն փա­կու­ղու ա­ռաջ, որ­տեղ նա հայտն­վեց ան­ցած հոկ­տեմ­բե­րին՝ Գ­րա­նա­դա­յի չկա­յա­ցած քա­ռա­կողմ հան­դի­պու­մից ան­մի­ջա­պես հե­տո: Այդ պա­հից էլ նրա ա­ռաջ նույն հարցն է՝ պե՞տք է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը», թե՞ կա­րող է ա­ռանց դրա յո­լա գնալ: Ե­թե պետք է, պայ­մանն էլ գլխից էր հայտ­նի՝ դա­դա­րեց­նել ա­րեւմտ­յան զե­ղում­նե­րը եւ վե­րա­դառ­նալ իր իսկ ստո­րագ­րած ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի դաշտ: Ե­թե ոչ, պայ­մա­նա­գիր չի լի­նե­լու, իսկ դա են­թադ­րում է ոչ թե պար­զա­պես մե­կու­սա­ցում, այլ ծայ­րա­հեղ խո­րը փա­կու­ղի: Իսկ ա­հա Ա­լիե­ւը, էլ ա­վե­լի խո­րաց­նե­լով Նի­կո­լի առ­ջե­ւառաջացած փա­կու­ղին, դրա­նով շա­րու­նա­կում է ճնշու­մը՝ իր պա­հան­ջած տար­բե­րա­կով «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքե­լու հար­ցում:

Այն, որ Նի­կոլն ի­րեն յու­րա­հա­տուկ ար­դեն չա­փա­զանց «տա­փակ» բա­ռա­պա­շա­րով մեկ­նա­բա­նեց, թե ԵՄ-ի հետ կապ­ված հան­րաք­վե չի ա­նե­լու, թե­րեւս ո­րո­շա­կի հե­տաքրք­րութ­յուն պա­րու­նա­կում էր: Հա­մե­նայն­դեպս, նա, ի­հար­կե, դես ու դեն ընկ­նե­լով, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, դրա­նով խոս­տո­վա­նեց, որ չու­նի հար­ցի պա­տաս­խա­նը՝ իսկ ԵՄ-ում մեզ սպա­սող կա՞: Իսկ դա նման է խոս­տո­վա­նութ­յան, որ սպա­սող չկա, ան­հե­ռան­կա­րա­յին ուղ­ղութ­յուն է: Ու ե­թե ան­հե­ռան­կա­րա­յին է, ա­պա հի­մա ի՞նչ է ա­նե­լու, ո՞ւր է ուղղ­վե­լու. ա­հա այս հար­ցի պա­տաս­խանն է, որ նա հի­մա պետք է տա:

 



Վահան Բաբայանը վերընտրվեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահՆերկա սահմանազատումը, չգիտես ինչու, իրականացվում է միայն Ադրբեջանին շահեկան պայմաններով. ԳալուստյանԱկնկալում ենք Ռուսաստանից հատուկ ռազմական օպերացիայի հաղթական ավարտ. Նատալյա Սաղիյան Ռեֆորմիզը կգա փոխարինելու հեղափոխականությանը. Վահան Բաբայանը հավատում էԻնչո՞վ սփոփենք Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի կարոտը. Ստելլա Աբրահամյան«Իմ անունը Ջո Բայդեն է, և ես Ջո Բայդենի ամուսինն եմ» (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը Բյուրականում հանդիպեց Աշտարակից և այլ բնակավայրերից ժամանած քաղաքացիներինԵՎՐՈ-2024. Անգլիան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)Երևանի և Բաքվի միջև կնքված խաղաղության պայմանագիրը օգուտ կբերի թյուրքական աշխարհին. Թուրքիայի փոխնախագահՇՏԱՊ. Հրդեհ Երևան ՀԷԿ-ում. հայտնի է հոսանքազրկման պատճառըԵրևանի պետական համալսարանը բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանիցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտՍա բացառիկ հնարավորություն է հանդիպելու երկրի առաջին դեմքերի հետ. ԱԺ-ում մեկնարկում է ամառային դպրոցըԱլիևը մտադիր է մինչև տարեվերջ 20 հազար մարդ բնակեցնել օկուպացված ԱրցախումՀիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին․ եկեղեցիներում կմատուցվի պատարագԿիրանց գյուղի նույն հատվածը` սահմազատումից առաջ և հետո. Կիրանցի բնակիչՎրաստանի նախագահը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ զորավարժությունների հետաձգումը«ՀՈՒԶՄՈՒՆՔԻՑ ԱՉՔԵՐՍ ԼՑՎԵՑԻՆ ՌԻՆԳՈՒՄ...». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ֆեյք թեմա է․ Արմեն ԱշոտյանՂազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. ՏոկաևԷրդողանը դիտարկում է ՇՀԿ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորությունըՌուսական բանակը գրոհում է Տորեցկը. ուկրաինական ուժերը ծանրագույն վիճակում ենԲայդենը հայտարարել է, որ ընտրություններից դուրս կգա միայն Ամենակարող Տիրոջ ուղիղ ցուցումով«ԵՐԿԱՄԱՐՏԻ 234 ԿԳ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ԻՆՁ ՀԱՋՈՂՎԵՑ ՆՎԱՃԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ Մ17 ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՀայաստանում հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն կանցկացվիԻրանի հոգևոր առաջնորդը նորընտիր նախագահ Փեզեշքիանին խորհուրդ է տվել շարունակել երջանկահիշատակ Էբրահիմ Ռայիսիի քաղաքականությունըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԻ ԼԵԳԵՆԴԱՐ ԾԱՆՐՈՐԴ ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԸՎԱԶՈՐԴ ԵՐՎԱՆԴ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆԱյսօր աշխարհը հուլիսի 6-ին տոնում է համբույրի միջազգային օրըՈրպես բարեկամ ժողովուրդներ՝ միասին ձեռնամուխ կլինենք նոր ծրագրերին․ Փաշինյանը՝ Իրանի նոր նախագահինՆոյեմբերի 9-ի գիշերը եղել է հեղաշրջման պլան, որը ձախողվել. Մարուքյանը մանրամասներ է պատմելԿնոջ մահից 2 տարի անց Արամ Մանուկյանն ամուսնացել է. Նրանք քավորության էինՀաղթանակից հետո Իրանի նոր նախագահն իր առաջին հարցազրույցում խոսել է համազգային համերաշխության մասին. ՈսկանյանՎարդավառին հաջորդող մեռելոցը կլինի աշխատանքայինԱլիևն ու Ֆիդանը քննարկել են հայ-թուրքական և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններըԵկեղեցին նշում է հին տապանակի և նոր Ս. Եկեղեցու հիշատակի տոնըԱմուսնացել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի դուստրը (Տեսանյութ)Ով է եւ որտեղից է սերում Իրանի նոր նախագահըՀռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը նշել են ամուսնության 11-ամյակըՀայտնի է, երբ կմեկնարկի Հանրային ռադիոյի տնօրենի ընտրությունների 2-րդ փուլըՀՐԱՏԱՊ. Հուլիսի 4-ի աննախադեպ շոգերից հետո հուլիսի 5-ին Մոսկվային է մոտեցել «Օրխան» ուժեղ փոթորիկըԳլխուղեղի կաթվածի առաջին ախտանշանները. Շուտով «Բժշկի մոտ» Բախվել են «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 3 վիրավորՎաղվա երեկոյան ժամերից մինչև հուլիսի 10-ը սպասվող տեղումները լինելու են կարճատև և ոչ համատարած. ՍուրենյանՄասուդ Փեզեշքիանը դարձել է Իրանի 9-րդ նախագահը․ նա հաղթել է ընտրություններում՝ հավաքելով 53.6% ձայնՄասուդ Փեզեշքիան ընտրվեց Իրանի նախագահ. Ով է նա«Հրապարակ». Ինչու են կարմիր բերետները հսկում ՔՊ գրասենյակը«Փաստ». Լուրջ քաղաքականությամբ զբաղվում են հիմնականում ակնկալիք ունեցող մարդիկ«Ժողովուրդ». Սկսվել է ՀՀ տնտեսական հսկաների փլուզումը«Հրապարակ». Իշխանական էլիտան հարսանիքի է պատրաստվում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода