Արաբկիրի թաղապետարանի գործով անցնող պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը մերժվել է Այսօր մի շարք փողոցներ փակ կլինեն ՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստը Երանի այն հասարակությանը, ով կպարտադրի իշխանավորին՝ ընդունելու, իրավամբ, Աստվածահաճո Հիմնական Օրենք Այսօր ծնվել է Ֆրունզիկ Մկրտչյանը «ՀԱՄԱՍ»-ը կոնկրետ պայմաններ ունի.Որ դեպքում «ՀԱՄԱՍԸ» կբանակցի Իսրայելի հետ. Իրանցի քաղաքագետը մանրամասնում է «ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ 8։0 ՀԱՇՎՈՎ, ՎԱՂԱԺԱՄ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԱՏ ԱՃԵՄՅԱՆ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հուլիսի 4. Օրվա խորհուրդ

«Հայաստանում որդիս անընդհատ հարցնում է. «Ինչո՞ւ քեզ բարևեց, ճանաչո՞ւմ ես նրան»».Հենրիխ Մխիթարյան

Սպորտ

 

Տարիների ընթացքում փոխվե՞լ են արդյոք կարգապահությունն ու մաքսիմալիզմը, զարմացնո՞ւմ են որդու «Ինչո՞ւ»-ները, սիրելի գիրքը փոխվե՞լ է, թե՞ ոչ, ինչի՞ համար է ափսոսում: Այս և այլ հարցերի շուրջ Armenian Soccer-ը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ.

— Հենրիխ, երկար դադարից հետո արձակուրդը Հայաստանում եք անցկացնում: Ի՞նչն էիք ամենաշատը կարոտել:

— Ամեն ինչն էի կարոտել: Քաղաքը, երկիրը, ընտանիքիս, ընկերներիս, հայկական ուտելիքները… Երկու տարի չէի եղել Հայաստանում: Անցած ամառ դուստրս ծնվեց, և չկարողացանք գալ: Մեծ ընդմիջում եղավ: Ինձ համար 2 տարին շատ շատ է. ես հնարավորության դեպքում միշտ գալիս էի, այս անգամ չստացվեց. եկա 2 տարի անց:

— Որդիդ արդեն այն տարիքում է, որ ամեն ինչ հետաքրքրում է, Հայաստանում լինելը սիրո՞ւմ է:

— Այո, կարող եմ ասել՝ միանշանակ շատ է սիրում, քանի որ այստեղ իր եղբայրների ու քույրերի հետ է: Քրոջս, զարմիկներիս երեխաներն այստեղ են, ու Համլետի համար շատ հետաքրքիր է նրանց հետ, շատ լավ ժամանակ է անցկացնում: Իրեն այստեղ դուր է գալիս: Կարելի է ասել՝ չի ձանձրանում:

— Վերջերս երեխաներին հորդորում էիք գիրքը նախընտրել հեռախոսից: Տարիներ առաջ Ձեր սիրելի գիրքը «11 րոպե»-ն էր: Հիմա՞ որն է սիրելի գիրքը, ու ո՞ր գիրքը Ձեր կարծիքով պետք է բոլորը կարդան:

— Օհ, այդ պահից ի վեր շատ գրքեր եմ կարդացել: Հիմա չեմ ցանկանա որևէ մեկն առանձնահատուկ նշել, բայց վերջին ժամանակներս ավելի շատ կարդում եմ կենսագրական գրքեր՝ թե՛ սպորտսմենների, թե՛ գիտնականների մասին: Այս պահին շատ փակագծեր չեմ բացի, բայց մի նպատակ ունեմ, դրա համար փորձում եմ շատ կարդալ, մտքեր գեներացնել, նոր բաներ սովորել այդ գրքերից և, իհարկե, միտքս և ուղեղս մարզել, քանի որ ես սիրում եմ մշտապես նոր բաներ սովորելն ու առաջ շարժվելը:

— Նոր բաներ սովորելու մասով վերջերս ասել եք, որ սկսել եք նաև ծնողավարության մասին գիտելիքներ հավաքել: Համլետի մոտ արդեն «Ինչո՞ւ»-ների շրջա՞ն է, ո՞րն է եղել Ձեզ ամենաշատը զարմացրած հարցը:

— Այո՜, նրա մոտ «Ինչո՞ւ»-ները ոչ թե շատ, այլ շատ-շատ են: Բայց ինձ շատ հաճելի է, որ նա այդքան հետաքրքրասեր է և փորձում է ամեն ինչին ծանոթանալ, ամեն ինչ իմանալ: Հիմա, երբ Հայաստանում ենք, ամենից հաճախ հնչող հարցը՝ «Ինչո՞ւ քեզ բարևեց» (Ժպտում է՝ հեղ.): Փողոցում անծանոթ մարդիկ շատ-շատ են մոտենում, բարևում: Համլետի մոտ հարց է առաջնում՝ ինչո՞ւ: Ասում է՝ «Ճանաչո՞ւմ ես», պատասխանում եմ՝ «Ոչ», և նրա հաջորդ հարցը՝ «Բա ինչո՞ւ է բարևում քեզ», բացատրում եմ՝ գիտի, որ ես «Ինտերում» եմ խաղում, հավաքականում եմ խաղացել»: Այստեղ նրա հարցերը դադարում են, բայց հաջորդ բարևողի հետ ամեն ինչ նորից սկսվում է (Ծիծաղում է՝ հեղ.): Շատ հետաքրքիր է: Կարծում եմ՝ երբ նա, Աստված տա, ֆուտբոլիստ դառնա (այս հարցում ես նրան ոչինչ չեմ պարտադրելու, բայց եթե որոշի իմ ուղին շարունակել, ամեն ինչով կաջակցեմ), ժամանակի ընթացքում կհասկանա, թե ինչու էին անծանոթ մարդիկ ինձ այդքան բարևում:

— Տարիքի հետ ինչպե՞ս է փոխվում այն էմոցիան, որ մի քանի սերունդների համար Դուք մոտիվացիա եք, ուղենիշ, ոգեշնչման աղբյուր, օրինակ:

— Ես դրա համար շատ ուրախ եմ: Իսկապես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ դեռևս օրինակ լինել թե՛ ավագ, թե՛ կրտսեր սերնդի համար: Դա նշանակում է, որ դեռևս պիտանի եմ ֆուտբոլին, այն երեխաներին, որոնք ցանկանում են ֆուտբոլով զբաղվել: Ես էլ փորձում եմ հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի արդարացնեմ սպասելիքները, ու հենց նրանք էլ ինձ ուժ ու մոտիվացիա են տալիս, որ կարողանամ բարձր մակարդակով խաղալ և նրանց ինձնով ուրախանալու ու հպարտանալու առիթներ տալ:

— Հենրի՛խ, սպորտային մաքսիմալիզմը տարիքի հետ ավելանո՞ւմ է, թե՞ նվազում:

— Ես միշտ էլ մաքսիմալիստ եմ եղել և շարունակում եմ այդպիսին մնալ՝ անկախ նրանից, թե որ դիրքում եմ խաղում: Այս տարի ընդամենը 2 գոլ խփեցի ու շատ եմ ցավում դրա համար, որովհետև գիտեմ՝ կարող էի ավելին, բայց չեմ դժգոհում, քանի որ մեր ընդհանուր թիմային նպատակը Սկուդետտոն հաղթելն էր, ինչն իրականացրինք: Ես էլ դարձա թիմի լավագույն ասիստենտը, բայց իմ անհատական ամբիցիաները միշտ բարձր են. գալիք մրցաշրջանի համար ցանկանում եմ ավելի շատ գոլեր ու գոլային փոխանցումներ ունենալ իմ ակտիվում:

— Վաղ տարիքից եք հայտնի Ձեր կարգապահությամբ, մարզիչները պատմում էին մարզումներին շուտ ներկայանալու Ձեր սովորության մասին: Այս առումով որևէ բան փոխվե՞լ է երեխաների ծնվելուց հետո: Ձեր զիջումները հօգուտ ֆուտբոլի՞, թե՞ ընտանիքի են լինում:

— Եթե նկատեցիք՝ այսօր ճիշտ ժամանակին եկա, չեմ ուշացել (Ծիծաղում է՝ հեղ.), այսինքն՝ դեռևս բան չի փոխվել թե՛ խաղադաշտում, թե՛ խաղադաշտից դուրս: Փորձում եմ պունկտուալ ու կարգապահ լինել՝ անկախ նրանից, թե ինչ եմ անում՝ մարզմա՞ն եմ գնում, երեխայի՞ն եմ մանկապարտեզ տանում կամ վերցնում այնտեղից: Այսկերպ նաև կարգապահության օրինակ ես ծառայում երեխաներիդ համար, որովհետև որքան էլ փորձես բառերով սովորեցնել, միևնույն է՝ նրանք ծնողներին նայելով են սովորում, գործողություններին են նայում: Դրա համար էլ փորձում եմ օրինակով ցույց տալ տղայիս, թե ինչպիսին է պետք լինել: Կարգապահության առումով ամեն ինչ նույնն է մնացել. ֆուտբոլն ընտանիքին չի խանգարում, ընտանիքն էլ ֆուտբոլային գործերին չի խանգարում. այսինքն՝ միշտ ժամանակին եմ գնում մարզումների… առայժմ (Ժպտում է՝ հեղ.), տանն էլ փորձում եմ ամեն ինչով օգնել՝ այդկերպ ևս օրինակ լինելով տղայիս համար:

— Արդեն գրեթե 15 տարի հայերին «ստիպում» եք ժամանակ առ ժամանակ փոխել ակումբային նախապատվությունները: «Ինտերն» այն ակումբներից է, որը նախքան Ձեր տեղափոխությունն արդեն Հայաստանում ուներ պաշտոնական ֆան-ակումբ: Inter Club Armenia-ն Ձեզ համար բացահայտո՞ւմ էրթե՞ գիտեիք նրանց մասին:

— Ֆան-ակումբների մասին միշտ իմացել եմ, բայց առնչություն չեմ ունեցել: Կամ գուցե եղել է որևէ շփում, բայց չեմ գիտակցել, որ ֆան-ակումբն էր: Առաջին անգամ էր, որ հանդիպեցի ֆան-ակումբի, որը եկել էր Միլան՝ հանդիպման: Մինչ այդ, եթե հիշողությունս չի դավաճանում, Հայաստանից եկած ոչ մի ֆան-ակումբի հետ հանդիպում չեմ ունեցել: Շատ հաճելի է, բնականաբար: Նաև հաճելի է, որ իմ տեղափոխությունից հետո երկրպագուների թիվն ավելացել է, հուսով եմ՝ չի նվազի: Շատ հաճելի է ունենալ ֆան-ակումբ, բայց նաև շատ ուրախ եմ, որ ամբողջ հայ ազգն է հետևում «Ինտերի» խաղերին: Ճի՞շտ եմ (Ծիծաղում է՝ հեղ.):

— Ամենալավ ու արժեքավոր խորհուրդը, որ երբևէ Ձեզ տվել են:

— Խորհուրդներ շատ եմ ստացել, և նույնիսկ եղել է ժամանակ, որ մոռացել եմ դրանց մասին, հետո ինձ հիշեցրել են: Ու շնորհակալ եմ, որ իրենց խորհուրդով կարողացել են ինձ ինչ-որ բանով աջակցել:

— Քանի որ հակառակ հարցադրումն ավելի սպասելի է՝ 15 տարեկան Հենրիխն ի՞նչ կասեր 35 տարեկան Հենրիխ Մխիթարյանին:

— Այո, կարծում եմ, որ 35 տարեկան Հենրիխը պետք է ինչ-որ բան ասեր 15 տարեկանին, իսկ նա ուղղակի պետք է լուռ լսեր, թե ինչ խորհուրդ կտար 35 տարեկան Հենրիխը: Բայց եթե ես լինեի հենց 15-ամյա իմ կողքին, կարծում եմ՝ աչքերս կփայլեին (Ժպտում է՝ հեղ.):

Շարունակությունը` սկզբնաղբյուրում։



Արաբկիրի թաղապետարանի գործով անցնող պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը մերժվել էԱյսօր մի շարք փողոցներ փակ կլինենՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստըԷՐԻԿ ՏԵՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌոնալդուն Սլովենիայի հետ խաղից հետո հանդիպել է անբուժելի հիվանդ տղայի հետՄահացել է վրացի ըմբիշ Նուգզարի ՑուրցումիանԵրանի այն հասարակությանը, ով կպարտադրի իշխանավորին՝ ընդունելու, իրավամբ, Աստվածահաճո Հիմնական ՕրենքԱյսօր ծնվել է Ֆրունզիկ Մկրտչյանը«ՀԱՄԱՍ»-ը կոնկրետ պայմաններ ունի.Որ դեպքում «ՀԱՄԱՍԸ» կբանակցի Իսրայելի հետ. Իրանցի քաղաքագետը մանրամասնում է«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ 8։0 ՀԱՇՎՈՎ, ՎԱՂԱԺԱՄ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԱՏ ԱՃԵՄՅԱՆԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրՀուլիսի 4. Օրվա խորհուրդ«Հրապարակ». Ովքե՞ր են Բագրատ Սրբազանի խոսնակներըԱնհնար է պահպանել ԱՄՆ պետական ​​պարտքի ներկայիս մակարդակը. Ջերոմ Փաուել«Հրապարակ». Ո՞ր դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին«Փաստ». Վիճակն իրականում ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել«Ժողովուրդ». Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցը չի լուծվում․ ԱԺ-ում ընդդիմադիրները հանդես կգան նախաձեռնությամբ«Հրապարակ». Փաշինյանն Ավինյանի վախն է բռնում«Փաստ». Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում ռուսական «ծագման» բուհերի նկատմամբ հետաքրքրության կտրուկ աճը«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմի մատակարար «Վինո Վինո»-ի շահույթը կրկնակի նվազել է․ անկում, թե՞ արտոնյալ կարգավիճակՊուտինը մտադիր է հուսիթներին հականավային հրթիռներ մատակարարել. իրանական աղբյուր«Իսկանդերը» հարվածել է ուկրաինական հերթական ավիաբազային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». Իշխանությունները կրկին ակտիվացրել են Ռուսաստան այցերը«Փաստ». Իսկ Հայաստանում դեռ հեծանիվ են քշում...Օգանովսկու որդուն Սարյան փողոցում ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերիցԿոնդը կհավասարեցվի հողին․ ինչ է կառուցվելու փոխարենը. ՏԵՍԱՆՅՈՒԹ.Factor.amԼիդիանի վիթխարի վնաս «նվերը» ՀՀ-ին․ «Ժողովուրդ»Կենդանակերպի ամենաազդեցիկ նշանները. ովքեր են ցուցակումՌուսական բանակը առաջ է շարժվում դեպի Նյու Յորքի կենտրոն և ներխուժել է Դրուժբա. ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ (MAP)Տիեզերքը կօգնի միայն այս կենդանակերպի նշաններին. ո՞վ կսկսի ունենալ «սպիտակ շարան»ԱՄՆ-ում կարծում են, որ Ուկրաինայում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցելՌուսաստանը դադարեցրել է իր մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ինԽտացրած կաթով փքաբլիթի պատրաստման յուրօրիակ ձևԻնչ տեղի ունեցավ քաղաքական ուժերի հանդիպմանը սրբազանի հետ, սպասելի էր. Պարույր ՀայրիկյանԵրևանցիների սիրելի «Ռոսիա» կինոթատրոնը, որը շատերի առաջին հանդիպման վայրն էր1979 թ․ 3-րդ մասի հրապարակը․ ժամանակներ, երբ Հին Երևանն այլ էր Ազգային արժեքների վրա թքած մարդն ի՞ նչ գործ ունի ԱԺ-ում. Գեւորգ ՊետրոսյանՄեկ ամսից գալու եմ Հայաստան. Արմուշը նորություն ունիԱխր, ո՞նց լուռ մնացիր, երբ 5000 լույս տղերքի դրեցին հողի տակ, երբ Արցախը հանձնեցին. Լեւս ԴավթյանԶելենսկին, կարծես թե, վերջնականապես է «դոզայի տակ» մնացել«Ժիրոնան», ի տարբերություն «Զենիթի» դեռ պաշտոնական առաջարկ չի արել Սպերցյանի համար.Գերման ՏկաչենկոԹուրք ֆուտբոլիստի ցուցադրած «Գորշ գայլեր»-ի ժեստի համար ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Մոսկվայի ամենածանր մեսիջն ԱրեւմուտքինՆիկոլը շարունակում է մնալ արդեն հարազատ դարձած փակուղու առաջՈւկրшինական բանակի հերթական տակտիկական պարտությունըՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վաղվանից մինչև օգոստոսի 4-ը փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու մի շարք փողոցներՀիլարի Քլինթոնը ռուսական «Պnրոշենկոյին» ասել է, որ Ուկրաինան պետք է հարձակման անցնի հանուն Բայդենին վերընտրվելուՆիկոլը դարձել է Սահմանադրության «քերթող»ահայրը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода