Բրիտանական բանակը պատրաստ չէ լուրջ հակամարտությունների. Financial Times
Միջազգային![Բրիտանական բանակը պատրաստ չէ լուրջ հակամարտությունների. Financial Times](/timthumb.php?src=disc/02-07-24/9e4d0da89e92cf7126627cc9c9c22382.jpg&w=780)
Բրիտանական բանակը պատրաստ չէ լուրջ հակամարտությունների, իսկ նավատորմը չունի բավականաչափ նավեր՝ ռուսական սուզանավերին զսպելու համար,- գրում է Financial Times-ը: Ըստ աղբյուրի.
Բրիտանական զորքերը չեն կարողանա պաշտպանել երկիրը լուրջ սպառնալիքի դեպքում, քանի որ պաշտպանությունը չափազանց թույլ է ցանկացած մասշտաբի հակամարտության համար, ասել է ՊՆ գնահատման և խնդիրների վարչության նախկին տնօրեն Ռոբ Ջոնսոնը։
Բրիտանական զինված ուժերը գործում են «բացարձակ նվազագույնով», ինչը նրանց թույլ է տալիս իրականացնել միայն խաղաղապահ և հումանիտար օգնության գործողություններ, ինչպես նաև խաղաղ բնակչության տարհանում և հակադիվերսիոն միջոցառումներ։ Լայնածավալ հակամարտության դեպքում Բրիտանիայի զինամթերքը արագ կսպառվեր, և երկիրը չէր կարողանա հաջող ռազմական գործողություններ իրականացնել:
Ջոնսոնը նաև նշել է, որ Մեծ Բրիտանիայի հակաօդային պաշտպանության համակարգը այնքան էլ զարգացած չէ հեռահար հրթիռները հետ մղելու համար։ Ռազմածովային նավատորմը չունի բավականաչափ նավեր՝ Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսում պարեկելու և ռուսական սուզանավերի ակտիվությունը զսպելու համար, իսկ ռազմաօդային ուժերը պետք է կրկնապատկեն կործանիչների թիվը:
Ավելի վաղ օդային մարշալ Գրեգ Բագվելը հայտարարել էր Բրիտանիայում Ռուսաստանին դիմակայելու համար ինքնաթիռների պակասի մասին՝ ընդգծելով, որ ռազմաօդային ուժերն ընդամենը 4 կործանիչներ ունեն` պատրաստ տեղակայել Մոսկվայից միջուկային հարվածի դեպքում։