Պետությա՞ն շնորհիվ է, որ դու Արսեն Թորոսյան ես, թե՞ եկեղեցու շնորհիվ․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ ՔՊ-ական աթեիստին Մեր տարածաշրջանում որոշիչ է լինելու Մոսկվայի խոսքը ՇՏԱՊ. Թուրքամետ Փեզեշքիան Իրանի նախագահ Խայտառակ ցուցանիշ. Համակարգչային հափշտակության` 3057 դեպքերից բացահայտվել է ընդամենը 101֊ը Երգով–պարով, ծափահարություններով. ծնողները բանակ են ճանապարհում իրենց որդիներին Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, գնդակն Ադրբեջшնի դաշտում է. Ալեն Սիմոնյան Չպետք է թույլ տալ, որ մեր Սահմանադրությունը գործող քաղաքական իշխանությունը դարձնի քաղաքական սակարկությունների առարկա. Արման Թաթոյան ՌԴ-ում դեսպանի փոփոխությունը Հայաստանի իրավասությունն է. ՌԴ ԱԳՆ Բայդենն իրեն «սևամորթ կին» է անվանել Լիբանանն ավելի քան 200 հրթիռ և 20 ԱԹՍ է արձակել Իսրայելի ուղղությամբ

«Ժողովուրդ».Բնակարան Երևանում, հողամաս Ծաղկաձորում․ Ինչ ունի Արսեն Թորոսյանը

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր եւ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, համաձայն 2023 թվականի գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի` նախորդ տարեսկզբին հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 3 հողամաս միանձնյա սեփականությամբ եւ մեկ անհատական բնակելի տուն՝ համատեղ սեփականությամբ։

Տարվա ընթացքում Թորոսյանի կողմից օտարվել է Արագածոտնի մարզի Փարպի գյուղում գտնվող 2 հողամաս, որոնք արժեցել են 7 մլն 800 հազար դրամ։ Պատգամավորի վաճառած հողը գնել է ոմն Կրեկուար Պաննա Նաիմին, որը հայտնվել է 2021 թվականի հարկային տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների ցանկում։
Տարեվերջին, որպես անշարժ գույք, Թորոսյանի հայտարարագրում մնացել է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տունը եւ 2020 թվականին ձեռք բերած Ծաղկաձոր քաղաքում գտնվող հողամասը։
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն, համաձայն ներկայացված տվյալների, շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող, 2015 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մեքենա։
2010-2011 թվականներին Արսեն Թորոսյանը ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի մոնիթորինգի եւ գնահատման բաժնի վարիչ է եղել եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2011-2015 թվականներին եւ 2016-2018 թվականներին՝ «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի տնօրեն: 2018-2021 թվականներին ՀՀ առողջապահության նախարար է եղել, իսկ 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:

Թորոսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 686 հազար դրամ, 1 355 եվրո եւ 88 դոլար, կանխիկ դրամական առկա միջոցները տարվա սկզբում կազմել են 12 մլն դրամ, սակայն այն տարեվերջին դարձել է 1 մլն դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները տարեվերջին կազմել են 34 մլն 017 հազար դրամ, որից 9 մլն 755 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, 560 հազար դրամը եկամուտ է՝ ստացված Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

UniCredit Bank Austria AG միջազգային բանկից Թորոսյանը ստացել է 360 եվրո եւ նշել է դա որպես «այլ եկամուտ»։ Ի դեպ, UniCredit Bank Austria AG միջազգային բանկի 99,9965%-ը պատկանում է Միլանում գործող համաեվրոպական UniCredit բանկային խմբին:

ՔՊ-ական պատգամավորի եկամտի 15 մլն 750 հազար դրամը վարկ է «Ամերիաբանկ»-ից։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 15 մլն 641 հազար դրամ, որը, ըստ հայտարարագրի, նոր կառուցվող բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

2 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսերի բաժնում Թորոսյանը հայտարարագրել է 20 մլն ծախս։

Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թեւանյանը, պատգամավորից հետո ստանձնել է «Միբս ՍՊԸ»-ի տնօրենի պարտականությունները։

Թորոսյանի հետ փոխկապակցված այս ընկերության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռ 2020 թվականին իրավիճակային շահերի բախման առերեւույթ դեպքի հիմքով վարույթ էր հարուցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Վարույթի հիմք է հանդիսացել data.hetq.am-ի գրությունը. հանձնաժողովին տեղեկացրել էին, որ առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թեւանյանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) իր հերթին որոշել է, որ առողջապահության նախարարության եւ նախարար Արսեն Թորոսյանի կնոջ կողմից ղեկավարվող ընկերության միջեւ կնքված պայմանագրերում առկա չէ շահերի բախում։ Ահա սա էլ դառնում է ընտրովի արդարադատության բացառիկ եւ ակնհայտ ապացույց։

Օգտվելով վարույթ չհարուցելու հանգամանքից` 2023 թվականի ընթացքում Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած «Միբս» ընկերության եւ առողջապահության նախարարության միջեւ կնքվել է 2 պայմանագիր՝ 65 մլն 215 հազար դրամ եւ 104 մլն 015 հազար դրամ արժողությամբ։

Ստացվում է, որ անպատժելիությունը դառնում է ամենաթողության պատճառ, իսկ իշխանական անպատժելիների համար բոլոր փակ դռները մեխանիկորեն բացվում են Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 3-ին վկայի կարգավիճակով ներկա է եղել ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի գործով դատավարությանը։ Բանն այն է, որ 2019-ի տարեվերջին «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (Առեւտրային կաշառքը)»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում



Պետությա՞ն շնորհիվ է, որ դու Արսեն Թորոսյան ես, թե՞ եկեղեցու շնորհիվ․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ ՔՊ-ական աթեիստինՄեր տարածաշրջանում որոշիչ է լինելու Մոսկվայի խոսքըՇՏԱՊ. Թուրքամետ Փեզեշքիան Իրանի նախագահԽայտառակ ցուցանիշ. Համակարգչային հափշտակության` 3057 դեպքերից բացահայտվել է ընդամենը 101֊ըԵրգով–պարով, ծափահարություններով. ծնողները բանակ են ճանապարհում իրենց որդիներինՀայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, գնդակն Ադրբեջшնի դաշտում է. Ալեն ՍիմոնյանՉպետք է թույլ տալ, որ մեր Սահմանադրությունը գործող քաղաքական իշխանությունը դարձնի քաղաքական սակարկությունների առարկա. Արման ԹաթոյանՌԴ-ում դեսպանի փոփոխությունը Հայաստանի իրավասությունն է. ՌԴ ԱԳՆԲայդենն իրեն «սևամորթ կին» է անվանելԼիբանանն ավելի քան 200 հրթիռ և 20 ԱԹՍ է արձակել Իսրայելի ուղղությամբԱՄՆ-ն պաշտպանելու է ՀՀ-ի ինքնիշխանությունը, կաջակցենք գերիների վերադարձին (տեսանյութ)Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակըԱլիևը մեկնել է օկուպացված ԱրցախԱրյան գինը. Հայտնի փաստաբանը Արթուր Վարդանյանի գործով նոր մանրամասներ է ներկայացնումԵս վախենում եմ կորցնել նրան. աշխարհահռչակ Վլադիմիր Սպիվակովը՝ հայուհի կնոջ՝ Սաթիի հետ (լուսանկարներ)Այսօր ՀՀ սահմանադրության օրն էԻրանը եղել է, կա ու կլինի ՀՀ-ի բարեկամը. որովհետև ունի սկզբունքային արտաքին քաղաքականություն. դեսպան (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Իրանում ընթանում է նախագահական ընտրությունների 2-րդ փուլըՕրվա խորհուրդ. հուլիսի 5Բրիտանիայում  Լեյբորիստական ​​կուսակցությունը գալիս է իշխանության«Հրապարակ». Իշխանությունը բացում է քսակը՝ յուրայիններին խրախուսելու համար«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանի միջադեպից անցել է ութ ամիս. որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ Ինչ են պայմանավորվել ՇՀԿ երկրներն Աստանայում«Հրապարակ». Գեւորգ Փարսյանը կրկին հայտնվել է իշխանությունների թիրախում«Ժողովուրդ». Իշխանությունը փորձում է սեղմել օղակը Տիգրան Ավինյանի շուրջ. քրեական գործեր են հարուցվումՍունակը լքում է Բրիտանիայի վարչապետի պաշտոնըՈւկրաինան չի կարողանա հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում. Ջոն Քերի«Հրապարակ». Որդեկորույս ծնողներն արտաշիրիմում են պահանջումՍպասվում է անձրև և ամպրոպԿսկսվի ուժեղացված ծառայություն. ներում-բեկում չի լինելու. «Ժողովուրդ»Բայդենն այս անգամ էլ իրեն անվանել է սեւամորթ կին. Daily MailԲրազիլիայում բեռնատարի պայթյունը ֆիքսվել է տեսանյութում (Տեսանյութ)Զելենսկին հրապարակավ վիրավորել է Թակեր Կառլսոնին. Օլեգ ՍոսկինՀոբելյան նշելու ո՛չ տրամադրություն, ո՛չ միտք չկար. Հակոբ Ղազանչյանի 65-ամյակը դարձավ կրկնակի տոնԹատրոն փակելը, դա եկեղեցի փակել է. Աիդա ՀովհաննիսյանԻնչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները Տնական լահմաջո պատրաստելու՝ ամենից հեշտ և արագ բաղադրատոմսըԱյս անգամ ոսկորը մնալու է Տեղեկատավական դաշտի «ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ» ԿՈԿՈՐԴԻՆԱրմավիրի դատախազ Էդգար Բաբայանը հօգուտ թուրքի որոշո՞ւմ է կայացրել Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքըԳերմանիան երբեք չի համաձայնի. ՇոլցՍահմանադրության փոփոխությամբ` իշխանությունը փորձ կանի ձեւավորել դիկտատորական համակարգ. ԳրիգորյանՀայաստանում բենզինը մեկ ամսում էժանացել է 20 դրամովՎրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովինՍեռական շահագործման ահասարսուռ դեպք.Կեղծ խոստումով, խարդախությամբ, հավաքագրել, այնուհետև ԱՄԷ-ի Դուբայ քաղաք է փոխադրել թվով հինգ քաղաքացիներիՄենակ էսօր ինձ գրածները կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար․ Նվիրել ինչ-որ ժուլիկներին․ ՏՏ մասնագետ.մեդիափորձագետն ահազանգում էՀՐԱՏԱՊ. Կանանց հիգիենայի պարագաներում հայտնաբերվել են մկնդեղ, արճիճ և կադմիումՖուտբոլիստ Էդգար Մանուչարյանը եւ Արաքս Կետիկյանը նշանադրվել ենԹԵՍՏ Զիգմունդ Ֆրեյդից: Ճանաչիր քեզԵրևանում հարկադիրը բնակարանից վտարել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի կնոջն ու 7-ամյա երեխային
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода