Պուտինը կհանդիպի Սի Ցզինպինի, Էրդողանի եւ Ալիեւի հետ
Միջազգային![Պուտինը կհանդիպի Սի Ցզինպինի, Էրդողանի եւ Ալիեւի հետ](/timthumb.php?src=disc/02-07-24/a8a726ad50d8e635e449510902d08721.jpg&w=780)
Նախագահի օգնական Յուրի Ուշակովը խոսել է Աստանայում (հուլիսի 3-4-ը) ՇՀԿ գագաթնաժողովին Պուտինի այցի ծրագրի մասին.
Պուտինը կհանդիպի Էրդողանի հետ՝ քննարկելու հետագա համատեղ աշխատանքի հեռանկարները։ Կրեմլն ակնկալում է, որ Պուտինը և Էրդողանը կքննարկեն նաեւ Ռուսաստանի ղեկավարի ծրագրված այցը Թուրքիա։
Պլանավորված է հանդիպում Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ։
ՌԴ նախագահը բանակցություններ կվարի նաև Մոնղոլիայի, Ադրբեջանի և Պակիստանի ղեկավարների և Իրանի փոխնախագահի հետ։
Առանձին հանդիպում Լուկաշենկոյի հետ նախատեսված չէ, բայց նրանք ժամանակ կգտնեն խոսելու համար:
ՇՀԿ-ի ղեկավարները գագաթնաժողովից հետո կընդունեն հռչակագիր և կստորագրեն փաստաթուղթ բարիդրացիության և միասնության սկզբունքներին հավատարմության մասին: