«Հրապարակ». Ոչ մի հանրաքվե, միայն փիառ
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ թարս ապտակ հասցրեց գրպանային արեւմտամետներին, որոնք Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու գործընթաց սկսելու նախաձեռնությամբ են հանդես եկել, անցած շաբաթ էլ ՔՊ-ին համոզեցին խորհրդարանում լսումներ կազմակերպել եւ պահանջում էին իշխանություններից հարցը դնել հանրաքվեի՝ համոզմունք հայտնելով, որ ժողովուրդն ասելու է «այո»։
Սա, ըստ էության, մեր նախորդ հրապարակումն է հաստատում, որ Փաշինյան-արեւմտամետներ տանդեմը պայմանավորված է հանրաքվեի հարցն օրակարգ բերել եւ ԵՄ անդամության քարոզչությունը դրել գրանտակեր եվրոպամետների վրա, որ բարձրացնի նախաձեռնողների վարկանիշը: Ըստ ամենայնի՝ փորձելու են ամեն ինչ անել, որ Արամ Զավենի Սարգսյանի, Արման Բաբաջանյանի, Տիգրան Խզմալյանի եւ մյուսների վարկանիշն այնքան բարձրանա, որ առաջիկա ընտրություններում այս ուժերը շատ ձայն հավաքեն եւ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելով` իշխանություն վերցնեն»: