Արաբկիրի թաղապետարանի գործով անցնող պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը մերժվել է Այսօր մի շարք փողոցներ փակ կլինեն ՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստը Երանի այն հասարակությանը, ով կպարտադրի իշխանավորին՝ ընդունելու, իրավամբ, Աստվածահաճո Հիմնական Օրենք Այսօր ծնվել է Ֆրունզիկ Մկրտչյանը «ՀԱՄԱՍ»-ը կոնկրետ պայմաններ ունի.Որ դեպքում «ՀԱՄԱՍԸ» կբանակցի Իսրայելի հետ. Իրանցի քաղաքագետը մանրամասնում է «ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ 8։0 ՀԱՇՎՈՎ, ՎԱՂԱԺԱՄ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԱՏ ԱՃԵՄՅԱՆ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հուլիսի 4. Օրվա խորհուրդ

Կա հնարավորություն՝ պարտադրելու հրաժարական տալ այս կառավարությանը. Մելիք-Շահնազարյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ:

— Որքանո՞վ եք իրատեսական համարում Հայաստանի Հանրապետության Եվրամիությանն անդամակցությունը:

— Ես այս պահին նման հնարավորություն չեմ տեսնում Հայաստանի համար, ինչպես նաեւ դրա նպատակահարմարությունը չեմ տեսնում։ Ակնհայտ է մեկ բան, որ իշխանությունները ինչ-որ քարոզչական թեզեր, անիրատեսական ապագա խոստանալու մարտավարություն են կիրառում՝ առավել օրհասական եւ կարեւոր խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելով: Եվ դա նաեւ փորձում են խաղարկել հակառուսական իրենց մոտեցումներն արդարացնելու համար՝ այդ գործոնը օգտագործելով նաեւ Արեւմուտքից որոշակի աջակցություն ստանալու հարցում, բայց ոչ ավելին։ Այսինքն, Հայաստանը Եվրամիության անդամ չի լինելու։ Սա միանշանակ է եւ չի լինելու բազում խնդիրների եւ այլնի պատճառով: Ու նաեւ այն պատճառով, որ Հայաստանին իսկապես այս փուլում դա պետք չէ։

Այդուհանդերձ, իշխանամերձ շրջանակների միջոցով փորձ է արվում քաղաքական օրակարգում դնել՝ Եվրոպական միությանն անդամակցելու հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու գաղափարը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Չեմ կարծում, որ դա անցկացվում է հենց այդ հարցով։ Այսինքն, դա մարդկանց խաբելու եւ հանրաքվեին մասնակցության տոկոս ապահովելու միջոց է ընդամենը, բայց ոչ ավելին։ Իրականում այդ հանրաքվեում կարծում եմ, որ իշխանություններն ավելի վտանգավոր հարցեր կդնեն։ Մասնավորապես, Ադրբեջանին ավելի մեծ տարածքային զիջումներ կամ՝ Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխություն եւ այլն, եւ այլն։ Եվրամիության անդամակցությունը զուտ մարդկանց խաբելու եւ հանրաքվեի բերելու մարտավարություն է: Դրա համար ես ինքս այդ գաղափարին շատ բացասական եմ վերաբերում եւ կարծում եմ՝ հանրաքվեով նման բաները չպետք է որոշվեն։ Նման հարցերն անհրաժեշտ է սկզբից բանակցել եւ նոր հստակ խոստումներ ունենալ ու հետո նոր որոշել ժողովուրդն այդ հարցին պատասխանի՞, թե՝ ոչ, որպեսզի չստացվի, որ հանրաքվեի ընթացքում, պայմանական ասած, ժողովուրդը նման ցանկություն հայտնի, բայց հետո եվրոպական չինովնիկներն ասեն, որ՝ չէ, դա հնարավոր չէ։

— Եթե, ամեն դեպքում, հանրաքվե անցկացվի, չե՞ք կարծում, որ ընտրության հավասար հնարավորություններ պետք է ստեղծվեն մեր համաքաղաքացիների համար, եւ դրվի ընտրության երկու տարբերակ՝ գնալ Եվրամիությո՞ւն, թե՞ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետություն։

— Կարծում եմ, որ սխալ է մեր ժողովրդին նման ընտրության առջեւ կանգնեցնելը։ Հայ հասարակությունն իր ընտրությունը կատարել է՝ դա անկախ եւ հզոր պետականությունն է, մաքսիմալ ինքնիշխան։ Այստեղից հարց է առաջանում, թե ինչու է պետք այլ ընտրության առջեւ դնել։ Ես ինքս դեմ եմ այդ մոտեցմանը եւ կարծում եմ՝ այդ հարցով հանրաքվե անցկացնելու ոչ մի անհրաժեշտություն, ոչ մի կարիք եւ նաեւ նման նպատակադրումներ Հայաստանն իր առջեւ չպետք է դնի։

— Անդրադառնանք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը. կարելի՞ է համարել, որ այն չհաջողեց, թե՞ դեռեւս հույսեր կան: Ի վերջո, նոր քաղաքական զարգացումներ կլինե՞ն աշնանը, թե՞ մինչեւ 2026 թվականը Նիկոլ Փաշինյանը շարունակելու է պաշտոնավարել։

— Այնքան էլ համաձայն չեմ այն գնահատականին, որ չհաջողվեց։ Հաջողվեց բազում խնդիրներ լուծել այս շարժման ընթացքում։ Խնդիրներից մեկը՝ իշխանափոխությունը չի հաջողվել դեռեւս, բայց նաեւ չեմ կարող ասել, որ շարժումը դադարեցված է, եւ զարգացումներ չկան։ Մենք գիտենք, որ առաջիկա օրերին լինելու է հավաք, լինելու են մարզային այցեր, սրբազանը դրա մասին հայտնել է, շարունակվում են նաեւ քաղաքական կոնսուլտացիաներ, տարբեր խմբերի հետ համակարգման աշխատանքներ եւ այլն։ Ինքը գործընթաց է, որն ընթանում է դեռ, եւ չէի ասի, որ ամեն ինչ ավարտված է։ Այո՛, հասկանում ենք, որ ամռան ամիսներով պայմանավորված՝ սովորաբար քաղաքական գործընթացները դանդաղում են Հայաստանում եւ ոչ միայն մեր երկրում, այլ նաեւ ամբողջ աշխարհում, բայց չեմ բացառում իրադարձությունների անսպասելի զարգացում եւս: Դրա համար չեմ մտածում, որ պետք է հուսահատվել եւ կարծել, որ իշխանափոխության հասնելու միակ ճանապարհը 2026-ի ընտրություններն են։ Ո՛չ, ես համոզված եմ, որ կա հնարավորություն՝ պարտադրելու հրաժարական տալ այս կառավարությանը։ Այո՛, սպասումներն առավել քան շատ են աշնան ամիսների՝ սեպտեմբերի եւ հոկտեմբերի հետ կապված, սակայն չեմ բացառում, որ դա ավելի շուտ էլ տեղի կունենա։

— Ձեզ համար պա՞րզ է, օրինակ, սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի հետ կապված՝ Բագրատ սրբազանի շարժումն ինչպիսի՞ դիրքորոշում ունի։

— Պետք է լինի նախ խաղաղության պայմանագիր, մշակվեն ամբողջական սկզբունքները, ոչ թե` հատվածական։ Տավուշի համար մի սկզբունք պետք է լինի, Սյունիքի համար՝ այլ սկզբունք։ Հետո նոր արդեն ունենալով միջնորդների մասնակցությամբ ստորագրված հիմնարար փաստաթուղթ՝ նոր սկսենք սահմանազատման եւ սահմանագծման գործընթացից։ Ի դեպ, այդ գործընթացի տրամաբանությունն էլ պետք է լինի խաղաղության պայմանագրում ներառված, թե ի՞նչ սկզբունքներով է դա արվելու։ Ամբողջ հարցն այն է, որ հիմա սահմանագծում եւ սահմանազատում չի իրականացվում։ Իրականացվում է Հայաստանի տարածքների հանձնում Ադրբեջանին։ Ի դեպ, սրբազան պայքարի եւ այս շարժման հիմնական պահանջներից մեկն էլ հենց դա է, որ չլինի ուղղակի հանձնում, այլ լինի այդ ամենը բանակցություններով՝ հաստատված պայմանագրի հիման վրա, որպեսզի դա լինի վերջնական, եւ հաշվի առնվեն երկու կողմերի ու ոչ միայն ադրբեջանական կողմի շահերը։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



Արաբկիրի թաղապետարանի գործով անցնող պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը մերժվել էԱյսօր մի շարք փողոցներ փակ կլինենՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստըԷՐԻԿ ՏԵՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌոնալդուն Սլովենիայի հետ խաղից հետո հանդիպել է անբուժելի հիվանդ տղայի հետՄահացել է վրացի ըմբիշ Նուգզարի ՑուրցումիանԵրանի այն հասարակությանը, ով կպարտադրի իշխանավորին՝ ընդունելու, իրավամբ, Աստվածահաճո Հիմնական ՕրենքԱյսօր ծնվել է Ֆրունզիկ Մկրտչյանը«ՀԱՄԱՍ»-ը կոնկրետ պայմաններ ունի.Որ դեպքում «ՀԱՄԱՍԸ» կբանակցի Իսրայելի հետ. Իրանցի քաղաքագետը մանրամասնում է«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ 8։0 ՀԱՇՎՈՎ, ՎԱՂԱԺԱՄ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԱՏ ԱՃԵՄՅԱՆԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրՀուլիսի 4. Օրվա խորհուրդ«Հրապարակ». Ովքե՞ր են Բագրատ Սրբազանի խոսնակներըԱնհնար է պահպանել ԱՄՆ պետական ​​պարտքի ներկայիս մակարդակը. Ջերոմ Փաուել«Հրապարակ». Ո՞ր դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին«Փաստ». Վիճակն իրականում ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել«Ժողովուրդ». Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցը չի լուծվում․ ԱԺ-ում ընդդիմադիրները հանդես կգան նախաձեռնությամբ«Հրապարակ». Փաշինյանն Ավինյանի վախն է բռնում«Փաստ». Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում ռուսական «ծագման» բուհերի նկատմամբ հետաքրքրության կտրուկ աճը«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմի մատակարար «Վինո Վինո»-ի շահույթը կրկնակի նվազել է․ անկում, թե՞ արտոնյալ կարգավիճակՊուտինը մտադիր է հուսիթներին հականավային հրթիռներ մատակարարել. իրանական աղբյուր«Իսկանդերը» հարվածել է ուկրաինական հերթական ավիաբազային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». Իշխանությունները կրկին ակտիվացրել են Ռուսաստան այցերը«Փաստ». Իսկ Հայաստանում դեռ հեծանիվ են քշում...Օգանովսկու որդուն Սարյան փողոցում ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերիցԿոնդը կհավասարեցվի հողին․ ինչ է կառուցվելու փոխարենը. ՏԵՍԱՆՅՈՒԹ.Factor.amԼիդիանի վիթխարի վնաս «նվերը» ՀՀ-ին․ «Ժողովուրդ»Կենդանակերպի ամենաազդեցիկ նշանները. ովքեր են ցուցակումՌուսական բանակը առաջ է շարժվում դեպի Նյու Յորքի կենտրոն և ներխուժել է Դրուժբա. ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ (MAP)Տիեզերքը կօգնի միայն այս կենդանակերպի նշաններին. ո՞վ կսկսի ունենալ «սպիտակ շարան»ԱՄՆ-ում կարծում են, որ Ուկրաինայում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցելՌուսաստանը դադարեցրել է իր մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ինԽտացրած կաթով փքաբլիթի պատրաստման յուրօրիակ ձևԻնչ տեղի ունեցավ քաղաքական ուժերի հանդիպմանը սրբազանի հետ, սպասելի էր. Պարույր ՀայրիկյանԵրևանցիների սիրելի «Ռոսիա» կինոթատրոնը, որը շատերի առաջին հանդիպման վայրն էր1979 թ․ 3-րդ մասի հրապարակը․ ժամանակներ, երբ Հին Երևանն այլ էր Ազգային արժեքների վրա թքած մարդն ի՞ նչ գործ ունի ԱԺ-ում. Գեւորգ ՊետրոսյանՄեկ ամսից գալու եմ Հայաստան. Արմուշը նորություն ունիԱխր, ո՞նց լուռ մնացիր, երբ 5000 լույս տղերքի դրեցին հողի տակ, երբ Արցախը հանձնեցին. Լեւս ԴավթյանԶելենսկին, կարծես թե, վերջնականապես է «դոզայի տակ» մնացել«Ժիրոնան», ի տարբերություն «Զենիթի» դեռ պաշտոնական առաջարկ չի արել Սպերցյանի համար.Գերման ՏկաչենկոԹուրք ֆուտբոլիստի ցուցադրած «Գորշ գայլեր»-ի ժեստի համար ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Մոսկվայի ամենածանր մեսիջն ԱրեւմուտքինՆիկոլը շարունակում է մնալ արդեն հարազատ դարձած փակուղու առաջՈւկրшինական բանակի հերթական տակտիկական պարտությունըՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վաղվանից մինչև օգոստոսի 4-ը փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու մի շարք փողոցներՀիլարի Քլինթոնը ռուսական «Պnրոշենկոյին» ասել է, որ Ուկրաինան պետք է հարձակման անցնի հանուն Բայդենին վերընտրվելուՆիկոլը դարձել է Սահմանադրության «քերթող»ահայրը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода