Վահան Բաբայանը վերընտրվեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Ներկա սահմանազատումը, չգիտես ինչու, իրականացվում է միայն Ադրբեջանին շահեկան պայմաններով. Գալուստյան Ակնկալում ենք Ռուսաստանից հատուկ ռազմական օպերացիայի հաղթական ավարտ. Նատալյա Սաղիյան Ռեֆորմիզը կգա փոխարինելու հեղափոխականությանը. Վահան Բաբայանը հավատում է Ինչո՞վ սփոփենք Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի կարոտը. Ստելլա Աբրահամյան «Իմ անունը Ջո Բայդեն է, և ես Ջո Բայդենի ամուսինն եմ» (Տեսանյութ) Բագրատ Սրբազանը Բյուրականում հանդիպեց Աշտարակից և այլ բնակավայրերից ժամանած քաղաքացիներին Երևանի և Բաքվի միջև կնքված խաղաղության պայմանագիրը օգուտ կբերի թյուրքական աշխարհին. Թուրքիայի փոխնախագահ ՇՏԱՊ. Հրդեհ Երևան ՀԷԿ-ում. հայտնի է հոսանքազրկման պատճառը Երևանի պետական համալսարանը բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանից

Նիկոլը դարձել է Սահմանադրության «քերթող»ահայրը

Վերլուծություն

Մեկ րոպե լռությամբ հարգենք ՀՀ Սահմանադրության հիշատակը, որի օրը մինչեւ 2018 թվականն ամեն տարի հուլիսի 5-ին նշում էինք: Ցավոք, այս տոնն էլ Նիկոլ Փաշինյանի օրոք ու «թեթեւ ձեռքով» դարձավ հիշատակի օր: Վեց տարի շարունակ ոչ միայն ճանկռելով փորձեցին քերել Մայր օրենքի հոդվածները, այլեւ Սահմանադրության ճակատին դաջված գերբի վրայի Արարատ լեռը` հակամասիսյան քարոզ տանելով: Հիշո՞ւմ եք, որ երբեմնի ընդդիմադիր Փաշինյան Նիկոլը քննադատում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, թե սահմանադրական փոփոխություններով սուպեր վարչապետի պաշտոն է իր համար ստեղծել կամ իր հագով վարչապետի կոստյում է կարել: Երբ Փաշինյանը ստերով ու կեղծիքներով խլեց այդ պաշտոնը, պարզվեց, որ կոստյումն իր համար մի բան էլ նեղ է եւ որոշեց սուպեր վարչապետի իր յուղոտ պաշտոնը դարձնել սուպեր վարչապետի քառակուսի, այսինքն՝ ավելի լայնացնելով կոստյումի պարունակությունը:

ԻՆՉ ՍՈՒՊԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՍՏՅՈՒՄԸ

Այսօր Հայաստանի սուպեր վարչապետի աթոռը զբաղեցրածը գրեթե ամեն ինչ կարողանում է անել. տիրապետում է ԱԱԾ-ին, քննչականին, ոստիկանությանը, Սահմանադրական դատարանին, մասամբ՝ դատական համակարգին, նախագահականին, ԱԺ-ին, ՄԻՊ-ին, պետական ու վարչական գրեթե բոլոր հանձնաժողովներին, 6 միլիարդ բյուջե ունեցող Հանրային հեռուստաընկերությանը, Տեղական ինքնակառավարման մարմիններին, կարճ ասած՝ գրեթե ամեն ինչին, չէ՝ բառացի ամեն ինչին: Եվ, ըստ էության, միայն ուժը չի բավարարում Սփյուռքի վրա, բայց սա էլ խնդիր չէ, որովհետեւ կա Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան, ով պատերազմի ընթացքում առանց ամաչելու հայտարարում էր, թե իրեն պատերազմի մասին տեղեկություններ չեն փոխանցում, իսկ Սփյուռքում բնակվող այն անձինք, ովքեր դուր չեն գալիս Փաշինյանին, նա պարզապես մուտքի արտոնություն չի տալիս Հայրենիք:

Արդյունքում Փաշինյանն այնքան է հղփացել վարչապետի պաշտոնում, որ բառացի ասում է` ինչ ուզում է, հայտարարում է` ինչ խելքին փչում է: Սանձեր չկան, պատասխանատվությունը բացակայում է, միեւնույնն է, վաղը ասելու է՝ մեղավոր է, բայց թիվ մեկ պատասխանատուն չէ: Փաշինյանն այնքան գերպաշտոն ունի, որ վիրավորական ձեւով կրոնի խտրական վերաբերմունք է ցուցաբերում` դարավոր մեր խաչքարերն անվանարկելով, թե՝ թող վզներից կախեն: Ու օրենքի բացակայությունը Փաշինյանի համար խնդիր չէ, դե ինքը քրիստոնյա տղա է, Սաղմոսներ գիտի, կարող է խաչքարերի մասին ինչ ասես ասել, իսկ օրենք խախտելուց էլ երկրում մի գերատեսչություն չկա, որ խոսի:

Պատկերացնո՞ւմ եք, նորմալ երկրներում ղեկավարների խոսքը` որպես պատմական արժեք, սղագրում եւ ներկայացնում են հաջորդ սերունդներին, իսկ մեր հաջորդ սերունդները կարդալու են ու ասեն՝ բա լավ, մեկը չկա՞, ասի՝ ընկեր վարչապետ, ամոթ ունեցեք` անիրավ դատավորի օրը չընկնեք: Այո՛, Փաշինյանը սրտնեղած է, որ իր սուպեր վարչապետության լծակները միայն եկեղեցուն չի հասնում, ու նա ամեն ինչ անում է, որ այս ոլորտն էլ գրավի: Որ, օրինակ, ինքը հիստերիկանա, ԱԺ ամբիոնից գոռա, թե բուրվառներով գուբերնիայի սարկավագ եք դառնալու, ու հակադարձող չլինի: Չէ, իսկապես, պետք է գտնել այն անթրաշ ընդդիմադիր Փաշինյանին ու հորդորել, որ նույնքան ջերմեռանդ պահանջի՝ վերջ դնել ներկա իշխանության սուպեր գահի լծակների անսահմանությանը:

ՀԻՄԱ ԷԼ ՁԵՌՔՆԵՐԸ ՀԱՍԱՎ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻՆ

Այո՛, լծակների անսահմանությանը, որովհետեւ չնայած նրան, որ Սահմանադրությունը բացառիկ դեր է վերապահել Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն, Փաշինյանի իշխանության ձեռքերը հասավ նաեւ եկեղեցուն պատկանող գույքին: Այսպիսով` ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն փորձեր է անում կյանքի կոչել իշխանությունների՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն պատկանող գույքերն ուսումնասիրելու եւ դրանք պետականացնելու սպառնալիք-հայտարարությունները: ՀՀ Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Եղիպատրուշ գյուղում գտնվող 13-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու նվիրատվությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն: Ընդ որում` պարզվում է` այս առնչությամբ դատախազությունը դեռ 2024 թվականի փետրվարին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Ապարան համայնքի ղեկավարի եւ դատարանից խնդրելով անվավեր ճանաչել Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարի 2019թ․ ապրիլի 1-ի թիվ 131-Ա որոշումը ու որպես հետեւանք վերացնել Եղիպատրուշ բնակավայրի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեի նկատմամբ Եղիպատրուշ համայնքի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը, ինչպես նաեւ 2020թ․ հունիսի 9-ի անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը եւ պայմանագրից ծագող Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու սեփականության իրավունքի գրանցումը և գրանցամատյանի գրառումը: Վարչական դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել է, վերաքննիչն անփոփոխ է թողել այդ մերժումը՝ հիմնավորելով, որ այդ գույքի վերադարձով դատախազությունը չէ, որ պետք է զբաղվի։ Ինչպես Արագածոտնի թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն է նշել լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում. «Երբ դարեր առաջ աստվածասեր մեր հայրերն ու մայրերը կառուցել են Սուրբ Աստվածածինը, չեն կառուցել՝ որպես պատմամշակութային կոթող (այլ բացառապես՝ որպես հավատքի տուն), եւ առավել եւս չեն կառուցել, որ դարձնեն մի իշխանության ձեռքի գործիք, որը կարող է այսօր Եկեղեցին կառուցողների սերունդներին՝ գյուղի բնակիչներին (եւ ոչ միայն), զրկել իրենց հոգեւոր ևեւ ազգային ինքնությունը հավատքի ճանապարհով իրացնելուց»։

ԻՆՉՈՒ ՀԱՆԿԱՐԾ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՏԱՓՈԽՎԵՑ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆԵԼ

Ինչեւէ, վերադառնանք Սահմանադրությանը: Թվում էր, թե Նիկոլ Փաշինյանը չի դիմանա նաեւ սահմանադրական փոփոխություններ անելու գայթակղությանը, որպեսզի վերահաստատի իր դիկտատուրան մեկընդմիշտ, սակայն այս հարցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն առաջ անցավ` վերստին ընդգծելով, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն այն դեպքում, եթե Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, «քանի որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»։ Նա հայտարարել է, որ քանի դեռ այս փոփոխությունը տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։ Իհարկե, այս ամենին դժվար թե դեմ լինի Փաշինյանը, բայց նա գիտակցում է, որ Անկախության հռչակագիրն «ապամոնտաժելը» Սահմանադրությունից կդնի իր իշխանության դագաղի վերջին մեխը: Հենց սրանով է պայմանավորված նաեւ այն, որ Նիկոլ Փաշինյանը. ի հեճուկս յուր ԱԽՔ Արմեն Գրիգորյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, տարավ-բերեց ու հայտարարեց, թե` Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի: Չէ որ հանրաքվե անցկացնելու դեպքում նրա առաջ դրվելու էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու հարցը: Ընդ որում` ակնհայտ է, որ Փաշինյանի զգուշավորությունն այս հարցում ամենեւին դուր չի գալիս իր իշխանության տակ դրված ականների եռյակին` Արմեն Գրիգորյանին, Ալեն Սիմոնյանին եւ Արարատ Միրզոյանին: Ասել, թե նրանց վրա ազդեցություն ունի Փաշինյանը, իհարկե, միամտություն կլինի (Մի 6-ի Ռիչարդ Մուրի, ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի ականջն էլ կանչի):

ԻՍԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՆՑԵԼ Է ԹԵԺ

Ամեն ինչ հարթ չէ նաեւ ընդդիմության շարքերում: Երեկ տեղի ունեցավ արտախորհրդարանական եւ խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ Բագրատ սրբազանի երկրորդ հանդիպումը: Հանդիպումն ուշագրավ էր նրանով, որ նախորդի համեմատ` քաղաքական ուժերի ներկայացվածությունը բավական սակավ էր: Այն, ինչ մեզ հաջողվեց պարզել փակ նիստից հետո, այն էր, որ, ինչպես եւ կանխատեսվում էր, քաղաքական ուժերը միայն մի հարցում ունեն կոնսենսուս` հեռացնել Նիկոլ Փաշինյանին, իսկ թե ինչպես, «հինգ հոգով վեց երգ են երգում»: «Իրավունք»-ի աղբյուների համաձայն` արտախորհրդարանական ուժերը մեղադրանքի սլաքներ են ուղղել խորհրդարանական ընդդիմության ուղղությամբ, թե` եթե չեք կարողանում անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, մանդատները վայր դրեք, քաղաքական ճգնաժամ ստեղծեք: Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն էլ հակադարձել են, որ ըստ գործող Սահմանադրության` դրանով քաղաքական ճգնաժամ չի ստեղծվում, խորհրդարանն էլ` իրենց ներկայությամբ, թե` առանց, շարունակելու է գործել: Քաղաքական խորհուրդ ձեւավորելու հարցում էլ Բագրատ սրբազանն ու քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել, բայց, այդուհանդերձ, սրբազանն այդ ձեւաչափում ներկայացրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանին, ով զեկույցով է հանդես եկել քաղաքական ուժերի ղեկավարների եւ ներկայացուցիչների առաջ: Ի դեպ, Կ. Բեքարյանը հիմա ներկայանում է որպես Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ներկայացուցիչ:

Նշենք նաեւ, որ հանդիպմանը, ըստ մեր աղբյուրների, կսմիթների պակաս էլ չի եղել: Քաղաքական ուժերից որոշ ներկայացուցիչներ Բագրատ սրբազանին մեղադրել են մարզային այցերով` շարժումը մարեցնելու մեջ, նա էլ նրբորեն կշտամբել է նրանց` մատնանշելով, թե` դուք էլ ընտրությունից ընտրություն եք մարզեր այցելում: Լայն քննարկվում է ծավալվել նաեւ այն մասին, որ մայիսի 9-ից հետո շարժման հաջողությունը վիժեցվել է: Մինչդեռ Բագրատ սրբազանը քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կրկին հակադարձել է, թե անհաջողությունները սկսվել էր դեռ Երեւան չհասած, երբ պարզվել էր, որ քաղաքական ակնկալիքներ ունեն շարժման մեջ ներգրավված որոշ քաղաքական դեմքեր: Ի վերջո, կողմերը եկել են եզրահանգման, որ ճիշտ է նաեւ ցանցային պայքարը, ով ինչպես կարող է, թող այդպես էլ պայքարի, իրար եթե չեն օգնում, գոնե չխանգարեն: Իսկ մնացյալ քաղաքական լուրջ գործընթացների, թերեւս, պետք է այլեւս սպասել աշնանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Վահան Բաբայանը վերընտրվեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահՆերկա սահմանազատումը, չգիտես ինչու, իրականացվում է միայն Ադրբեջանին շահեկան պայմաններով. ԳալուստյանԱկնկալում ենք Ռուսաստանից հատուկ ռազմական օպերացիայի հաղթական ավարտ. Նատալյա Սաղիյան Ռեֆորմիզը կգա փոխարինելու հեղափոխականությանը. Վահան Բաբայանը հավատում էԻնչո՞վ սփոփենք Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի կարոտը. Ստելլա Աբրահամյան«Իմ անունը Ջո Բայդեն է, և ես Ջո Բայդենի ամուսինն եմ» (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը Բյուրականում հանդիպեց Աշտարակից և այլ բնակավայրերից ժամանած քաղաքացիներինԵՎՐՈ-2024. Անգլիան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)Երևանի և Բաքվի միջև կնքված խաղաղության պայմանագիրը օգուտ կբերի թյուրքական աշխարհին. Թուրքիայի փոխնախագահՇՏԱՊ. Հրդեհ Երևան ՀԷԿ-ում. հայտնի է հոսանքազրկման պատճառըԵրևանի պետական համալսարանը բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանիցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտՍա բացառիկ հնարավորություն է հանդիպելու երկրի առաջին դեմքերի հետ. ԱԺ-ում մեկնարկում է ամառային դպրոցըԱլիևը մտադիր է մինչև տարեվերջ 20 հազար մարդ բնակեցնել օկուպացված ԱրցախումՀիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին․ եկեղեցիներում կմատուցվի պատարագԿիրանց գյուղի նույն հատվածը` սահմազատումից առաջ և հետո. Կիրանցի բնակիչՎրաստանի նախագահը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ զորավարժությունների հետաձգումը«ՀՈՒԶՄՈՒՆՔԻՑ ԱՉՔԵՐՍ ԼՑՎԵՑԻՆ ՌԻՆԳՈՒՄ...». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ֆեյք թեմա է․ Արմեն ԱշոտյանՂազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. ՏոկաևԷրդողանը դիտարկում է ՇՀԿ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորությունըՌուսական բանակը գրոհում է Տորեցկը. ուկրաինական ուժերը ծանրագույն վիճակում ենԲայդենը հայտարարել է, որ ընտրություններից դուրս կգա միայն Ամենակարող Տիրոջ ուղիղ ցուցումով«ԵՐԿԱՄԱՐՏԻ 234 ԿԳ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ԻՆՁ ՀԱՋՈՂՎԵՑ ՆՎԱՃԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ Մ17 ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՀայաստանում հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն կանցկացվիԻրանի հոգևոր առաջնորդը նորընտիր նախագահ Փեզեշքիանին խորհուրդ է տվել շարունակել երջանկահիշատակ Էբրահիմ Ռայիսիի քաղաքականությունըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԻ ԼԵԳԵՆԴԱՐ ԾԱՆՐՈՐԴ ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԸՎԱԶՈՐԴ ԵՐՎԱՆԴ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆԱյսօր աշխարհը հուլիսի 6-ին տոնում է համբույրի միջազգային օրըՈրպես բարեկամ ժողովուրդներ՝ միասին ձեռնամուխ կլինենք նոր ծրագրերին․ Փաշինյանը՝ Իրանի նոր նախագահինՆոյեմբերի 9-ի գիշերը եղել է հեղաշրջման պլան, որը ձախողվել. Մարուքյանը մանրամասներ է պատմելԿնոջ մահից 2 տարի անց Արամ Մանուկյանն ամուսնացել է. Նրանք քավորության էինՀաղթանակից հետո Իրանի նոր նախագահն իր առաջին հարցազրույցում խոսել է համազգային համերաշխության մասին. ՈսկանյանՎարդավառին հաջորդող մեռելոցը կլինի աշխատանքայինԱլիևն ու Ֆիդանը քննարկել են հայ-թուրքական և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններըԵկեղեցին նշում է հին տապանակի և նոր Ս. Եկեղեցու հիշատակի տոնըԱմուսնացել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի դուստրը (Տեսանյութ)Ով է եւ որտեղից է սերում Իրանի նոր նախագահըՀռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը նշել են ամուսնության 11-ամյակըՀայտնի է, երբ կմեկնարկի Հանրային ռադիոյի տնօրենի ընտրությունների 2-րդ փուլըՀՐԱՏԱՊ. Հուլիսի 4-ի աննախադեպ շոգերից հետո հուլիսի 5-ին Մոսկվային է մոտեցել «Օրխան» ուժեղ փոթորիկըԳլխուղեղի կաթվածի առաջին ախտանշանները. Շուտով «Բժշկի մոտ» Բախվել են «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 3 վիրավորՎաղվա երեկոյան ժամերից մինչև հուլիսի 10-ը սպասվող տեղումները լինելու են կարճատև և ոչ համատարած. ՍուրենյանՄասուդ Փեզեշքիանը դարձել է Իրանի 9-րդ նախագահը․ նա հաղթել է ընտրություններում՝ հավաքելով 53.6% ձայնՄասուդ Փեզեշքիան ընտրվեց Իրանի նախագահ. Ով է նա«Հրապարակ». Ինչու են կարմիր բերետները հսկում ՔՊ գրասենյակը«Փաստ». Լուրջ քաղաքականությամբ զբաղվում են հիմնականում ակնկալիք ունեցող մարդիկ«Ժողովուրդ». Սկսվել է ՀՀ տնտեսական հսկաների փլուզումը«Հրապարակ». Իշխանական էլիտան հարսանիքի է պատրաստվում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода