Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները Տնական լահմաջո պատրաստելու՝ ամենից հեշտ և արագ բաղադրատոմսը Արմավիրի դատախազ Էդգար Բաբայանը հօգուտ թուրքի որոշո՞ւմ է կայացրել Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը Գերմանիան երբեք չի համաձայնի. Շոլց Սահմանադրության փոփոխությամբ` իշխանությունը փորձ կանի ձեւավորել դիկտատորական համակարգ. Գրիգորյան Հայաստանում բենզինը մեկ ամսում էժանացել է 20 դրամով Վրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովին Սեռական շահագործման ահասարսուռ դեպք.Կեղծ խոստումով, խարդախությամբ, հավաքագրել, այնուհետև ԱՄԷ-ի Դուբայ քաղաք է փոխադրել թվով հինգ քաղաքացիների Մենակ էսօր ինձ գրածները կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար․ Նվիրել ինչ-որ ժուլիկներին․ ՏՏ մասնագետ.մեդիափորձագետն ահազանգում է

Փարիզ էլ չմնաց, որ սրանք «հայ դե» անեն

Վերլուծություն

Ա­րա­բա­թը, Ա­լենն ու այլ նի­կոլ­յան չի­նով­նիկ­ներ վեր­ջին ժա­մա­նակ­ներս ակ­տիվ եվ­րո­պա­կան վո­յաժ­նե­րի մեջ են: Ա­լե­նը, օ­րի­նակ, փոր­ձում է բո­լո­րին հա­մո­զել, թե ողջ հայ ժո­ղո­վուր­դը գի­շե­րը քնում եւ ԵՄ- է տես­նում: Միր­զո­յան Ա­րոն էլ ա­վե­լի ակ­տիվ տեմ­պե­րով եվ­րո­պա­ցի եւ տար­բեր այլ հա­կա­ռուս­նե­րի է հան­դի­պում՝ դրա­նով ցույց տա­լով, թե վերջ­նա­կա­նա­պես են Մոսկ­վա­յի վրա խաչ քա­շել, հի­մա ԵՄ-ի դռնե­րին են թա­կում:

­Միայն թե այդ­պես էլ հաս­կա­նա­լի չի դառ­նում, թե ինչ են այս ա­մե­նով փոր­ձում ցույց տալ: Լավ, ա­սենք Ա­րոն հան­դի­պեց Ուկ­րաի­նա­յի ԱԳ նա­խա­րա­րի հետ, դրա­նով ընդգծ­ված հա­կա­ռու­սա­կան վե­րա­բեր­մունք ի ցույց դրեց, հե­տո՞, այդկերպ Հա­յաս­տանն ին­չի՞ է հաս­նե­լու, ո՞րն է, կո­պիտ ա­սած, մեր պե­տութ­յան «քյա­րը», որն ի պաշ­տո­նե պար­տա­վոր է ա­ռաջ տա­նել ԱԳ նա­խա­րա­րի ա­թո­ռին նստած ան­ձը: Ս­պա­սում է, որ Ուկ­րաի­նա­յի մի­ջո­ցով ԵՄ-ի դռնե­րը հան­կարծ Հա­յաս­տա­նի ա­ռաջ կբաց­վե՞ն. Ուկ­րաի­նա­յի՞, ո­րը կանգ­նած է լի­նել-չլի­նե­լու շե­մին: Կամ Հա­յաս­տանն ի՞նչ է ստա­նա­լու Էս­տո­նիա­յի ԱԳ նա­խա­րա­րի հետ հան­դի­պու­մից. այդ եր­կիրն իր չու­նե­ցած բա­նա­կով եւ մե­կու­կես տան­կով պետք է օգ­նի Հա­յաս­տա­նին՝ անվ­տան­գա­յին հար­ցե՞ր լու­ծել: Թե՞ Ա­րոն նման օգ­նութ­յուն է սպա­սում Կո­սո­վո­յից…

­Թեր­եւս, Ա­րոն, Ա­լենը եւ մ­յուս­ներն էլ են հաս­կա­նում, որ նման եվ­րո­պա­կան վո­յաժ­ներն ի­րա­կա­նում Հա­յաս­տա­նին վնա­սից բա­ցի` ու­րիշ ոչ մի բան չեն տա­լու: Բայց գնում են այդ հան­դի­պում­նե­րին, աղ­մուկ սար­քում, եւ, ըստ ա­մե­նայ­նի, դրա տակ մեկ նպա­տակ կա՝ հանձ­նա­րա­րել են ակ­տիվ հա­կա­ռու­սա­կա­նութ­յուն ի ցույց դնել, սրանք էլ դնում են: Միայն թե այս­տեղ կա մեկ էա­կան նրբե­րանգ. այդ հանձ­նա­րա­րութ­յուն տվող­ներն ի­րենք են այ­սօր կանգ­նած խոր­տակ­վե­լու շե­մին, ու սրանք Հա­յաս­տա­նը տա­նում են խոր­տակ­վող նա­վի «բուք­սիր» դառ­նա­լու ուղ­ղութ­յամբ:

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Ա­մեն դեպ­քում` ընտ­րութ­յուն­նե­րը, ո­րոնք կա­յա­ցան Օ­լիմ­պիա­կան խա­ղերն ըն­դու­նել պատ­րաստ­վող Ֆ­րան­սիա­յում, նա­խա­գա­հա­կան այդ­քան աղ­մուկ հա­նած բա­նա­վե­ճը, ո­րը տե­ղի ու­նե­ցավ ԱՄՆ-ում, հեր­թա­կան հաս­տա­տումն է, որ ի­րոք գործ ու­նենք խոր­տակ­վող լի­բե­րաս­տա­կան նա­վի հետ: Ֆ­րան­սիա­յում, հաս­կա­նա­լի է, Մակ­րո­նը «շուստ­րիութ­յան» գնաց այս ընտ­րութ­յուն­նե­րով: Թե­րեւս լավ հաս­կա­նում էր, որ ա­մեն օրն ու ժա­մը հսկա­յա­կան հար­ված է իր վար­կա­նի­շին, այն է՝ մի քա­նի ամ­սից ստիպ­ված էր մնա­լու լիո­վին «դա­տարկ տաշ­տա­կի» ա­ռաջ: Իսկ այսկերպ կար հույս, որ կա­րող է ա­թո­ռը պա­հել, եւ դա, ինչ­պես ցույց տվեց ֆրան­սիա­կան խորհր­դա­րա­նի ընտ­րութ­յուն­նե­րի ա­ռա­ջին փու­լը, դա­տարկ հույս չէ:

Այս­պես, ար­դեն հայտ­նի է, որ ա­ռա­ջին փու­լում ա­ռա­ջա­տա­րը Մա­րի լը Պե­նի ա­ջա­կողմ­յան «Ազ­գա­յին միա­վո­րումն» է՝ 33,1%-ով։ Երկ­րորդ տե­ղում է «Նոր ժո­ղովր­դա­կան ճա­կատ» ձա­խա­կողմ­յան կոա­լի­ցիան, այն է՝ ծայ­րա­հեղ լի­բե­րալ­նե­րը 28%, իսկ Մակ­րո­նի «Միա­սին հա­նուն Հան­րա­պե­տութ­յան» կենտ­րո­նա­մետ դա­շին­քը հա­վա­քել է ըն­դա­մե­նը 20%: Ի­րա­կա­նութ­յու­նը մի փոքր այլ է. այն, որ Ռոտ­շիլդ­նե­րի նախ­կին բան­կա­յին չի­նով­նիկ Մակ­րո­նը ըն­դա­մե­նը կենտ­րո­նա­մետ խա­ղում էր ու ի­րա­կա­նում ողջ ուլտ­րա­լի­բե­րալ հատ­վա­ծի լի­դերն է, հայտ­նի փաստ է: Իսկ լի­բե­րաստ­ներն այս պա­հին ու­նեն ընդ­հա­նուր 48 տո­կոս: Մ­յուս կող­մից, ընդ­հա­նուր արդ­յունք­նե­րով, ըստ ֆրան­սիա­կան փոր­ձա­գետ­նե­րի գնա­հա­տում­նե­րի, Մա­րի լը Պե­նը կա­րող է ստա­նալ 260-290 ման­դատ, այ­սինքն՝ բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նութ­յուն կազ­մե­լու հա­մար անհ­րա­ժեշտ 289 ման­դա­տի շե­մը հաղ­թա­հա­րե­լու շան­սեր կան, սա­կայն ա­վե­լի հա­վա­նա­կան է, որ չի հաղ­թա­հա­րի: Ա­ռա­վել եւս, որ ուլտ­րա­լի­բե­րալ­նե­րը փո­ղոց հա­նե­ցին ջար­դա­րար մաս­սա­՝ ցույց տա­լով, որ պար­տութ­յան դեպ­քում կգնան մին­չեւ քա­ղա­քա­ցիա­կան բա­խում­նե­րի: Ա­մեն դեպք­ում, մի շարք հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ­ներ ա­ռաջ են տա­նում այն միտ­քը, որ Մա­րի լը Պենն այս չա­փա­զանց խա­ռը գլո­բալ ի­րա­վի­ճա­կում ան­գամ չի ցան­կա­նա իշ­խա­նութ­յու­նը վերց­նել՝ գե­րա­դա­սե­լով մնալ ծայ­րա­հեղ ընդ­դի­մա­դի­րի դիր­քե­րում եւ պատ­րաստ­վե­լով նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րին: Այ­սինքն` ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է, որ Մակ­րո­նը կկի­սի իշ­խա­նութ­յու­նը ծայ­րա­հեղ ձա­խե­րի հետ, դրա­նով կհայտն­վի ա­վե­լի կաշ­կանդ­ված վի­ճա­կում, բայց կկա­րո­ղա­նա ա­թո­ռը պա­հել:

­Սա­կայն այս տար­բե­րա­կը դեռ խնդրի մի կողմն է: Մա­րի լը Պե­նը կգնա իշ­խա­նութ­յուն վերց­նե­լու ուղ­ղութ­յամբ, թե՝ ոչ, դա դեռ հար­ցի մի կողմն է: Շատ ա­վե­լի լուրջ է այն փաս­տը, որ, ինչ­պես այս ընտ­րութ­յուն­նե­րը ի ցույց դրե­ցին, Ֆ­րան­սիա­յում չա­փա­զանց սուր է դրված հա­սա­րա­կութ­յան խոր­քե­րում ազ­գա­յին եւ լի­բե­րալ տրա­մադ­րութ­յուն­նե­րի պայ­քա­րը, այն աչ­քի ա­ռաջ էլ ա­վե­լի սրվում է, եւ չկա­ռա­վար­վող պայթ­յու­նը դար­ձել է միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան: Այդ պատ­կերն է ստեղծ­վում նաեւ խորհր­դա­րա­նում. թե որ կող­մը մի քա­նի ման­դատ ա­վել կամ պա­կաս կստա­նա, այլ հարց է, իսկ էութ­յունն այն է, որ այն­տեղ գոր­ծե­լու են եր­կու հա­մար­յա հա­վա­սա­րա­զոր ու­ժեր` ընդ ո­րում, ի­րար հան­դեպ ռեալ թշնա­մա­կան տրա­մադ­րութ­յուն­նե­րով: Թե երկ­րում սա ինչ խիստ ցածր կա­ռա­վա­րե­լիութ­յան մա­կար­դակ կհաս­տա­տի, հաշ­վի առ­նե­լով նաեւ նա­խա­գա­հա­կան թե­ւի ըն­դա­մե­նը 20 տո­կո­սա­նոց վար­կա­նի­շը, էս գլխից է պարզ: Իսկ ա­վե­լի ռեալ՝ սա ոչ թե միայն Ֆ­րան­սիա­յի, այլ ողջ հին Եվ­րո­պա­յի հա­վա­քա­կան ի­րա­վի­ճակն է:

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՄՆ-ՈՒՄ

Ի­հար­կե, կա­րե­լի է մտա­ծել նաեւ, որ հին Եվ­րո­պա­յին այս ծայ­րա­հեղ թու­լա­ցած վի­ճա­կին հասց­նե­լը գլո­բա­լիս­տա­կան վե­րին կա­ռա­վա­րիչ­նե­րի ի­րա­կան ծրագ­րերն են՝ «բա­ժա­նիր, որ տի­րես» սկզբուն­քի հա­մա­ձայն: Բայց մյուս կող­մից, այս ի­րա­վի­ճա­կը նաեւ ԱՄՆ-ում է, եւ այդ դեպ­քում մեծ հարց է, թե ով ում է բա­ժա­նում, որ տի­րի, ե­թե միայն հե­տո տի­րե­լու բան կմնա: Ա­մեն դեպ­քում, ի­րա­վի­ճա­կը, ո­րը ձե­ւա­վոր­վել է ԱՄՆ-ում, ի­րոք չա­փա­զանց լուրջ է՝ ըն­դա­մե­նը «դա­վադ­րութ­յուն­նե­րի տե­սութ­յուն­նե­րով» բա­ցատ­րե­լու հա­մար:

Թ­րամ­փի հետ բա­նա­վե­ճում Բայ­դե­նի խղճուկ վի­ճա­կը, ըստ էութ­յան, լրջա­գույն ազ­դակ էր ողջ աշ­խար­հի հա­մար՝ ա­հա, այդ խղճուկ վի­ճա­կում գտնվող անձն է հա­մար­վում աշ­խար­հի դեռ հզոր պե­տութ­յան ղե­կա­վա­րը: Արդ­յուն­քում, ինչ­պես Թ­րամփն է պարզ ար­տա­հայտ­վում, նման խղճուկ կեր­պա­րին նա­յե­լով, էլ ո՞վ ԱՄՆ-ից կվա­խե­նա: Բա­նը հա­սել է նրան, որ խո­սում են Բայ­դե­նին մեկ այլ թեկ­նա­ծո­ւով փո­խա­րի­նե­լու մա­սին: Իսկ դա ոչ պա­կաս ծանր վար­կա­նի­շա­յին հար­ված կդառ­նա ա­մե­րիկ­յան դե­մոկ­րատ­նե­րի հա­մար` Բայ­դե­նին խա­ղի մեջ թող­նե­լը: Ե­թե պետք էր փո­խել, ին­չո՞ւ եւ ինչ­պե՞ս նա ըն­դա­մե­նը մեկ-մե­կու­կես ա­միս ա­ռաջ հաղ­թեց ներ­կու­սակ­ցա­կան ընտ­րութ­յուն­նե­րում եւ դար­ձավ պաշ­տո­նա­կան թեկ­նա­ծու, դե­մոկ­րատ­ներն այլ կադ­րեր չու­նե՞ն, սրա­նով ծաղ­րո՞ւմ են ա­մե­րիկ­յան ժո­ղովր­դին եւ այդ­պես շա­րու­նակ: Բա­զում նման հար­ցադ­րում­նե­րը մե­կը մյու­սի հե­տե­ւից կգան օ­րա­կարգ, եւ Թ­րամ­փը, ի­հար­կե, այդ ամե­նից շատ լավ կօգտ­վի: Ե­թե Բայ­դե­նին թող­նեն, ա­պա հի­մա որ­քան էլ նկա­րում են, թե նա Թ­րամ­փի հետ գրե­թե հա­վա­սար վար­կա­նիշ ու­նի, բայց նա­եւ հենց նույն ուլտ­րա­լի­բե­րալ հատ­վածն է ներ­կա­յաց­նում սո­ցիո­լո­գիա­կան տվյալ­ներ, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րի առն­վազն 2/3-ը չի ցան­կա­նում նման նա­խա­գահ ու­նե­նալ: Իսկ ա­հա Թ­րամ­փը մին­չեւ իսկ անձ­նա­կան հար­ցեր ու­նի ներ­կա վար­չա­կազ­մի հետ, շա­տե­րին կա­րող է բա­ռա­ցիո­րեն բանտ ու­ղար­կել: Եվ, ըստ այդմ էլ, ներ­քին պայ­քա­րը գնում է գեր­թե­ժաց­ման ուղ­ղութ­յամբ:

­Կարճ ա­սած, ա­ռա­ջի­կա չորս ա­միս­նե­րին ի՞նչ պատ­կեր կձե­ւա­վոր­վի ԱՄՆ-ում, մնում է լիո­վին ան­կան­խա­տե­սե­լի՝ բո­լոր, այդ թվում՝ ա­մե­նա­ծայ­րա­հեղ սցե­նար­նե­րի հա­վա­նա­կա­նութ­յամբ: Դա ի՞նչ ազ­դե­ցութ­յուն կու­նե­նա աշ­խար­հում. այս­տեղ եւս շատ բան մշու­շոտ է՝ ընդ­հա­նուր ի­րա­վի­ճա­կի ծայ­րա­հեղ սրման ֆո­նին: Այն տպա­վո­րութ­յունն է, որ ուլտ­րա­լի­բե­րալ ստրա­տեգ­նե­րը կաշ­վից դուրս են գա­լիս, որ կա­րո­ղա­նան Բայ­դե­նի օգ­տին մի «փոք­րիկ» հաղ­թա­նակ սար­քեն, ու շատ նման է, որ այս ան­գամ եւս ընտ­րել են ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կը: Ուկ­րաի­նա­կան աղբ­յու­րը գրում է. «Մեր աղբ­յու­րը հայտ­նում է, որ Գե­րա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տար Սիրս­կին կա­րող է պաշ­տո­նանկ ար­վել այն պատ­ճա­ռով, որ նա ա­ռա­ջին ան­գամ հրա­ժար­վել է կա­տա­րել Զե­լենս­կու եւ Եր­մա­կի գլխա­վոր հրա­մա­նը՝ հետ­եւա­կի օգ­նութ­յամբ լայ­նա­ծա­վալ հար­ձակ­ման նա­խա­պատ­րաս­տել/ձեռ­նար­կել, նրանց զանգ­վա­ծա­բար նե­տե­լով հար­ձակ­ման՝ հա­նուն քա­ղա­քա­կան PR նպա­տա­կի…»։ Այ­սինքն, հա­նուն Բայ­դե­նի վար­կա­նի­շի, պատ­րաստ­վում են ուկ­րաի­նա­կան ե­ղած-չե­ղած ռե­զերվ­նե­րը, չու­նե­նա­լով ռեալ տեխ­նի­կա­կան ա­ջակ­ցութ­յուն, նե­տել հար­ձակ­ման, այն է՝ «մսա­ղաց»: Ու, ըստ նույն աղբ­յու­րի, ան­գամ Սիրս­կին է դա հաս­կա­ցել, նաեւ, որ. «Նա հա­վա­տում է, որ դրա­նից հե­տո ի­րեն կսպա­նեն սե­փա­կան զին­վոր­նե­րը, ո­րոն­ցից շա­տե­րը կլի­նեն դաշ­տե­րում պառ­կած»:

­Բայց ե­թե ի­րոք ի սկզբա­նե դա­տա­պարտ­ված նման սխե­մա­նե­րով են փոր­ձում Բայ­դե­նի հա­մար վար­կա­նիշ սար­քել, թե­րեւս միայն հա­կա­ռակ է­ֆեկ­տը կա­րող է տալ: Մ­յուս կող­մից, ե­թե հույս­նե­րը նման ծրագ­րերն են, դա էլ ակ­նարկ է, որ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան քայ­լե­րի հնա­րա­վո­րութ­յուն պար­զա­պես չի մնա­ցել: Իսկ ա­հա Եվ­րո­պա­յում կար­ծես թե ուլտ­րա­լի­բե­րալ հա­մա­կար­գը փոր­ձում է ըն­դա­մե­նը ժա­մա­նակ ձգել, մին­չեւ աչ­քով կտես­նեն, թե ինչ է կա­տար­վում ԱՄՆ-ում: Բայց ե­թե այն­տեղ միայն մե­ծա­նում է Թ­րամ­փի՝ Ս­պի­տակ տուն վե­րա­դառ­նա­լու հա­վա­նա­կա­նութ­յու­նը, եվ­րո­պա­կան լի­բե­րաստ­նե­րը եւս դժվար թե կա­րո­ղա­նան ա­պա­գա­յի հետ կապ­ված լուրջ սպա­սե­լիք­ներ ու­նե­նալ:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

­Մի խոս­քով, լի­բե­րաս­տա­կան «խոր­տակ­վող նա­վի» պատ­կե­րը կար­ծես թե գնա­լով միայն ա­վե­լի հստակ է դառ­նում, եւ, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ, որ, օ­րի­նակ, Վ­րաս­տա­նը գե­րա­դա­սում է «շա­ռից, փոր­ձան­քից հե­ռու» դիր­քում սպա­սել: Ինչ վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նին, ա­պա «ա­մե­նա­տա­րօ­րի­նակն» այն է, որ ա­րո-ա­լեն­նե­րի այդ­քան աղ­մու­կից հե­տո Նի­կո­լը հան­կարծ ո­րո­շեց, թե հի­մա հան­րաք­վեի ժա­մա­նա­կը չէ, թե հար­ցեր կտան, ո­րոնց պա­տաս­խա­նը չու­նի: Ս­տաց­վում է, որ հան­րաք­վեի օգ­տին խո­սող Ա­րոն ու Ա­լենն այդ­քան բա­նը չե՞ն հաս­կա­նում, թե՞ ի­րենց շե­ֆի «ոտ­քի տակ էին փոս փո­րում»՝ փոր­ձե­լով պար­տադ­րել մի ուղ­ղութ­յուն, որ­տեղ այս պա­հին մտնե­լը Նի­կո­լի հա­մար ի­րոք շատ լուրջ խնդիր է:



Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները Տնական լահմաջո պատրաստելու՝ ամենից հեշտ և արագ բաղադրատոմսըԱրմավիրի դատախազ Էդգար Բաբայանը հօգուտ թուրքի որոշո՞ւմ է կայացրել Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքըԳերմանիան երբեք չի համաձայնի. ՇոլցՍահմանադրության փոփոխությամբ` իշխանությունը փորձ կանի ձեւավորել դիկտատորական համակարգ. ԳրիգորյանՀայաստանում բենզինը մեկ ամսում էժանացել է 20 դրամովՎրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովինՍեռական շահագործման ահասարսուռ դեպք.Կեղծ խոստումով, խարդախությամբ, հավաքագրել, այնուհետև ԱՄԷ-ի Դուբայ քաղաք է փոխադրել թվով հինգ քաղաքացիներիՄենակ էսօր ինձ գրածները կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար․ Նվիրել ինչ-որ ժուլիկներին․ ՏՏ մասնագետ.մեդիափորձագետն ահազանգում էՀՐԱՏԱՊ. Կանանց հիգիենայի պարագաներում հայտնաբերվել են մկնդեղ, արճիճ և կադմիումՖուտբոլիստ Էդգար Մանուչարյանը եւ Արաքս Կետիկյանը նշանադրվել ենԹԵՍՏ Զիգմունդ Ֆրեյդից: Ճանաչիր քեզԵրևանում հարկադիրը բնակարանից վտարել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի կնոջն ու 7-ամյա երեխայինՔՊ-ականները ահաբեկված են, Փաշինյանը սկսել է երկաթե մուրճի գործարկումը սեփական թիմակիցների նկատմամբԳևորգ Պապոյանը ՌԴ-ում կմասնակցի ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստինԱրաբկիրի թաղապետարանը «գլխատվում է»Պուտինը հայտնել է՝ երբ «անհապաղ կդադարեցվեն» Ուկրաինայում ռազմական գործողություններըԿենսաթոշակային տարիքի հասած բազմաթիվ արցախցիներ բախվում են խնդրի. Արցախի ՄԻՊՋերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանովԹրամփը հայտարարել է, որ Բայդենը կհեռանա նախագահական մրցապայքարիցԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հանդիպել են ԱՄՆ սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների հետԱյս անգամ ոսկորը մնալու է Տեղեկատավական դաշտի «ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ» ԿՈԿՈՐԴԻՆՊարգևավճարը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնինՓաշինյանի որոշմամբ Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱ փոխնախարարԱրաբկիր վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ գրավ է կիրառվել ու խափանման միջոց ընտրվել․ մանրամասներ«... անցանք կենացների, մնում է մի հատ կենաց ասեք». ՍինանյանՖրանսիան կշարունակի իր ռազմական աջակցությունը Հայաստանին` անկախ Ադրբեջանի արձագանքից. BloombergԱրմեն Գրիգորյանը իր 2 օգնականների հետ մեկնում է ԼոնդոնՌուսական բանակը գրոհել է ուկրաինական սահմանի նոր հատվածում՝ գրավելով Սոտնիցկի ԿազաչոկըԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էՀուլիսի 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. Հրատապ հարցեր կանԱրաբկիրի թաղապետարանի գործով անցնող պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը մերժվել էԱյսօր մի շարք փողոցներ փակ կլինենՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստըԷՐԻԿ ՏԵՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌոնալդուն Սլովենիայի հետ խաղից հետո հանդիպել է անբուժելի հիվանդ տղայի հետՄահացել է վրացի ըմբիշ Նուգզարի ՑուրցումիանԵրանի այն հասարակությանը, ով կպարտադրի իշխանավորին՝ ընդունելու, իրավամբ, Աստվածահաճո Հիմնական ՕրենքԱյսօր ծնվել է Ֆրունզիկ Մկրտչյանը«ՀԱՄԱՍ»-ը կոնկրետ պայմաններ ունի.Որ դեպքում «ՀԱՄԱՍԸ» կբանակցի Իսրայելի հետ. Իրանցի քաղաքագետը մանրամասնում է«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ 8։0 ՀԱՇՎՈՎ, ՎԱՂԱԺԱՄ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԱՏ ԱՃԵՄՅԱՆԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրՀուլիսի 4. Օրվա խորհուրդ«Հրապարակ». Ովքե՞ր են Բագրատ Սրբազանի խոսնակներըԱնհնար է պահպանել ԱՄՆ պետական ​​պարտքի ներկայիս մակարդակը. Ջերոմ Փաուել«Հրապարակ». Ո՞ր դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода